Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

Ինչպե՞ս ավելացնել ապրանքների հավաքածուներ

Ubicross օնլայն խանութում դուք կարող եք խմբավորել ձեր ապրանքները և ստեղծել հավաքածուներ: Հավաքածուները հնարավորություն կտան հաճախորդներին ավելի հեշտ գտնել անհրաժեշտ ապրանքը։

Մի քանի հավաքածուների օրինակ, որոնք դուք կարող եք  ստեղծել ձեր օնլայն խանութում ՝

  • հագուստ տղամարդկանց, կանանց և երեխաների համար
  • իրերի որոշակի տեսականի, ինչպիսիք են լամպ, բարձ կամ  գորգ
  • զեղչված ապրանքներ
  • ապրանքների տարանջատում՝ ըստ չափի կամ գույնի
  • սեզոնային ապրանքներ, ինչպիսիք են տոնական քարտեր կամ զարդեր

նոր հավաքածու ստեղծելու համար

1. Գլխավոր մենյուից ընտրե՛ք  «Ապրանքներ» բաժնը

2. Ապա` ընտրե՛ք «Հավաքածուներ» ենթաբաժինը

3. Նոր հավաքածու ստեղծելու համար բացված էջի վերևի աջ անկյունում սեղմե՛ք «Ավելացնել» կոճակը 

 

4. Լրացրե՛ք պահանջվող դաշտերը՝ ստեղծվող հավաքածուի  անվանումը, նկարագրությունը, նկարը և եթե անհրաժեշտ է՝ ծնողը։ Փոփոխությունը հաստատելու համար  սեղմե՛ք «պահպանմել» կոճակը։

 

 

Հավաքածուն ստեղծելուց հետո  դուք կարող եք խմբագրել այն:

Խմբագրել հավաքածուն

1. Գլխավոր մենյուից ընտրե՛ք «Ապրանքներ» բաժնի «Հավաքածուներ» ենթաբաժինը

2. Սեղմե՛ք այն հավաքածուն, որը ցանկանում եք խմբագրել

3. Խմբագրումն ավարտելուց հետո սեղմե՛ք պահպանել կոճակը,  փոփոխությունները հաստատելու համար։

 

 

Ինչպե՞ս ավելացնել ապրանք հավաքածուի մեջ

1. Գլխավոր մենյուից ընտրե՛ք  «Ապրանքներ» բաժինը

2. Սեղմե՛ք համապատասխան ապրանքի վրա, որը ցանկանում եք ավելացնել արդեն ստեղծված հավաքածուի մեջ

3. Համապատասխան ապրանքի տվյալների էջում սեղմե՛ք «խմբագրել» կոճակը

4․ Ապրանքի խմբագրման էջում անհրաժեշտ է փոփոխել հավաքածու դաշտը՝ ընտրելով ձեր նախընտրած տարբերակը

5. Հավքածուն ընտրելուց հետո սեղմե՛ք «հաստատել» կոճակը

 

 

Ինչպե՞ս ջնջել հավաքածուն

1. Գլխավոր մենյուից ընտրե՛ք «Հավաքածուներ» բաժինը

2․ Հավաքածուների ցանկում յուրաքանչյուր հավաքածուի տողի վրա՝ վերջին կարգավիճակ բաժնից ընտրե՛ք ջնջել տարբերակը։

3. Եթե հավաքածուն  պարունակում է ապրանքներ ապա այն չեղարկվում է, այսինքն` ապրանքները պահպանվում են, իսկ հավաքածուն` ջնջվում։

Իսկ եթե ձեզ անհրաժեշտ է ջնջել հավաքածուն`  պարունակվող ապրանքներով, ապա   համապատասխան հավաքածուից ջնջե՛ք ապրանքները, ապա՝  դատարկ հավաքածուն։