ԲՐԵՆԴ
Այս բաժնում դուք կարող եք դասակարգել ձեր ապրանքներ ըստ բրենդների, որը կօգնի հաճախորդին հեշտությամբ գտնել դասակարգված ապրանքները։
Ինչպե՞ս ստեղծել բրենդ
Բրենդ ստեղծելու համար`
1. Մուտք գործե՛ք Ձեր «ադմինիստրատոր» էջ
2. Ձախ հատվածում գտնվող մենյուից ընտրեք «Բրենդներ» բաժինը
3. Սեղմե՛ք վերևի աջ անկյունում գտնվող «ավելացնել» կոճակը
4. Բացված դաշտում լրացրե՛ք բրենդի անունը և նկար ավելացնելու համար սեղմե՛ք «ավելացնել նկար» կոճակը
*Ձեր կողմից ավելացված բրենդը ավտոմատ կերպով կավելանա մենյու բաժնի մեջ
Ավելացնել ապրանք ստեղծած բրենդի մեջ
Դուք կարող եք ավելացնել ապրանք ձեր ստեղծած բրենդի մեջ
Բրենդի մեջ ապրանք ավելացնելու համար`
1. Սեղմե՛ք վերևի աջ անկյունում գնտվող «ավելացնել» կոճակը
2. Բացված դաշտում լրացրե՛ք ապրանքի մասին պահանջվող տեղեկությունը. նշեք բրենդը և հավաքածուն այնուհետև սեղմե՛ք «պահպանել» կոճակը և ձեր կողմից ավելացված ապրանքը կհայտնվի տվյալ բրենդի մեջ։
3. Դուք կարող եք խմբագրել ձեր կողմից ստեղծած բրենդը` սեղմելով աջ մասում գտնվող ակտիվ կանաչ կոճակը դարձնելով այն հատուկ, խմբագրել կամ ջնջել:
*Բրենդը ջնջելուց համոզված եղեք, որ ցանկանում եք այն ամբողջությամն ջնջել, քանի որ բերնդը կջնջվի իր մեջ եղած ամբողջ պարունակությամբ։