Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

ԻՆՉՊԵ՞Ս ԱՎԵԼԱՑՆԵԼ ՍԼԱՅԴ  

Կայքում Սլայդ ունենալը կարևոր մաս է կազմում, բացի նրանից, որ այն կգեղեցկացնի կայքէջի արտաքին տեսքը, այն նույնպես կհանդիսանա գովազդ` ներկայացնելով ձեր գործունեության, գալիք իրադարձությունների և նորությունների մասին։

 

Կայքում Սլայդ ավելացնելու համար` 

1. Մուտք գործեք Ubicross «ադմինիստրատոր» էջ:
2. Աջ մասում գտնվող ցանկից ընտրե՛ք «Սլայդ» բաժինը:
3. Սեղմե՛ք աջ մասում գտնվող «ավելացնել» կոճակը:

 


 

4. Սլայդ վերբեռնելու համար սեղմե՛ք «վերբեռնել» կոճակը, իսկ եթե ցանկանում եք դասակարգել նկարները թղթապանակների մեջ, ապա ստեղծե՛ք «նոր թղթապանակ»։

 

5. Սեղմե՛ք «ընտրել ֆայլեր» կոճակը:


 

6. Բացված պատուհանից ընտրե՛ք ձեզ անհրաժեշտ ֆայլը (Open)

7. Մկնիկի աջ հպում արեք նկարի վրա` սեղմելով «ընտրել» կոճակը:


 

8. Բացված պատուհանում լրացրե՛ք հղում (եթե ցանկանում եք` տվյալ սլայդը ցույց տա հղում դեպի նախընտրած էջ), նկարագրություն և նպատակ։ Փոփոխությունը հաստատելու համար սեղմե՛ք «պահպանել» կոճակը, իսկ եթե ցանկում եք այն անհետանա ապա սեղմե՛ք «ջնջել» կոճակները։