Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐ ԵՎ ՖՈՐՄԱՏՆԵՐ

Այս բաժնում անհրաժեշտ է կարգավորել համակարգի ստանդարտները և ֆորմատները։ Ընտրված ստանդարտներն ու ֆորմատները կօգտագործվեն ձեր օնլայն խանութի ցուցափեղկի վրա, ապրանքների գրանցման և  բիլինգի համակարգում։

1. Մուտք գործե՛ք Ձեր ադմին պանել

2. Կարգավորումներ բաժնից ընտրե՛ք «Ստանդարտներ և Ֆորմատներ» ենթաբաժինը

Այս բաժինը ունի հետևյալ ենթաբաժինները` «Ստանդարտներ և Ֆորմատներ»«Տարադրամ»«Բոնուսային համակարգ»։

Ստանդարտներ և Ֆորմատներ

Համակարգի ստանդարտները և ֆորմատները կարգավորելիս ուշադրությամբ լրացրեք ժամային գոտին, չափման միավորները և հիմնական չափման միավորնեը, քանի որ դրանք երևալու են ձեր օնլայն խանութի ցուցափեղկում։

Տարադրամ

Կարող եք ակտիվացնել կամ ապաակտիվացնել բազմազան փոխարժեքներ, նշանակել նախնական փոխարժեք և ձեռքով կարգավորել տարադրամի փոխարժեքները։

Բոնուսային համակարգ

Ubicross-ի բոնուսային համակարգը ձեր խանութի այցելուներին մշտական հաճախորդներ դարձնելու շատ արդյունավետ միջոց է: Այն թույլ է տալիս կատարած գնումների դիմաց բոնուսային միավորներ բաժանել ձեր հաճախորդներին։

Բոնուսային համակարգի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր բացատրագրում։