Ինչպես ընտրել դոմեն

Ինչպես սկսել 27/09/2016 13:49

Կայքի համար դոմեն ընտրելու գործընթացը նման է ընկերության համար անվանում ընտրելուն: Կայքի դոմենը վեբ տիրույթում ընկերության հասցեն է: Իսկ դոմեն անունը  պետք է ոչ միայն համապատասխանի ընկերությանը, այլև լինի հեշտ որոնելի որոնման ողջ համակարգերում:

Դուք կարող եք գրանցվել Ubicross օնլայն խանութների համակարգում և ստանալ անվճար «yourstore.ubicross.net»  երկրորդ կարգի դոմեն: Դուք նաև հնարավորություն ունեք  գնել և օգտագործել միայն Ձեր խանութի անունը պարունակող՝ առաջին կարգի դոմեն՝ օրինակ «yourstore.com»: Առաջին կարգի դոմենները ավելի պրոֆեսիոնալ են նայվում և նպաստում են Ձեր բիզնեսի առաջընթացին: 

Ինչու է այդքան կարևոր ճիշտ դոմեն ընտրելը

1. Դոմեն անունը առաջին բանն է, որ ստիպում է մարդկանց այցելել կայք:

2. Ճիշտ ընտրված դոմենային անունը վստահություն է ներշնչում, իսկ սխալ ընտրվածը՝ կասկածներ:

3. Հենց ճիշտ ընտրված դոմենային անվանման շնորհիվ է կայքը առաջնային տեղեր զբաղեցնում որոնման համակարգերում:

4. Դոմենային անունը խոսում է կայքի պրոֆեսիոնալիզմի մասին:

5. Դոմենային անվան վերջավորությունը ցույց է տալիս կայքի ուղղվածությունը՝

.gov - կառավարության մարմինների կայքեր

.edu - կրթական հաստատությունների կայքեր

.info- տեղեկատվական կայքեր

.org - շահույթ չհետապնդող կազմակերպությունների կայքեր  

.mil - ռազմական գերատեսչությունների կայքեր

.com - առևտրային կազմակերպությունների կայքեր

.net - ցանցային կազմակերպությունների կայքեր

.am – հայկական կայքեր

.me- բլոգեր կամ անձնական կայքեր

*.com վերջավորությունով դոմենային անվանումները ավելի թանկ են:

Հաջողություն բերող դոմենները ունեն մի շարք հատկանիշներ, որոնք Դուք պետք է հաշվի առնեք:

1. Կարճ և հիշվող

Մեկ կամ երկու բառերից կազմված անվանումը հիանալի ընտրություն է: Առաջատար 100.000 կայքերի դոմենային անվանումները պարունակում են միջինում 9 նիշ: Եթե դոմենը երկար է և բարդ, հաճախորդները կարող են սխալ գրել կամ արտասանել այն:

Դա է պատճառը, որ անունը պետք է պարզ ուղղագրություն և արտասանություն ունենա: Կարելի է փոքր փորձ կատարել: Առաջին հերթին կարելի է 10 մարդու ասել բիզնեսի անունը և խնդրել նրանց տառ առ տառ արտասանել այն: Եվս 10 մարդու կարելի է ցույց տալ անվան գրված տարբերակը և խնդրել նրանց արտասանել այդ անունը: Եթե երկու խմբում էլ շատ են սխալվողները, մտածեք ուրիշ անուն ընտրելու մասին:

Խուսափեք դոմենի մեջ թվեր և նշաններ օգտագործելուց, քանի որ դրանք շփոթեցնում են:

Միլիոնավոր գրանցված դոմենների մեջ հիշվող դոմեն ունենալը անհրաժեշտություն է: Ձեր մտերիմների շրջանում հարցում անցկացրեք: Ասեք բրենդի անունը, ապա որոշ ժամանակ անց խնդրեք կրկնել՝  հասկանալու համար, որքան հիշվող է անունը:

Սակայն հիշեք, որ լավ հիշվող երկար անունը ավելի լավ է, քան չհիշվող կարճ անունը:

2. Բրենդային

Եթե Դուք հիմա վաճառում եք միայն մեկ ապրանք, հնարավոր է հետագայում Դուք սկսեք վաճառել այլ ապրանքներ: Այդ պատճառով պետք է ընտրել այնպիսի դոմեն, որը հնարավոր կլինի օգտագործել այլ ապրանքներ վաճառելու դեպքում էլ:

Անունը պետք է խոսի բրենդի մասին, այլ ոչ թե կոնկրետ ապրանքի:

Կարևոր է հակառակորդներից տարբերվելը: Քանի որ հիմնականում մեկ բառ պարունակող անունները զբաղված են, Դուք կարող եք ստեղծել օրիգինալ անուն ՝

  • երկու բառ իրար միացնելով՝ YouTube
  • օգտագործել բառակապակցություն՝ Dollar Shave Club
  • հորինել օրիգինալ անուն՝ Odeo

3. Չկրկնվող

Անուն գնելիս խուսափեք այն անուններից, որոնք նման են արդեն գոյություն ունեցող անուններին, այլապես Դուք կարող եք կանգնել լուրջ խնդիրների առաջ: Դրա համար պետք է նախապես ուսումնասիրություններ կատարել և օնլայն գեներատորների միջոցով ոչ միայն տեսնել, արդյոք ազատ է Ձեր նախընտրած դոմենային անունը, այլև տեսնել,արդյոք օգտագործված են նույն անվան այլ հավելումներով վերջացող տարբերակները: Եթե օրինակ ազատ է  Books.am դոմենը, պետք է ուշադրություն դարձնել, արդյոք օգտագործված չեն books.com, books.net, books.ru տարբերակները: Սովորաբար, ընկերությունները իրենց դոմենը գրանցելիս ձեռք են բերում այդ դոմենի այլ հավելումներով վերջացող տարբերակները:

Այս կայքերը կօգնեն Ձեզ գտնել համապատասխան ազատ դոմեն Ձեր կայքի կամ օնլայն խանութի համար

1. Lean Domain Search

2. Name Mesh

3. Wordoid

4. Dot-o-mator

5. NameStation

6. Domainhole

7. Bustaname

8. Domainr

9. Impossibility!

10. NameJet 

11. DomainsBot

12. KnowEm

13. Instant Domain Search 

14. IWantMyName

 

Աղբյուրներ՝ Shopify Blogs, GoDaddy, HYPERSPACE