Առաքում
1. Առաքման կարգավորումներ
Ստեղծեք Առաքման գոտիներ դրանցում ներառելով երկրների, տարածաշրջանների կամ քաղաքների ցանկեր, որոնք ունեն նույն առաքման պայմանները:
Օրինակ, եթե Դուք առաջարկում եք անվճար առաքում Երևանում և Աբովյանում 10000 դրամից ավել գնումների դեպքում, ապա կարող եք ստեղծել առաքման գոտի, դրանում ավելացնել Երևան և Աբովյան քաղաքները, և ստեղծել պայման, եթե Զամբյուղում եղած պատվերի գումարը գերազանցի 10000 դրամը հաճախորդին առաջարկել անվճար առաքում։
ՀՈՒՇՈՒՄ․ հաճախորդները կարող են առաքման հասցե ավելացնելու պատուհանում ավելացնել հասցե միայն այն երկրներում, մարզերում և քաղաքներում, որոնք ներառված են առաքման գոտիներից մեկում կամ որտեղ ունեք սպասարկման կետեր։
-
Առաքման գոտիներ
Ստեղծեք Առաքման գոտիներ դրանցում ներառելով երկրների, տարածաշրջանների կամ քաղաքների ցանկեր, որոնք ունեն նույն առաքման պայմանները:
Օրինակ, եթե Դուք առաջարկում եք անվճար առաքում Երևանում և Աբովյանում 10000 դրամից ավել գնումների դեպքում, ապա կարող եք ստեղծել առաքման գոտի, դրանում ավելացնել Երևան և Աբովյան քաղաքները, և ստեղծել պայման, եթե Զամբյուղում եղած պատվերի գումարը գերազանցի 10000 դրամը հաճախորդին առաջարկել անվճար առաքում։
-
Առաքում բաժնի վերևի աջ անկյունում սեղմե՛ք ավելացնել (+)
- Բացված դաշտում լրացրե՛ք պահանջվող տողերը և սեղմե՛ք պահպանել կոճակը։
- Առաքման գոտին ավելացնելուց հետո Ձեզ մոտ կհայտնվի առաքման նոր տարբերակ կոճակը
Կարող եք ավելացնել տվյալ գոտուն պատկանող մի քանի տարբերակներ.
Օրինակ` Անվճար առաքում Երևանում, Շտապ առաքում Երևանում, Մինչև 5կգ պատվերի դեպքում Հայփոստով անվճար առաքում և այլն։
Առաքման պայմանը կարող է լինել կախված պատվերի գումարից կամ կախված պատվերի քաշից։
Եթե ստեղծում եք պայման կախված պատվերի գումարից Ձեզ մոտ երևում է հետևյալ պատուհանը, որտեղ գրում եք նվազագույն կամ առավելագույն պատվերի գումարը։
Ինչպես նաև կարող եք նշումներ անել, որպեսզի հաճախորդի համար ավելի պարզ լինի թե որ դեպքում է օրինակ առաքումը անվճար, կամ կախված պատվերի գնից ինչ առաքման տարբերակներ կան։
- Սպասարկման կետ ավելացնելու համար սեղմե՛ք աջ հատվածում գտնվող «ստեղծել» կոճակը։
- Բացված դաշտում լրացրե՛ք ձեր պահեստի կամ խանութի հասցեն և վերջում սեղմեք «պահպանել» կոճակը։
Սպասարկման կետերը կցուցադրվեն ձեր կայքի «Զամբյուղ» էջում հետևյալ տեսքով։
Եթե ունեք մի քանի խանութի հասցե կամ պահեստ, կարող եք ավելացնել՝ հետևելով միևնույն քայլերին:
Ինչպես նաև կարող եք խմբագրել կամ ջնջել արդեն ստեղծած սպասարկման կետը: