Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

Ապրանքների հատուկ հավաքածուներ

 

Գլխավոր մենյուի «Ապրանքներ» բաժնում կարող եք տեսնել «Հատուկ հավաքածուներ» ենթաբաժինը, որը հատկացված է այն ապրանքների համար, որոնք ունեն ընդհանրություններ, օրինակ ՝

  • զեղչված ապրանքներ
  • նոր ապրանքներ
  • թեմատիկ ապրանքներ և այլն

Նոր հատուկ հավաքածու ստեղծելու համար`

1. Գլխավոր մենյուից ընտրե՛ք «Ապրանքներ» բաժնի «Հատուկ հավաքածուներ» ենթաբաժինը

2. Սեղմե՛ք «Ավելացնել նոր հավաքածու» կոճակը 

 

3. Լրացրե՛ք պահանջվող դաշտերը՝  Հատուկ հավաքածուի  անվանումը, նշանը, նկարագրությունը, նկարը և կցել էջերի դաշտը, վերջինս էլ հանդիսանում է  ենթաբաժնի առանձնահատկությունը, որը հնարավորություն է տալիս հատուկ հավաքածուն ցուցադրել ձեր օնլայն խանութի գլխավոր էջում։

4. Ավարտից հետո սեղմե՛ք «Պահպանել» կոճակը

 

 

Հատուկ հավաքածուն ստեղծելուց հետո էլ դուք կարող եք խմբագրել այն

հատուկ հավաքածուն խմբագրելու համար`

1. Գլխավոր մենյուից ընտրե՛ք «Ապրանքներ» բաժնի «Հատուկ հավաքածուներ»  ենթաբաժինը

2. Սեղմե՛ք այն հավաքածուն, որը ցանկանում եք խմբագրել

3. Խմբագրումն ավարտելուց հետո սեղմե՛ք «Պահպանել» կոճակը, փոփոխությունները պահպանելու համար։

 

Ինչպե՞ս ավելացնել ապրանք հավաքածուի մեջ

1. Գլխավոր մենյուից ընտրե՛ք «Ապրանքներ»  բաժնի «Հատուկ հավաքածուներ» ենթաբաժինը

2. Սեղմե՛ք այն  հատուկ հավաքածուն, որում ցանկանում եք ավելացնել ձեր ապրանքը

3. Վերին աջ անկյունում սեղմե՛ք «Ավելացնել» կոճակը և ընտրե՛ք ապրանքների ցանկից ընտրե՛ք ձեր նախընտրած ապրանքները

4. Ապրանքներն ընտրելուց հետո սեղմեք «Պահպանել» կոճակը

 

Ինչպե՞ս ջնջել հատուկ հավաքածուն

1. Գլխավոր մենյուից ընտրե՛ք «Հատուկ հավաքածուներ» ենթաբաժինը 

2. Հատուկ հավաքածուների ցանկում յուրաքանչյուր հատուկ հավաքածուի տողի վրա կարգավորումերի բաժնից ընտրե՛ք «Ջնջել» տարբերակը

3.  Գործողությունը հաստատելու համար սեղմե՛ք «Ջնջել» կոճակը