Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

ԹԱՐԳՄԱՆԻՉ

 

Ubicross-ում դուք կարող եք թարգմանել ձեր կայքը տարբեր լեզուներով, քանի որ  Ubicross-ում չկա կայքի լեզուների քանակի սահմանափակում։

Ինչպե՞ս թարգմանել կայքէջը

1. Մուտք գործե՛ք Ubicross «ադմինիստրատոր» էջ

2. Ընտրե՛ք «Թարգմանիչ» բաժինը

3. Լեզուն ավելացնելու համար սեղմե՛ք աջ հատվածում գտնվող «ավելացնել»  կոճակը

 

4. Առաջարկվող ցանկից ընտրե՛ք այն լեզուն, որը ձեզ անհրաժեշտ է։

5. Օրինակ` կայքում հայերեն լեզու ավելացնելու համար նշված ցանկից ընտրեք «Armenian» և սեղմե՛ք պահպանել կոճակը

 

 

6. Ձեր առջև բացված պատուհանում կտեսնեք երկու դաշտ «Original» և «Armenian».

Original հատվածում գրված է կայքում արդեն եղած ինտերֆեյսի հիմնական տերմինները և դրանք չեք կարող փոփոխել, իսկ  Armenian բաժնում պետք է գրեք այն բառը, որը ցանկանում եք կայքի լեզուն փոխելուց երևա Ձեր կայքում։

Փոփոխությունը կատարելուց հետո պարտադիր սեղմե՛ք պահպանել կոճակը, այլապես Ձեր գրված բառը չի պահպանվի։ 

 

 

Հավելյալ

Փոփոխություն կտարելու համար` մկնիկի աջ հպումով կարող եք սեղմել «հիմնական», «ոչ ակտիվ» կամ «ջնջել» կոճակը` դարձնելով լեզուն հիմնական, ոչ ակտիվ կամ ջնել այն։