Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

Վճարման եղանակներ

Կարգավորելով վճարման եղանակները կկարողանաք ընդունել քարտերով, կանխիկ կամ էլեկտրոնային վճարումներ Ձեր հաճախորդներից։

Վճարումները կարգավորելու համար Ձեր ադմին պանելի Գլխավոր բաժնից ընտրեք վճարման եղանակներ բաժինը։

Բացված էջում կտեսնեք վճարման եղանակների ցանկ, Ձեր նախընտրած վճարման համակարգը ակտիվացնելու համար` սեղմեք կարգավորել կոճակը։

Օրինակ. Կանխիկ վճարային համակարգի դեպքում սեղմում եք աջ մասում գտնվող կարգավորել կոճակը և ընտրում կանխիկ (Cash) 

Դուք կարող եք նաև ավելացնել տոկոսային զեղչ ընտրված վճարման մեթոդին։ Վճարման մեթոդի զեղչը ազդում է բոլոր տվյալ վճարման մեթոդով կատարված գործարքների վրա։

Քարտային վճարման դեպքում, նախքան քարտային մեթոդը ակտիվացնելը պետք է կապ հաստատեք ցանկացած vPOS տրամադրող բանկի հետ:

Նախնական կտրամադրվի Ձեզ տեստային տվյալներ, որոնք լրացնելուց հետո պարտադիր պետք է ակտիվացնեք  Test Mode կոճակը։

Իրական տվյալների դեպքում կատարում եք նույն գործողությունը  առանց Test Mode կոճակը ակտիվացնելու։ 

Մեր համակարգի միջոցով կարող եք ակտիվացնել PayPal, եթե ունեք դրսում գործող բիզնես, քանի որ Հայաստանում PayPal-ը աշխատում է միակողմանի Դուք կարող եք վճարում կատարել, սակայն վճարում չեք կարող ընդունել։

Ինչպես նաև կարող եք ակտիվացնել Իդրամ համակարգ, որը վերջին շրջանում լայն կիրառում ունի հայկական շուկայում։

Իդրամի տվյալներ ստանալու համար կապ հաստատեք իրենց աշխատակիցների հետ։

Ցանկացած վճարային մեթոդ կարող եք ապաակտիվացնել։

Վճարային համակարգերի ցանկին է միացել Թել-Սել համակարգը։Այժմ կարող եք ակտիվացնել և վճարումներ ստանալ նաև Թել-Սել համակարգի միջոցով։

Թել-Սել տվյալներ ստանալու համար կապ հաստատեք իրենց աշխատակիցների հետ։