Ինչպե՞ս գրանցվել Ubicross-ում
Գրանցվելով Ubicross-ում՝ դուք ստեղծում եք ձեր անհատական վեբ-կայքը, որն ունի բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ բոլոր ֆունկցիաները։ Գրանցումից հետո մնում է ավելացնել ձեր ապրանքի տեսականին, տալ կայքի անհրաժեշտ կարգավորումները և վերջ. Դուք ունեք գործող վեբ-կայք, որտեղ կարող եք ցուցադրել ձեր ապրանքները, վաճառել դրանք և ընդունել օնլայն վճարումներ։
Գրանցվելու համար մուտք գործե՛ք Ubicross.com, սեղմե՛ք աջ անկյունում գտնվող «Գրանցվել» կոճակը։
Բացված պատուհանում կտեսնեք մեր առաջարկվող փաթեթները, որոնց նախքան բաժանորդագրվելը տրվում է 14 օր ԱՆՎՃԱՐ փորձաշրջան։
Ընտրե՛ք փաթեթներից մեկը և սեղմե՛ք «Անվճար փորձարկել» կոճակը։
Ձեր առջև բացված «Գրանցում» պատուհանում լրացրեք`
1. Անուն
2. Ազգանուն
3. Երկիր
4. Առաջարկվող ցանկից ընտրե՛ք «Ոլորտը»
5. Հեռ.
6. Լրացրե՛ք նշված անվտանգության կոդը և սեղմե՛ք «Գրանցվել» կոճակը
5. Գրանցումից հետո կստանաք էլ. նամակով հաստատման ծանուցում, որ հաստատելուց հետո սեղմե՛ք «Մուտք» կոճակը։
Ահա և վերջ Բարի Գալուստ Ubicross
Սա Ձեր Ադմին պանելն է, որը գեներացվում է յուրաքանչյուր հաճախորդի համար գրանցումը հաստատելու պահին։