Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

ՄԵՆՅՈՒ

«Մենյու» բաժինը կօգնի ձեզ կարգավորել կայքէջի մենյուի դասավորվածությունն ու հերթականությունը՝ ըստ անհրաժեշտության և կարևորության։

«Մենյու» բաժնի մեջ ավտոմատ եղանակով ավելանում են ձեր կողմից արդեն իսկ ստեղծված հավաքածուները, բրենդները։

«Մենյու» բաժինն իր հերթին բաղկացած է ենթաբաժիններից, որը ներառում է`

 

1. Հիմնական նավիգացիա

Հիմնական նավիգացիան պարունակում է «մենյուի կառուցվածք» ենթաբաժինը:

Հիմնական մենյուի կառուցվածքն ընտրելու համար`

Տեղափոխե՛ք յուրաքանչյուր բաժին ձեր նախընտրած մենյուի կետի մեջ:

Եթե ցանկանում եք մենյուի բաժինների համար ստեղծել ենթաբաժիններ, հարկավոր է նախընտրելի բաժինը մկնիկի ձախ հպումով տեխափոխել դեպի աջ։

2. Ստորին էջատիտղոսի առաջին

Ստորին էջատիտղոսի առաջինը իրենից ներկայացնում է կայքի ներքևի հատվածի ձախ անկյունում (Footer first navigation title) գտնվող կետերը։

Տեղափոխե՛ք յուրաքանչյուր ապրանք ձեր նախընտրած մեջ: Սեղմե՛ք ապրանքից աջ գտնվող սլաքը՝ լրացուցիչ կոնֆիգուրացիայի տարբերակներ ընտրելու համար: 

3. Ստորին էջատիտղոսի երկրորդ

Ստորին էջատիտղոսի երկրորդը իրենից ներկայացնում է կայքի ներքևի հատվածի մեջտեղում (Footer second navigation title) գտնվող կետերը։

Տեղափոխե՛ք յուրաքանչյուր ապրանք ձեր նախընտրած պատվերի մեջ: Սեղմե՛ք ապրանքից աջ գտնվող սլաքը՝ լրացուցիչ կոնֆիգուրացիայի տարբերակներ ընտրելու համար: