50 բիզնես, որ կարելի է սկսել հենց հիմա

Երբեք ուշ չէ բիզնես սկսել: Անկախ Ձեր տարիքից, մասնագիտությունից, աշխատանքային փորձից, Դուք կարող եք սկսել այնպիսի բիզնես, որ հաջողություն կբերի Ձեզ: Այս 50 բիզնես գաղափարների ցանկում Դուք կգտնեք այն բիզնեսը, որն առավել հոգեհարազատ է Ձեզ:

Ձեռագործություն և ձեռքի աշխատանքներ

Ո՞վ ասաց, որ սիրելի հոբբին չի կարող եկամտաբեր լինել: Համացանցում կարելի է գտնել զանազան գաղափարներ: Կարելի է պատրաստել և վաճառել ապրանքներ համացանցում:

Ձեռքի աշխատանքների բիզնեսը խոստումնալից է և բավականին քիչ ֆինանսներ է պահանջում: Անհրաժեշտ է մի փոքր տաղանդ, ժամանակ և փորձ: Իսկ լավագույն վայրը աշխատանքները ցուցադրելու և պատվերներ ընդունելու` օնլայն հարթակն է:

1. Ձեռագործ տիկնիկների և խաղալիքների պատրաստում

2. Զարդերի պատրաստում

3. Խեցեղենի նկարչություն

4. Հուլունքների արհեստ

5. Մոմերի ձևավորում

6. Երեխաների կողմից պատրաստված ձեռքի  աշխատանքների վաճառք

7. Թխվածքների պատրաստում

8. Ազգային սննդի վաճառք

Օրիգինալ նվերներ

Որոշ մարդիկ տանել չեն կարողանում նվերներ ընտրելու գործընթացը: Նրանցից ոմանք չեն սիրում խանութներ այցելել, ոմանք էլ ժամանակ չունեն խանութներ այցելելու: Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում նվերներ ընտրել: Եթե Դուք այն մարդկանցից եք, ովքեր սիրում են նվերներ գնել և սովորական իրը կարող են վերածել իսկական անակնկալի, ապա նվերներ պատրաստելու բիզնեսը Ձեզ համար է:

Պատվերներ ընդունելու համար կարող եք ստեղծել օնլայն խանութ: Կարելի է պատրաստել.

1. Կոնֆետով տուփեր

2. Դեկորատիվ տուփեր

3. Կոսմետիկա տարրայի մեջ

4. Մաղթանքներ տարրայի կամ տուփի մեջ

5. Կարելի է ընդունել նվերների գաղափարների իրագործման պատվերներ

Գրենական պիտույքներ

Օրիգինալ, հարմարավետ, անվանական գրենական պիտույքների արտադրությունն ու վաճառքը նույնպես կարող է եկամտաբեր բիզնես լինել: Կարելի է սկսել.

1. յուրօրինակ գրիչների և մատիտների արտադրություն և վաճառք

2. տետրերի արտադրություն և վաճառք

3. գրքերի վաճառք

Տպագրություն

Գրություններով իրերը ինքնաարտահայտման լավագույն միջոցներից են, իսկ դրանց պահանջարկը չի սպառվում: Սա նշանակում է, որ  տպագրության բիզնեսը կարող է հաջողություն բերել վառ երևակայությամբ օժտված մարդկանց: Տպագրական բիզնեսը կարող է լինել.

1. տպագրություն հագուստի վրա

2. ֆոտոգրքեր

3. բացիկների պատվերներ

4. տպագրություն բաժակների վրա

5. տպագրություն հեռախոսային աքսեսուրաների վրա

Ծառայություններ

Քաղաքակրթության զարգացման հետ աճում է տարբեր ծառայությունների պահանջարկը: Երբ տարբեր ընկերություններ առաջարկում են ծառայություններ, մարդիկ նախապատվությունը տալիս են այն ընկերությանը, որն առավել հեշտ հասանելի և որակյալ է:

Հաշվի առնելով Ձեր փորձն ու հմտությունները՝ կարող ենք ընտրել նշված բիզնեսներից որևէ մեկը.

1. Միջոցառումների կազմակերպում

2. Ուղևորությունների կազմակերպում

3. Օգնականի ծառայություններ

4. Լուսանկարչական բիզնես

5. Վարսահարդարման ծառայություններ

6. Սրբագրման ծառայություններ

7. Թղթակցություն

9. Սոցիալական և վեբ-էջերի կառավարում

10. Բովանդակություն, կոնտենտ գրող

11. Բլոգի կառավարում

12. Ամուսնական գործակալություն

13. Մաքրություն

14. Վերավաճառք

15. Ծառերի վաճառք

16. Վարորդական ծառայություններ

17. Գովազդ և ակցիաներ

Կրթություն

Նախ և առաջ պետք է հաշվի առնել սեփական մասնագիտական հմտությունները և կարողությունները. ո՞ր հմտություններն ու գիտելիքները կցանկանայիք կիսել ուրիշների հետ: Տարբեր տեսակ դասընթացների միջոցով կիսեք Ձեր գիտելիքը, փորձը և միաժամանակ վաստակեք գումար:

Սակայն այստեղ կարևոր է ոչ միայն գիտելիքը, այլև դրա մատուցման ձևը: Նույնիսկ ամենահետաքրքիր և բովանդակալից դասընթացը կարող է ձանձրացնել: Այդ պատճառով պետք է նախապես կատարել ուսումնասիրություններ, կազմել դասավանդման ծրագիր և պատրաստվել: Դուք կարող եք.

1. անցկացնել դասընթացներ

2. տրամադրել օնլայն խորհրդատվություն

3. պատրաստել օնլայն կուրսեր

4. գրել կամ ձայնագրել աուդիոգրքեր

5. անցկացնել վարպետացման դասընթացներ/թրեյնիգներ

Հին իրեր

Որքան հին են ապրանքները, այդքան բարձր են դրանք գնահատվում՝ որպես հնություն:

Հին իրերը կարելի է վաճառել՝

  • որպես հնություն
  • երկակի օգտագործման համար
  • որպես հումք

Հին իրերը կարելի է վաճառել աճուրդներում, օնլայն խանութում, կամ գովազդի միջոցով: Կարելի է վաճառել.

1. հին տեխնիկա

2. հին կահույք

3. հին սպասք

Մշակում

Բույսեր աճեցնելն ու խնամելը իսկական հաճույք է: Իսկ եթե հաճելին համատեղե՞ք օգտակարի հետ: Պետք է ներդնել ժամանակ, սեր և ջուր:

Այս տեսակ բիզնեսը մեծ ներդրում և մասնագիտական որակավորում չի պահանջում: Անհրաժեշտ է ձեռք բերել համապատասխան գործիքներ և պայմաններ: Կարող եք աճեցնել և վաճառել.

1. ծառեր

2. ծաղիկներ

3. միրգ և բանջարեղեն

4. բույսեր

5. կարող եք զբաղվել այգեգործությամբ: