ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ
«Հաճախորդներ» բաժնում Ձեր ադմին պանելում երևում է կայքում գրանցված հաճախորդների տվյալները:
Դուք ունեք հնարավորություն հաճախորդի մասին տեղեկություն ավելացնելու, նշումներ կատարելու և հաճախորդին անհատական զեղչ տրամադրելու։
Փոփոխություն կատարելու համար`
1. Ընդհանուր գրանցված հաճախորդների ցանկից նշե՛ք այն հաճախորդին ում մոտ պետք է փոփոխություն անենք:
2. Սեղմե՛ք խմբագրել կոճակը
3. Բացված դաշտում կատարեք համապատասխան փոփոխությունները և սեղմե՛ք պահպանել կոճակը:
4. Դուք կարող եք ավելացնել հաճախորդի տվյալներ Ձեր ադմին պանելից
Նոր հաճախորդ ավելացնելու համար`
5. Սեղմե՛ք աջ անկյունում գտնվող «ավելացնել» կոճակը։
6. Բացված դաշտում ավելացրե՛ք հաճախորդի մասին տեղեկությունը և սեղմե՛ք պահպանել կոճակը։
ՈւՇԱԴՐՈՒԹՈՒՆ
Գրանցված հաճախորդի տվյալները ջնջելու դեպքում հաճախորդը իր գրանցված տվյալներով (էլ. հասցե, գաղտնաբառ) չի կարողանա մուտք գործել կայք։