Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

ՎԵԲՄԱՍՏԵՐԻ ԳՈՐԾԻՔՆԵՐ

 

Վեբմաստերի գործիքներ մուտք գործելու համար կարգավորումներ բաժնից ընտրե՛ք Վեբմաստերի գործիքներ ենթաբաժինը։

Վեբմաստերի գործիքներ ենթաբաժինը բաղկացած է`

1․ SEO գործիքներ բաժնից

Որոնման համակարգի օպտիմալացման գործիքներից է վերնագիրը, մետա նկարագրությունը, որոնք օգնում են պարզել, թե ինչպես է ձեր կայքը երևում որոնման համակարգում։ Սա շատ կարևոր է SEO-ի տեսանկյունից,  այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լրացնել համապասխան դաշտերը։ Ոչ պակաս կարևորություն ունեն նաև բանալի բառերը, որոնք պետք է անջատված լինեն ստորակետներով։

Անհրաժեշտ է մետա նկարագրության մեջ բանալի բառերը խելամիտ կիրառել, նաև անհրաժեշտ է ստեղծել գրավիչ նկարագրություն, որը որոնողներին կստիպի բացել կայքը։ Անմիջական առնչությունը էջին և յուրաքանչյուր էջի մետա նկարագրության եզակի լինելը շատ կարևոր է։ Նախընտրելի է, որ նկարագրությունը պարունակի միջին հաշվով 150-160 նիշ։

2 Google Tag Manager

Google Tag Manager-ի շնորհիվ կարող եք գրավել այցելուներ։ Այն հնարավորություն է տալիս հավաքել զեկույցներ, որոնք կօգնեն ձեզ մարքեթինգի հարցում։ Կարող եք օգտագործել վերլուծական ծառայությունների կոդի ցանկացած տեսակ (Google Analystics, Yandex Metrics և այլն ):

3. Դոմենի հաստատում

Դոմեն հաստատումը տվյալ կայքի պատկանելիութան գործընթաց է։ Սեփականության իրավունք ունենալը հնարավորություն է տալիս հաճախորդին հեշտությամբ գտնել ձեր կայքէջը որոնման համակարգերում։ Ամենատարածվածը` Google, Yandex, Bing, Mail.ru որոնման համակարգերի գործիքնեն են: