Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

Բոնուսային համակարգ

Ubicross-ի բոնուսային համակարգը ձեր խանութի այցելուներին մշտական հաճախորդներ դարձնելու շատ արդյունավետ միջոց է: Այն թույլ է տալիս կատարած գնումների դիմաց բոնուսային միավորներ բաժանել ձեր հաճախորդներին։

 

Ինչպե՞ս ակտիվացնել բոնուսային համակարգը.

1. Մուտք գործե՛ք Ձեր Ubicross-ի ադմին պանել

2. Կարգավորումներ բաժնից ընտրե՛ք «Ստանդարտներ և ֆորմատներ» ենթաբաժնի «Բոնուսային համակարգ» բաժինը։

3. Բոնուսային համակարգը ակտիվ դարձնելու համար սեղմե՛ք աջ հատվածում գտնվող կոճակը՝ այն դարձնելով պասիվից՝ ակտիվ։

Ձեր առջև բացված պատուհանում կտեսնեք երկու դաշտ


1. Բոնուսային միավորների փոխարկման գործակից
2. Տոկոս պատվերի գումարից


Բոնուսային միավորների փոխարկման գործակից
Այս դաշտը սահմանում է 1 բոնուսային միավորի արժեքը ձեր կայքի հիմնական արժույթի համեմատ։ Այսինքն թե ինչի է հավասար 1 բունուսային միավորը օր.՝ եթե կայքը աշխատում է ՀՀ դրամով և այս դաշտում գրենք 1 սա կնաշանակի որ 1 բունուսային միավորը հավասար է 1 դրամի։


Տոկոս պատվերի գումարից
Այս դաշտը սահամանում է յուրաքանյուր գնումից հաճախորդին տրվող բոնուսի չափը։ Այս դաշտը հաշվարկում է տոկոս պատվերի գումարից այսինքն այստեղ գրված արժեքը դա % է։ Օր.՝ եթե այստեղ գրենք 2 դա կնշանակի, որ իր յուրաքանչյուր պատվերից հաճախորդը կստանա 2%-ի չափով բոնուս։ 


Ավելի լավ հասկանալու համար թե ինչպես է հաշվարկվում բոնուսային համակարգը եկեք դիտարկենք հետևյալ օրինակը


Բոնուսային միավորների փոխարկման գործակից = 2
Տոկոս պատվերի գումարից = 20
Հաճախորդը կատարել է 10000 դրամի գնում
Բոնուսը կլինի 4000 = 10000(պատվերի գումար) * 0.2(տոկոս պատվերի գումարից) * 2(բոնուսային միավորների փոխարկման գործակից)

 

ՈՒՇԱԴՐՈԻԹՅՈՒՆ

*Բոնուսային միավորները հաշվարկվում են միայն ապրանքների արժեքից:

 *Բոնուսային միավորները կարող են կուտակել և դրանից օգտվել միայն կայքում գրանցված հաճախորդները։ 

Կարող եք բոնուսային միավորները կիրառել նաև զեղչված ապրանքների վրա՝ ակտիվացնելով «Կիրառել զեղչված ապրանքների վրա» կոճակը, իսկ եթե չեք ցանկանում, որ միավորները օգտագործվեն զեղչերի դեպքում, ապա թողնում եք ակտիվացման դաշտը դատարկ։

Հաճախորդը կարող է գնումներ կատարել՝ օգտագործելով իր կուտակած միավորները։