Ինչպե՞ս եմ վճարելու Ձեզ կայքի համար
Վճարումը պետք է կատարեք Ձեր բաժանորդագրման պահից սկսած՝ յուրաքանչյուր 30-րդ օրը, այն դեպքում, եթե միանվագ չեք բաժանորդագրվել տարեկան փաթեթին։
Նախապես Ձեզ կուղարկենք էլեկտրոնային ծանուցում, հաշիվ-ապրանքագիր հղում։ Համակարգն ավտոմատ չի գանձում վճարման գումարը՝ առանց Ձեր թույլտվության։ Վճարումը կարող եք կատարել Visa, Master, Idram վճարային համակարգերով։
Կարո՞ղ եմ վաճառք իրականացնել Հայաստանից դուրս, թե՞ միայն Հայաստանում
Կարող եք վաճառել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհով:
Չե՞նք կարող անվճար կայքից օգտվելու դեպքում քարտով վաճառք իրականացնել
Ցավոք՝ ոչ, հաճախորդից քարտով վճարում ընդունելու համար պետք է ունենանք Դոմեն և բանկի կողմից թույլտվություն։
Կարո՞ղ եմ օնլայն վաճառք իրականացնել, եթե ֆիզիկական անձ եմ
Որպես ֆիզիկական անձ կարող եք վաճառք իրականացնել միայն կանխիկ եղանակով, իսկ Arca (Visa, MasterCard), Idram համակարգերով հաճախորդից օնլայն վաճառք ընդունելու համար պետք է լինեք իրավաբանական անձ, ունենաք ՍՊԸ կամ ԱՁ գրանցված, քանի որ «վիրտուալ պոսի » համար թույլտվությունը բանկի կողմից պետք է ստանաք։