Ոսկերչական իրերի միջազգային ցուցահանդես-վաճառք և նորաձևության շոու

Մոտիվացիա 11/05/2017 12:57

Նորաձևություն, ոսկյա իրեր և ժամացույցներ՝ համեմված լավ երաժշտությամբ և հայտնի դիզայներների ու արվեստագետների մասնակցությամբ: Այս փայլուն համադրության շնորհիվ՝ մայիսի 12-14-ը «Մերիդիան» Էքսպո կենտրոնը կվերածվի նորաձևության և ոսկերչական իսկական տոնի։ Ubicross թիմը ներկա է լինելու.

  • որպեսզի ծանոթանա և ծանոթացնի Ձեզ այս նորաձևության տոնին,
  • ուսումնասիրի հայտնի ոսկերիչների, դիզայներների հաջողության պատմություններն ու ոգեշնչի Ձեզ՝ կյանքի կոչել այն ամենը, ինչ արդեն կա Ձեր մտքում:

Մինչ այդ ծանոթացե՛ք եռօրյա ծրագրին

Մայիսի 12-14-ը ժամը 10։00-22։00-ը «Մերիդիան» Էքսպո կենտրոնում կարող եք մասնակցել  «Yerevan Show» ոսկերչական ցուցահանդես-վաճառքին, իսկ ժամը 19։00-22։00-ը՝ Yerevan Fashion Week «Golden laсe» նորաձևության շոուին, որի կազմակերպիչը  «AFD international fashin day»-ի ղեկավար Նաիրա Նիազյանն է։ Շոուի ժամանակ կլինեն նաև երաժշտական կատարումներ, սակայն պետք է ձեռք բերեք տոմսեր, քանի որ Նորաձևության սրահի մուտքը տոմսերով է։

Վյաչեսլավ  Զայցևը լինելու է Երևանում: Ռուսաստանում՝ Նորաձևության տան նախագահ, նորաձևության մեջ ուրույն, ռոմանտիկ, դասականության և էլեգանտության դպրոցի հիմնադիր Զայցևն այստեղ է, որպեսզի մայիսի 12-ին ազդարարի շոուի միջոցառման բացումը:

Նորաձևության շոուին կմասնակցեն նաև կուտուրային դիզայներներ Ֆրանսիայից, Լիբանանից, Բելառուսից և իհարկե՝ Հայաստանից։

 Նորաձևության տուն Slava Zaitsev (ՌԴ)
- Hayari Couture Paris (Ֆրանսիա)
- Kevork Nour Shadoyan (Հայաստան)
- Narine Harutunyan (ՌԴ)
- Liana Sarkisyan (Հայաստան)
-Svetlana Evstigneeva (ՌԴ)
- Anahit Movsisyan (Հայաստան)
- Svetlana Hakobyan (Հայաստան)
-Varant Lamalin (Լիբանան)

1-ին օրվա 3 ցուցադրությունների ժամանակ իրենց հավաքածուները կներկայացնեն Լիանա Սարգսյանն ու Գևորգ Շադոյանը։

2-րդ օրը Golden Lace-ին կմասնակցեն արտերկրից ժամանած դիզայներները, և 4 ցուցադրությունների ընթացքում կներկայանան՝

  • Ֆրանսիայում հայտնի Նաբիլ Հայարին, ով կբացի ցուցադրությունը

https://youtu.be/4sDgjR82C6I

  • Ռուսաստանում MBF WEEK-ի ամենամյա մասնակից  Սվետլանա Եվստիգնեևան
  • Լիբանանահայ Վարանտ Աբրահամյանը, ով կներկայանա իր  երեկոյան զգեստների հավաքածուով՝ համադրված Անի Զաքարյանի «Ani M» ապրանքանիշի  ոսկերչական զարդերով։ 
  • Նարինե Հարությունյանը իր՝ 2017-2018թթ. «Աշուն-ձմեռ» հավաքածուով, կազդարարի երկրորդ օրվա ավարտը:

3-րդ օրը կարելի է անվանել Հայկական նորաձևության օր, քանի որ այդ օրը հայ քանդակագործ-դիզայներ Անահիտ Մովսիսյանը և Taraz.am-ի նկարիչ-մոդելավորող Սվետլանա Հակոբյանը կներկայացնեն իրենց աշխատանքները: