ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս բաժնում Դուք կարող եք ավելացնել ծառայություններ ինչպիսիք են առաքման և հատուկ ծառայություններ:
Ծառայություններ ավելացնելու համար`
1. Մուտք գործե՛ք «ադմինիստրատոր» էջ
2. Ընտրե՛ք «ծառայություններ» բաժինը
3. Բացված էջում սեղմե՛ք «ավելացնել» կոճակը
4. Բացված դաշտում լրացրե՛ք ծառայության անվանումը, նկարագրությունը, ինչպես նաև կարող եք ավելացնել նկար և գին։
5. Ձեր կողմից ավելացված ծառայությունը զամբյուղում ավելացնելու կամ այն հատուկ դարձնելու համար սեղմե՛ք «դեղին աստղիկով» կոճակը:
6. Ինչպես նաև կարող եք խմբագրել ծառայությունները, դարձնել այն ոչ ակտիվ կամ ջնջել: