Մեր մասին

Առևտրային վեբ-կայքերի ստեղծման համակարգ

Պատմություն

Ինտերնետային առևտուրը հասանելի է բոլորին

5 տարի առաջ մի խումբ հայ երիտասարդ և նպատակասլաց ծրագրավորողներ, դիզայներներ, մարքեթինգի մասնագետներ հավաքվեցին և ստեղծեցին մի թիմ, որ իր առաջ նպատակ դրեց ինտերնետային առևտուրը հասանելի դարձնել բոլորին: Այս 5 տարիների ընթացքում մենք համագործակցել ենք ավելի քան 100 փոքր և մեծ ընկերությունների հետ:

Աշխատելու ընթացքում մենք նկատել ենք, որ մարդիկ և ընկերությունները հետաքրքրված են օնլայն բիզնեսով: Ուսումնասիրելով ինտերնետային բիզնեսի ոլորտի թերություններն ու առավելությունները, օնլայն առևտրով զբաղվող ընկերությունների փորձը՝ կարողացանք պարզել, թե ինչ պահանջներ ունեն վաճառողները:

Արդյունքում, մենք որոշեցինք ստեղծել օգտակար, գեղեցիկ, ֆունկցիոնալ, սակայն պարզ և մատչելի հարթակ՝ օնյալն առևտրի համար: Իմի բերելով վաճառքի և կառավարման վերաբերյալ մտքերը, ուսումնասիրելով շուկայի պահանջներն ու կարիքները՝ մենք ստեղծեցինք Ubicross համակարգը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են զբաղվել օնլայն բիզնեսով, կամ տեղափոխել արդեն գոյություն ունեցող բիզնեսը օնլայն հարթակ

Նախագիծ

Ubicross օնլայն խանութների համակարգում գրանցվելու առաջին իսկ պահից Դուք կզգաք, թե որքան հեշտ է մեր համակարգից օգտվելը: Ձեզանից ոչ մի հատուկ տեխնիկական գիտելիք չի պահանջվում:

Ubicross համակարգում աշխատելիս Դուք խնայում եք Ձեր ժամանակն ու ֆինանսական միջոցները: Ubicross –ի հետ կարիք չկա մտահոգվել լավ մասնագետներ և ծրագրավորողներ փնտրելու մասին, քանի որ Դուք ինքներդ կարող եք հեշտությամբ ղեկավարել կայքը, օգտվել առաջարկված գործիքներից, իսկ ցանկացած խնդրի կամ հարցերի դեպքում՝ դիմել մեզ:

Այլևս կարիք չկա ծախսել Ձեր ժամանակը, գումարը և նյարդերը բարդ և թանկ վեբ կայք ձեռք բերելու վրա: Ժամանակն է ստեղծել պարզ, ֆունկցիոնալ վեբ կայք և հաճույք ստանալ բիզնեսից:

մեր թիմը

Ubicross-ը ոչ թե թիմ է, այլ՝ ընտանիք: Սա մի միջավայր է, որտեղ մենք աշխատում ենք միասին, միասին քննարկում ենք նոր գաղափարները և միասին էլ ընդունում ենք որոշումներ: Մեր թիմի յուրաքանչյուր անդամ նվիրված է իր աշխատանքին և միշտ պատրաստ աջակցել հաջախորդներին:

Մեր ծրագրավորողները, դիզայներներն ու մենեջերները մշտապես հետևում են բիզնեսի և մարքեթինգի ոլորտի նորություններին, թարմացումներին և ստեղծում են նախագծեր, որոնք համահունչ են ժամանակին և բավարարում են հաճախորդների պահանջները: Մենք միշտ մեր հաճախորդների կողքին ենք:

Մենք շատ ենք աշխատում, որ Դուք քիչ աշխատեք! ։)