Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

Ինչպե՞ս գրանցվել Ubicross-ում 

Գրանցվելով Ubicross-ում՝ դուք ստեղծում եք ձեր անհատական վեբ-կայքը, որն ունի բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները։ Գրանցումից հետո մնում է ավելացնել ձեր ապրանքի տեսականին, տալ կայքի անհրաժեշտ կարգավորումները և վերջ. Դուք ունեք գործող վեբ-կայք, որտեղ կարող եք ցուցադրել ձեր ապրանքները, վաճառել դրանք և ընդունել օնլայն վճարումներ։

Գրանցվելու համար մուտք գործե՛ք Ubicross.com, սեղմե՛ք աջ անկյունում գտնվող «Գրանցվել» կոճակը։

Բացված պատուհանում կտեսնեք մեր առաջարկվող փաթեթները, որոնց նախքան բաժանորդագրվելը տրվում է 14 օր ԱՆՎՃԱՐ փորձաշրջան։

Ընտրե՛ք փաթեթներից մեկը և սեղմե՛ք «Անվճար փորձարկել»  կոճակը։

Ձեր առջև բացված «Գրանցում» պատուհանում  լրացրեք`

1. Անուն

2. Ազգանուն

3. Երկիր

4. Առաջարկվող ցանկից ընտրե՛ք «Ոլորտը»

5. Հեռ.

6. Լրացրե՛ք նշված անվտանգության կոդը և սեղմե՛ք «Գրանցվել» կոճակը

5. Գրանցումից հետո կստանաք էլ. նամակով հաստատման ծանուցում, որ հաստատելուց հետո սեղմե՛ք «Մուտք» կոճակը։

Ահա և վերջ Բարի Գալուստ Ubicross

Սա Ձեր Ադմին պանելն է, որը գեներացվում է յուրաքանչյուր հաճախորդի համար գրանցումը հաստատելու պահին։