«Առաքում» ծառայության առավելությունները

Դուք տանն եք կամ աշխատավայրում, մտածում եք ինչպե՞ս գնել նվերներ ձեր և ձեր մտերիմների համար. առցանց գնումներն այս հարցի լավագույն լուծումն են։

Առանձնացրել ենք մի քանի առավելություններ, որոնք դուք ձեռք կբերեք՝  նախընտրելով գնումների առցանց տարբերակը։

 

Խնայում եք ձեր ժամանակը

Առցանց գնում կատարելիս դուք խնայում եք ձեր ժամանակը և նյարդերը: Ձեզ հարկավոր չի լինի դուրս գալ տանից, ժամանակ վատնել խանութներով շրջելու համար, պարզապես ձեր գնումները կատարեք տանից՝ ձեր բազմոցին նստած:

Այլևս չկան հերթեր

Խանութից՝ խանութ շրջելը ոչ միայն խլում է ձեր ժամանակը, այլև նյարդայնացնում է դրամարկղի մոտ գոյացող անվերջ հերթերով։
Առցանց խանութները հիանալի լուծում են հերթերից խուսափելու համար։

Առաքում դեպի տուն աշխարհի ցանկացած կետից

Սա այն է, ինչ բառացիորեն սիրում են բոլորը։
Դուք ցանկացած պահին կարող եք շրջել ցանկացած խանութով՝ աշխարհի տարբեր անկյուններում՝ միաժամանակ ձեռք բերելով ու վայելելով ձեր իսկ նախընտրած հագուստը, ուտեստը տեխնիկան և այն, ինչ անհրաժեշտ է։

Կարծիքների փոխանակում

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել կարծիք “Review” ասվածին։
Այստեղ մարդիկ խոսում են ապրանքի վերաբերյալ իրենց տեսակետի, ապրանքի առանձնահատկությունների և ինչու ոչ՝ վատ ու լավ կողմերի մասին։ Դուք կարող եք որոշ հաճախորդների հետ անմիջական կապ հաստատել և պարզաբանել ձեզ անհանգստացնող հարցերը։

Հետզհետե զարգանում է առցանց առևտուրը ոչ միայն Հայաստանում այլև ամբողջ աշխարհում։ «Համաշխարհային առցանց մանրածախ վաճառքների թիվը հասնելով 10.1%-ի՝ 2017թ-ին կհատի 2.290 $ տրիլիոնի սահմանագիծը։ Այս ցուցանիշը 2021թ-ին կարող է գերազանցել 4.479 տրիլիոն $-ը»:

Մեր թիմը Ubicross օգտատերերի համար ավելացրել է «ծառայություն» բաժինը, որը  ավելի հասանելի և հեշտ է դարձնում ապրանքների առաքումը դեպի տարբեր երկրներ։

 

Այսպիսով՝ ավելացել է 2 առաքման բաժին

 

Առաքման կարգավորումներ

Այս էջում դուք կարող եք ստեղծել նոր առաքման շաբլոններ կամ խմբագրել արդեն գործողները։ Դուք կարող եք ստեղծել տարբեր առաքման շաբլոններ, որոնք կօգնեն կազմակերպել պատվերների առաքումն ըստ

 երկրների,

 առաքման ձևի,

 առաքման ժամկետի կամ արժեքի։ 

Ձեր հաճախորդները առաքման հասցե ավելացնելու պատուհանում կկարողանան ավելացնել հասցե միայն այն երկրներում, որտեղի համար ունեք գործող Առաքման շաբլոն կամ Սպասարկման կենտրոն։

Սպասարկման կետեր

Սպասարկման կետերը այն հասցեներն են, որտեղից ձեր հաճախորդները կարող են ինքնուրույն մոտենալ և ստանալ իրենց պատվերները։ Դուք կարող եք ստեղծել մեկից ավելի սպասարկման կետեր։ 

Առաքման ծառայության հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով հետևյալ հղումով՝

https://ubicross.com/hy/store/docs/%D4%B1%D5%BC%D5%A1%D6%84%D5%B4%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80-90