Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

Ապրանքների հատուկ հավաքածուներ

 

Գլխավոր մենյուի «Ապրանքներ» բաժնում կարող եք տեսնել «Հատուկ հավաքածուներ» ենթաբաժինը, որը հատկացված է այն ապրանքների համար, որոնք ունեն ընդհանրություններ, օրինակ ՝

  • զեղչված ապրանքներ
  • նոր ապրանքներ
  • թեմատիկ ապրանքներ և այլն

Նոր հատուկ հավաքածու ստեղծելու համար`

1. Գլխավոր մենյուից ընտրե՛ք «Ապրանքներ» բաժնի «Հատուկ հավաքածուներ» ենթաբաժինը

2. Սեղմե՛ք «Ավելացնել նոր հավաքածու» կոճակը 

3. Լրացրե՛ք պահանջվող դաշտերը՝  Հատուկ հավաքածուի  անվանումը, նշանը, նկարագրությունը, նկարը և ընտրե՛ք կցել էջերին տողերից մեկը, որտեղ հնարավորություն ունեք ավելացնելու տասը հատուկ հավաքածու, ավարտից հետո պարտադիր սեղմե՛ք «Պահպանել» կոճակը։

4. Ապրանքը հատուկ հավաքածուի մեջ ավելացնելու համար սեղմեք վերևի «+» ավելացնել կոճակը

5. Բացված դաշտում Ձեզ մոտ կերևա արդեն ավելացված ապրանքները կամ հավաքածուները պանակներով, որտեղից կարող եք ընտրել ապրանքը կամ ապրանքները։ 

Ինչպե՞ս ջնջել հատուկ հավաքածուն

1. Գլխավոր մենյուից ընտրե՛ք «Հատուկ հավաքածուներ» ենթաբաժինը 

2. Հատուկ հավաքածուների ցանկում յուրաքանչյուր հատուկ հավաքածուի տողի մոտ կա նշան, որը նշելուց  ակտիվանում է ընտրել պատուհանը, որտեղ կտեսնեք «Ջնջել» տողը

3. Գործողությունը վերջնական հաստատելու համար սեղմե՛ք կիրառել գործողությունը կոճակը այնուհետև հաստատել կոճակը և այն կջնջվի։