Ինչո՞վ է զբաղվում Ubicross-ը։
Յուբիքրոսը առևտրային վեբ-կայքերի ստեղծման ավտոմատեցված համակարգ է, որն իր մեջ ներառում է՝ ապրանքատեսականու պատշաճ ներկայացման, հաճախորդների հետ աշխատանքի կազմակերպման և օնլայն վճարումենրի ընդունման հիմնական ֆունկցիաները։ Երբ Դուք գրանցվում եք Յուբիքրոսում՝ մեր ծրագիրը ավտոմատ կերպով ստեղծում է Ձեր անհատական վեբ կայքի հիմնական բաղադիչները, որից հետո մնում է միայն ավելացնել Ձեր ապրանքատեսականին, կցել դոմեն, տալ կայքի անհրաժեշտ կարգավորումները և վերջ. Դուք կունենաք սեփական օնլայն խանութ, որի միջոցով կարող եք վաճառել ոչ միայն Հայաստանում այլ նաև ամբողջ աշխարհում օրեկան 24 ժամ շարունակ։
Կարո՞ղ եմ օգտագործել իմ սեփական դոմենը
Այո՛: Եթե Դուք արդեն ունեք դոմեն, կարող եք օգտագործել այն Ձեր ինտերնետ խանութի համար: Եթե Դուք դեռ ձեռք չեք բերել դոմեն, կարող եք գնել նորը Ubicross-ի միջոցով:
Ձեր ինտերնետ խանութի համար կարող եք օգտագործել անվճար սաբ-դոմեն: Ubicross համակարգում գրանցվելիս Դուք կստանաք անվճար սաբ-դոմեն՝ Ձեր ինտերնետի խանութի անունով՝ yourstore.ubicross.net
Ինչպե՞ս ավելացնել ապրանք
Կայքում ապրանք ավելացնելը բավականին հեշտ է։
Գրանցվելուց հետո Ձեզ տրամադրվում է ադմինկա, որտեղից կկարողանաք ավելացնել ապրանքները և կառավարել կայքը։ Կայքում կա բացատրագիր, որը կօգնի քայլ առ քայլ կարգավորել կայքը։
Ինչպե՞ս տեսնեմ ավելացրած ապրանքը
Ադմին համակարգը, որտեղից ավելացնում եք ապրանքը, վերևի աջ հատվածում կա «տեսնել» կոճակ, որը սեղմելուց կայքում կբացվի այն էջը, որտեղ արդեն ավելացրել եք տվյալ ապրանքը։
Կարո՞ղ եմ օգտավել Ubicoss-ից անվճար
Նախքան փաթեթներից մեկին բաժանորդագրվելը, կարող եք 14 օր անվճար փորձարկել կայքը։
Ubicross ինտերնետ խանութի համար վեբ հոսթինգ պե՞տք է ունենալ։
Ո՛չ: Մենք զբաղվում ենք Ubicross-ի ծրագրային ապահովմամբ, այնպես որ Դուք կարող եք չանհանգստանալ ցանկացած ծրագրերի և վեբ-սերվերների տեղադրման համար:
Ինչպե՞ս կարող եմ տեսնել կայքս
Երբ գրանցվում եք Ubicross-ում, Ձեզ համար ավտոմատ գեներացվում է սաբ-դոմեն՝ ձեր իսկ գրանցված խանութի անվամբ և ubicross.net վերջավորությամբ, օրինակ՝ store.ubicross.net, կամ կարող եք մուտք գործել Ձեր ադմին համակարգ, որտեղից կարող եք կառավարել կայքը, ապա սեղմեք վերևի աջ հատվածում գտնվող «տուն» կոճակը և կտեսնեք Ձեր կայքը։
Չենք կարողանում ավելացնել ապրանքի նկար
Նկարների ֆորմատները շատ կարևոր են, ուշադրություն դարձրեք, որ դրանք լինեն svg, jpag ֆորմատների, և ծավալը չգերազանցի կայքում առաջարկվող նախընտրելի ծավալից։