Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

Առաքման կարգավորումներ

 

Այս էջում դուք կարող եք ստեղծել նոր առաքման շաբլոններ կամ խմբագրել արդեն գործողները։

Դուք կարող եք ստեղծել տարբեր առաքման շաբլոններ, որոնք կօգնեն կազմակերպել պատվերների առաքում՝ ըստ երկրների, առաքման եղանակի, առաքման ժամկետի կամ արժեքի։ 

ՀՈՒՇՈՒՄ․ ձեր հաճախորդները կկարողանան առաքման հասցե ավելացնելու պատուհանում ավելացնել հասցե միայն այն երկրներում, որոնց համար ունեք գործող առաքման շաբլոն կամ սպասարկման կենտրոն։

 

Նոր առաքման շաբլոն

Առաքման շաբլոն ստեղծելիս հաշվի առեք ձեր հաճախորդների հարմարավետությունը և փորձեք նրանց առաջարկել առավելագույնը շահավետ առաքման տարբերակներ։ Ձեր կողմից ստեղծված առաքման շաբլոնները կցուցադրվեն ձեր կայքի «Զամբյուղ» էջում։

 

Առաքման շաբլոն ստեղծելու համար

1. Մուտք գործեք ձեր «ադմինիստրատոր» էջ, ընտրեք կարգավորումներ բաժնի «առաքում» ենթաբաժինը։


 

2. Սեղմեք աջ հատվածում գտնվող «ստեղծել» կոճակը։

 

 

3. Բացված պատուհանում լրացրեք պահանջվող դաշտերը և վերջում սեղմեք «պահպանել» կոճակը։

 


 

Ձեր կողմից ստեղծված առաքման շաբլոնները կցուցադրվեն ձեր կայքի «Զամբյուղ» էջում հետևյալ տեսքով։

 

Եթե իրականացնում եք առաքում դեպի տարբեր երկրներ, ապա յուրաքանչյուրի համար ստեղծեք նոր առաքման շաբլոն: