Ubicross Help

Չե՞ք գտնում այն ինչ որոնում եիք Սպասարկում

Աշխատանք բազմաթիվ տարբերակներ ունեցող ապրանքների հետ

Ձեր «Ubicross» օնլայն խանութում դուք կարող եք ստեղծել հասարակ և բազմաթիվ տարբերակներ ունեցող (տարբեր չափեր, տեսակներ կամ գույներ ունեցող) ապրանքներ, այսինքն՝ ցուցադրել հաճախորդին ապրանքի բոլոր տարբերակները, որ նա կարող է ընտրել։ Ապրանքի ամեն մի տարբերակ ունի իր գինը, առկայության կարգավիճակը պահեստում, հարկման վերաբերյալ տվյալներ, և այլն։ Պարզ տարբերակը ստեղծվում է ավտոմատ կերպով, երբ դուք որևէ ապրանք եք ստեղծում` չնշելով «Բազմաթիվ տարբերակներ» (Multi-Variants) տարբերակը։ 

Ավելացնել բազմաթիվ տարբերակներ ունեցող ապրանքներ

1. Մուտք գործե՛ք ձեր Ubicross ադմինիստրատոր էջ:

2. Ընտրե՛ք Գլխավոր մենյուից «Ապրանքներ» (Products) բաժինը: 

 

3. Ապրանքներ բաժնից ընտրե՛ք այն ապրանքը, որին ցանկանում եք տարբերակներ ավելացնել։

4. Ապրանքի էջի վերևի աջ անկյունում սեղմե՛ք «Խմբագրել» կոճակը

5. Ապրանքի ընտրանքների բաժնում դուք կգտնեք «Ապրանքների տարբերակներ» (Product Variants) բաժինը՝ երկու ընտրությամբ՝ Հասարակ (Simple) և Բազմատեսակ (Multi-Variants)։ 

6. Բազմատեսակ ընտրանքը թույլ է տալիս ձեզ ավելացնել ապրանքի բազմաթիվ տարբերակներ, օրինակ՝ չափը, գույնը կամ նյութը։ Անհրաժեշտության դեպքում կարող եք ընտրել մեկ ապրանքի համար, օրինակ՝ Չափը, Գույնը և Ոճը միաժամանակ։

Փոփոխությունները հաստատելու  համար սեղմե՛ք «պահպանել» կոճակը։