Ի՞նչ է Ubicross-ը

Բարև: Մենք Ubicross համակարգը ստեղծող թիմն ենք: Այս հոդվածով ցանկանում ենք կիսվել Ձեզ հետ Ubicross համակարգը ստեղծելու գաղափարի, նպատակների և կարևորության մասին։

Մեր թիմն ավելի քան 4 տարի մատուցում է ծրագրավորման և դիզայներական ծառայություններ աշխարհի տարբեր երկրներում գտնվող ավելի քան 50 կազմակերպությունների և անհատների։ Այս տարիների ընթացքում մենք աշխատել ենք ավելի քան 90 տարբեր նախագծերի վրա, որոնցից են՝ www.adlooker.comwww.araqich.com, www.send-documents.ru, www.teachpitch.com, www.14cargo.ru

Աշխատելով հիմնականում արտասահմանյան գործընկերների հետ՝ մենք նկատեցինք, որ աշխարհի տարբեր երկրներում բիզնեսով զբաղվող մարդկանց հետաքրքրությունը օնլայն վաճառքի հանդեպ ավելի ու ավելի է մեծանում. մարդիկ ցանկանում են ներկայացնել և վաճառել իրենց ապրանքատեսականին օնլայն։ Սակայն  մարդիկ չեն ցանկանում ծախսել իրենց ռեսուրսներն ու ժամանակը զրոյից կայքեր կամ համակարգեր ստեղծելու վրա: Փոխարենը նրանք օգտվում են պատրաստի լուծումներից, որոնք արդեն թեստավորված են մասնագետների կողմից և պահանջում են ներդրման և օգտագործման համար մինիմալ ռեսուրսներ։ Օգտվելով այսպիսի ծառայություններից՝ գործարարները խնայում են իրենց գումարն ու ժամանակը և ստանում ավելի գրագետ պատրաստված կայք և բիզնեսի զարգացմանը խթանող մի շարք ֆունկցիոնալ գործիքներ։

Հաշվի առնելով մարդկանց պահանջները՝ մենք սկսեցինք մտածել մի այնպիսի համակարգի ստեղծման մասին, որը հարմարեցված կլինի հայկական շուկայի պահանջներին, կխրախուսի մարդկանց սկսել սեփական բիզնես կամ զարգացնել արդեն գործող բիզնեսները և հասանելի կլինի բոլորին։

Մենք, օգտվելով նորագույն տեխնոլոգիաների հնարավորություններից, ստեղծել ենք Ubicross համակարգը, որը կօգնի ցանկացած մարդու կամ բիզնեսի ունենալ ֆունկցիոնալ վեբ-կայք և իրականացնել վաճառք ամբողջ աշխարհով մեկ՝ անկախ վերջինիս աշխարհագրական դիրքից։

Ubicross-ը ինտերնետային կայքերի ստեղծման ավտոմատեցված համակարգ է, որի միջոցով յուրաքանչյուր ոք կարող է ստեղծել իր սեփական վեբ-կայքը՝ առանց որևէ ծրագրային և դիզայներական խորը գիտելիքների։

Համակարգն իր մեջ ներառում է՝

Հավաքելով Ձեզ անհրաժեշտ ֆունկցիաները և գործիքները մեկ վայրում՝ մենք կրճատել ենք կայքերի պատրաստման ժամանակահատվածը՝ ամիսներից հասցնելով րոպեների։ 

Ֆինանսական տեսանկյունից Ubicross-ի օգտագործումը նույնպես շահավետ է, քանի որ համակարգի օգտագործման համար Դուք վճարում եք ամսական ֆիքսված գումար՝ առանց կանխավճարների և հետագա սպասարկման վճարների։ 

Ubicross-ի օգտագործման առավելությունը ներկայացնելու համար դիտարկենք այս օրինակը.

Դուք ցանկանում եք ստեղծել վեբ-կայք, որպեսզի օնլայն ներկայացնեք և վաճառեք Ձեր ապրանքատեսականին կամ ծառայությունները։

Օրինակ 1. Ստանդարտ մոտեցում

  1. Դուք պետք է գտնեք ծրագրավորող (կամ ծրագրավորողների թիմ), ով պետք է ունենա բավական գիտելիք և փորձառություն ֆունկցիոնալ վեբ-կայք պատրաստելու համար։
  2. Ձեզ անհրաժեշտ է դիզայներ՝ կայքի պրոֆեսիոնալ տեսքն ու ձևավորումը ապահովելու համար:
  3. Մասնագետներին գտնելուց հետո Դուք պետք է ծախսեք մինիմում մեկ ամիս կայքի պատրաստման վրա։
  4. Ստիպված կլինեք վճարել բավականաչափ գումար դիզայներական և ծրագրային ծառայությունների համար։
  5. Պետք է վճարեք տարեկան հոսթինգի գումար։
  6. Եվ երբ դուք կունենաք պատրաստի վեբ-կայք, այն դեռ հարկավոր կլինի թեստավորել՝ վերացնելու համար տեխնիկական բոլոր խնդիրները և այլն։
  7. Որից հետո կայքի հետագա սպասարկման հետ կապված հարցերը նույնպես կարող են խնդիր դառնալ։

 

Օրինակ 2. Ubicross-ի հետ՝

  1. Դուք ընդամենը պետք է գրանցվեք www.ubicross.com վեբ-կայքում՝ ընտրելով Ձեր կայքի անվանումը (դոմեն) - 2 րոպե։
  2. Գրանցումից հետո մուտք գործելով Ձեր կայքի ադմինիստրատիվ մաս՝ Դուք ինքներդ տալիս եք կայքի կարգավորումները - 30 րոպե։
  3. Վերջ՝ Ձեր կայքը պատրաստ է։

 

Ubicross-ի առավելություններից կարելի է ընդգծել նաև այն, որ համակարգի օգտատերերը կարող են օգտվել անվճար տեխնիկական աջակցությունից՝ կայքերի հետ կապված հարցերի և խնդիրների դեպքում:

Այսպիսով, եթե Դուք ցանկանում եք սկսել օնլայն բիզնես՝ Ubicross-ը ամենահարմար տարբերակն է: Այս պահից կարող եք անսահմանափակ ժամանակով սկսել օգտագործել Ubicross-ը անվճար և զարգացնել Ձեր բիզնեսը: Անհրաժեշտության դեպքում, ցանկացած պահի կարող եք օգտվել վճարովի փաթեթներից։

Եթե Դուք դեռ չեք սկսել, ապա մենք առաջարկում ենք սկսել Ձեր բիզնեսը այսօր, որովհետև կյանքը շատ կարճ է մեզ ընձեռնված հնարավորությունները բաց թողնելու համար: Չէ՞ որ Ubicross-ի հետ, նույնիսկ ձախողման դեպքում, Դուք ոչինչ չեք կորցնում։

Մենք՝ մեր ամբողջ թիմով, մաղթում ենք Ձեր բիզնեսին հաջողություն և պատրաստ ենք օգնել Ձեզ այդ հաջողությանը հասնելու համար։

 

Հարգանքներով՝ Ubicross թիմ։