Ubimarket-ի հետ սինքրոնացում
Միացրեք ձեր խանութը Ubimarket-ի հետ և ավտոմատ սինքրոնացրեք ձեր Ubicross խանութի տեսականին ձեր Ubimarket խանութի հետ: Ubimarket-ի հետ սինքրոնացումը միացնելուց հետո յուրաքանչյուր ապրանքի համար կտեսնեք «Ցուցադրել Ubimarket-ում» բաժինը, որտեղ կարող եք ընտրել տվյալ ապրանքի պարամետրերը:
Ի՞նչ է Ubimarket-ը
Ubimarket-ը ապրանքների որոնման համակարգ է, որտեղ կարող եք անվճար ցուցադրել ձեր առցանց խանութի արտադրանքը և ձեռք բերել նոր հաճախորդներ ամբողջ աշխարհից:
Ինպե՞ս կապել Ubicross-ի Ձեր խանութը Ubimarket-ին
1. Պետք է գրանցվեք Ubimarket-ում հետևյալ հղումով https://ubimarket.am/

2. Գրանցվելուց հետո մուտք գործեք Ձեր Ubicross ադմին համակարգ
3. Կարգավորումներ բաժնից ընտրեք Ինտեգրումներ ենթաբաժինը

Ubimarket-ի հետ սինքրոնացումը ակտիվացնելու համար սեղմե՛ք աջ մասում գտնվող ակտիվացման կոճակը

Բացված պատուհանում կտեսնեք լրացման համար անհրաժեշտ դաշտերը
Էլ. հասցե և Թոքեն

Թոքենը պետք է պատճենեք (Copy) Ձեր Ubimarket-ի գրանցման էջի կարգավորումներ բաժնից, որը գեներացվում է յուրաքանչյուր հաճախորդի համար գրանցման պահին։

Յուբիքրոսի ապրանքները Յուբիմարկետին կապելու երկու տարբերակ կա
1. Խմբագրել յուրաքանչյուր ապրանք և նշել թե տվյալ ապրանքը ինչ բրենդի կամ հավաքածուի է պատկանում

2. Կապել բրենդը կամ հավաքածուն Ubimarket-ի հետ խուսափելով հատ-հատ գործողությունը կատարելուց
Ubimarket-ի հետ սինքրոնացումը ակտիվացնելուց հետո յուրաքանչյուր ապրանքի համար կտեսնեք կապել Ubimarket-ին կոճակ, որը ընտրելուց հետո կտեսնեք բրենդ և հավաքածուներ բաժինը: Հավաքածուն և բրենդը հատ-հատ նշելուց խուսափելու համար դուք հնարավորություն ունեք ապրանքանիշը և հավաքածուն կապել Ubimarket-ին հետ։
Յուրաքանչյուր ապրանքի համար առանձին հավաքածու կամ բրենդ չընտրելու համար դուք հնարավորություն ունեք հավաքածուն և բրենդը կապել Unimarket-ին:
Հավաքածուները Ubimarket-ին կապելու համար անհրաժեշտ է`
1. Խմբագրել հավաքածուն

2. Ակտիվացնել Կապել Ubimarket-ին կոճակը և նշել բաժինները

Բրենդը Ubimarket-ին կապելու համար անհրաժեշտ է`

2. Ակտիվացնել Միացնել Ubimarket-ին կոճակը

Եթե Ձեր ապրանքը ոչ մի բրենդի չի պատկանում, ոչինչ մի նշեք, սակայն հավաքածուն ընտրելը պարտադիր է, որպեսզի տվյալ ապրանքը հայտնվի համապատասխան բաժնում:
Սեղմե՛ք պահպանել կոճակը և Ձեր ապրանքը կհայտնվի Ubimarket-ում.
Ապրանքի նկարագրությունը Ubicross-ում պարտադիր պայման է Ubimarket-ի համար:
Ինչպես սինքրոնիզացնել ամբողջ հավաքածուն Ubimarket-ի հետ
Եթե ցանկանում եք ամբողջ հավաքածուն սինքրոնիզացնել Ubimarket-ի հետ, խուսափելով հատ առ հատ ապրանքները սինքրոնիզացնելուց, ապա․
Գլխավոր մենյուից ընտրեք ապրանքներ բաժինը,

Ապա ընտրեք Հավաքախուներ ենթաբաժինը,

Նշեք սինքրոնիզացման ենթակա հավաքածուի տողի վրա և սեղմեք խմբագրել կոճակը,

Բացված պատուհանում ընտրեք հավաքածուի կատեգորիան

Սեղմեք նկարում նշված կոճակի վրա

Հաստատեք սինքրոնիզացիան
