Ինչպես սկսել բիզնես համացանցում

Ինչպես սկսել 10/08/2016 13:03

Բիզնես սկսելը այդքան էլ հեշտ չէ և ուղեկցվում է մի շարք գործընթացներով: Իսկ մեր օրերում, երբ համացանցային բիզնեսը զարգացում է ապրում, այն ազատում է Ձեզ մի շարք գլխացավանքներից:

Մինչ բիզնեսի մեկնարկը անհրաժեշտ է կատարել որոշակի քայլեր: Ահա այն քայլերը, որոնք անհրաժեշտ են համացանցային բիզնես սկսելու համար:

1. Ընտրում ենք ապրանքը

Մտքերը նյութականացնելու լավագույն տարբերակը՝ դրանք գրի առնելն է:

Գրի առեք այն բոլոր բիզնես գաղափարները, որոնք կցանկանայիք կյանքի կոչել:

Կարող եք օգտվել «50 բիզնես, որ կարելի է սկսել հենց հիմա» հոդվածից:

Հաշվի առնելով Ձեր հնարավորությունները՝ ընտրեք այն բիզնեսը, որով կցանկանայիք զբաղվել: Հաստատեք կապեր և գտեք ապրանքը ձեռք բերելու լավագույն ուղիները:

2. Ուսումնասիրում ենք ոլորտը

Միայն որակյալ ապրանք ներկայացնելը բավարար չէ օնլայն բիզնես սկսելու համար: Նախապես ուսումնասիրեք շուկան՝ հասկանալու համար, թե ինչ բացթողումներ կան: Պատկերացրեք Ձեզ հաճախորդի դերում. Ի՞նչ կցանկանայիք փոխել: Իսկ ինչի՞ց են այսօր հաճախորդները դժգոհ:

Ձեզ կօգնի «Ի՞նչ են ցանկանում հաճախորդները» հոդվածը: 

Հասկանալով, թե ինչ բացթողումներ կան ոլորտում, Դուք կկարողանաք շտկել դրանք և հակառակորդների թերությունները կդառնան Ձեր առավելությունները:

Մանրամասն գրի առեք Ձեր ծրագրերը, նոր մտքերն ու գաղափարները:

3. Որոշում ենք թիրախային խումբը

Ներկայացնել ապրանքատեսակ բոլորի համար, նշանակում է՝ չներկայացնել ոչինչ: Պետք է հստակ գիտակցել, թե որ թիրախային խմբի համար եք Դուք աշխատելու: Այդ պարզելու համար պատասխանեք հետևյալ հարցերին.

  • Ո՞ր հաճախորդներին է այս ապրանքն  անհրաժեշտ (պետք է հաշվի առնել հաճախորդների սեռը, տարիքը, մասնագիտությունը):
  • Ո՞րտեղ են այդ հաճախորդները (տանը, գրասենյակներում, դպրոցներում):

Այս հարցերի պատասխանները կօգնեն Ձեզ կազմել համապատասխան բիզնես ստրատեգիա:

4. Ընտրում ենք անուն և տարբերանշան

Բոլոր հաջողակ ապրանքանիշերն ունեն ճիշտ ընտրված անվանումներ: Միայն համապատասխան անուն ընտրելու համար հայտնի ընկերությունները միլիոնավոր դոլարներ են ծախսում: Ապրանքի և ապրանքանիշի անունը ստեղծում է դրական կամ բացասական պատկերացում տվյալ ապրանքի վերաբերյալ:

5. Գրանցում ենք բիզնեսը

Հիմա, երբ Ձեր ձեռքում կա բիզնես ծրագիր, երբ հստակ գիտեք Ձեր անելիքը, ժամանակն է գրանցել բիզնեսը:

Որոշեք՝ որ սեփականության ձևն է Ձեր բիզնեսի համար ավելի նպատակահարմար:

Տեղական կառավարման մարմինների համաձայնությամբ գրանցեք Ձեր բիզնեսն ու ձեռք բերեք արտոնագիր/լիցենզիա:

Ձեզ համար մենք պատրաստել ենք հոդվածներ. «Ինչպես գտնել իդեալական անվանում բիզնեսի համար»«Ինչպես ընտրել դոմեն», «Ինչպես ստեղծել տարբերանշան/լոգո առցանց»:

6. Սկսում ենք բիզնես համացանցում

Օնլայն խանութի գրանցումը այնքան հեշտ է, որքան սոցիալական կայքերում գրանցվելը: Պետք է ընտրել համապատասխան առցանց խանութների համակարգ, լրացնել խանութի տվյալներն ու մեկնարկել. պարզ և արագ:

Մենք ներկայացրեցինք այն հիմնական քայլերը, որոնք անհրաժեշտ են համացանցում բիզնես սկսելու համար: Միայն առցանց խանութ ստեղծելը բավարար չէ հաջողության հասնելու համար: Հետևեք մեր բլոգին և ստացեք խորհուրդներ Ձեր առցանց բիզնեսը զարգացնելու համար: