Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Կարգավորումներ բաժինն ունի իր ենթաբաժինները, որոնք կօգնեն արագ կարգավորել ձեր Վեբ-կայքի արտաքին տեսքը, ֆորմատները, կոնտակտային տվյալները, դոմենը և հաշվի հետ կապված հնարավորություններ՝ հաշվի նկարագիր, ծանուցումներ և տեսք:  

Գլխավոր

Գլխավոր ենթաբաժինը իր հերթին բաղկացած է «Իմ հաշիվը»«Ինտերֆեյս»«Կոնտակտային տվյալներ», «Փոխել Գաղտնաբառը», «Հաճախորդներ» ենթաբաժիններից։

1․ «Իմ հաշիվը» բաժնից կարող եք տեսնել ձեր հաշվի տվյալները կամ փոխել փաթեթը։

  • Ընտրե՛ք այն փաթեթը որին ցանկանում եք բաժանորդագրվել, որից հետո սեղմե՛ք «Proceed to chechout» կոճակը վճարումը կատարելու համար։

  • Վճարում կատարելու համար լրացրե՛ք պահանջվող դաշտերը:

2. «Ինտերֆեյս» բաժնից, կարող եք ընտրել այն լեզուն, որը ցանկանում եք երևա ձեր ադմինիստրատոր Ինտերֆեյսում։

Ubicross-ը Հնարավորություն է տալիս օգտատերերին գաղտնի պահել ապրանքատեսականու արժեքները չցուցադրելով դրանք։ Այցելուն կարող է ծանոթանալ ապրանքատեսականու արժեքներին միայն գրնացվելու դեպքում։ 

  • «Ինտերֆեյս» ենթաբաժնում գտնվող «Փակել գները» հատվածում առկա է կոճակը, որը  ակտիվացնելուց հետո Ձեր ապրանքատեսականու գները կդառնան անտեսանելի  կայքում։

  • Կայքում յուրաքանչյուր ապրանքի մոտ դրված կլինի հղում, որը կպահանջի պարտադիր մուտք կամ գրանցում ապրանքի գներին ծանոթանալու համար։

3.  «Կոնտակտային տվյալներ» լրացրե՛ք Ձեր կոնտակտային տվյալները.

հասցե, էլ. հասցե, հեռ., ֆաքս և այլ կարևոր ինֆորմացիա, որը կօգնի հաճախորդին հեշտությամբ կապ հաստատել Ձեզ հետ։

Աջ հատվածում գտնվող քարտեզի վրա կարող եք նշել Ձեր հասցեն կամ հասցեները։

4․ «Փոխել Գաղտնաբառը» բաժնից կարող եք փոխել ձեր գաղտնաբառը, նախ մուտքագրելով գործող գաղտնաբառը, ապա՝  նորը։

Փոփոխությունները պահպանելուց անմիջապես հետո գաղտնաբառը կփոխվի։

5. Հաճախորներ բաժնում կարող եք կարգավորել և ընտրել հաճախորդի տեսակը, թե ովքեր կարող են գրանցվել և գնումներ կատարել։

  • Ձեր առջև բացված «հաճախորդի տեսակ» դաշտում հնարավորություն ունեք ընտրելու տեսակը` «միայն իրավաբանական անձիք»«միայն ֆիզիկական անձիք», կամ «բոլորը»։

  • Երբ ընտրում եք միայն «ֆիզիկական անձիք» տարբերակը հաճախորդի մոտ Պատվերի ձևակերպման էջում երևում է լրացման համար պահանջվող հետևյալ դաշտերը։

  • Երբ ընտրում եք միայն «իրավաբանական անձիք» տարբերակը այս դեպքում թույլ եք տալիս միայն իրավաբանական անձանց գնումներ կատարել Ձեր կայքից և հաճախորդի մոտ Պատվերի ձևակերպման էջում երևում է լրացման համար պահանջվող հետևյալ դաշտերը։
 
  • «Բոլորը» ընտրելու դեպքում հաճախորդի մոտ ցուցադրվում է և՛ ֆիզիկական և՛ իրավաբանական տարբերակը և լրացման դաշտը փոխվում է ըստ հաճախորդի կատարած ընտրության։