ԱՄՆ միլիոնատերերի պարզ սովորույթները

Մոտիվացիա 05/04/2017 11:36

Մարդիկ միլիոնատեր չեն դառնում մեկ օրում կամ մեկ ժամում: Քչերին է բախտը միլիոններ նվիրում: Իսկ եթե դուք թախտին նստած բախտին չեք սպասում, կամ էլ սպասում եք, սակայն բախտը չկա ու չկա, ուրեմն ժամանակն է գործել: Միլիոնները տարիների աշխատանքի արդյունք են: Իսկ միլիոնատերերը տարբերվում են իրենց սովորություններով: Եթե դուք միլիոնատեր դառնալու ճանապարհին եք, ուրեմն կարդացեք մինչև վերջ և մի մոռացեք նշումներ կատարել ձեզ մոտ:

Fidelity investments-ի կատարած հարցման արդունքում պարզվել է, որ հարուստների 86%-ը իրենց կարողությունը ձեռք են բերել իրենց ակտիվ բիզնես գործունեության և ներդրումներ կատարելու շնորհիվ:

Գծու՞ծ: Ոչ: Պարզապես ամերիկացի միլիոնատերերը չափազանց խնայող են:

Միլիոնատերերը հաշվում են ոչ միայն իրենց եկամուտները, այլև՝ ծախսերը: Կազմեք գնումների ցուցակներ և հետևեք դրանց: Նույնիսկ բիզնես մագնատ Ռոքֆելլերն էր հորդորում.

Խնայիր փողերդ: Փնտրիր՝ որտեղից կարելի է գտնել էժան և մեծածախ ապրանք: Նախապես կազմիր գնումների ցուցակներ և հետևիր դրանց:

 

Ըստ Бизнес-журнал, 2004/01 գրքի՝ բազմաթիվ վիճակագրություններ ցույց են տալիս, որ միլիոնատերերի կեսը կյանքում չեն վճարել կոստյումի համար ավելին քան $399, կամ ձեռքի ժամացուցի համար՝ $235-ից ավել:

Գումարները վատնող միլիոնատերերի կերպարը ընդամենը մարքեթինգային հնար է, որ ստիպում է մարդկանց վճարել թանկ ապրանքների համար՝ համոզելով, որ դրանցով է որոշվում մարդու կարգավիճակը հասարակության մեջ: Մի կուլ տվեք խայծը:

Ցանիր, որ հնձես

Միլիոնատերերի համար գումարը միայն կյանքը վայելելու միջոց չէ: Միլիոնատերերը գիտեն, որ եկամուտ ստանալու համար առաջին հերթին պետք է ներդրում կատարել: Ֆինանսական խորհրդատու Դեյվ Ռեմզին գրում է.

Եթե ամսական խնայեք ընդամենը 100$ 25-65 տարեկանում 12% տոկոսադրույքով , ապա թոշակի անցնելիս կունենաք կուտակած 1.176.000 $. իսկական միլիոնատեր կլինեք:

 

Որոշ ֆինանսական փորձագետներ նուjնիսկ առաջարկում են 50-30-20 բանաձևը, որ նշանակում է՝

  • անհրաժեշտ բաների (վճարումներ, սնունդ) վրա պետք է ծախսել եկամուտի 50%-ը
  • նոր հագուստի և ճանապարհորդութան վրա՝ 30%-ը
  • իսկ մնացած 20%-ը՝ խնայել/ներդնել

Իհարկե այստեղ գումարի չափը այդքան էլ կարևոր չէ: Կարելի է  ամսական ավելի քիչ գումար մի կողմ դնել՝ օրինակ աշխատավարձի 10-20%-ը և հորինել սեփական բանաձև:

Նպատակները դնելուց բացի պետք է նաև քայլեր կատարել դրանք իրականցնելու համար

Հարուստ մարդիկ ժամանակ են հատկացնում իրենց օրակարգը կազմելու համար. 81%-ը  կազմում են նպատակների ցուցակներ, մտածում ու առանձնացնում են այդ նպատակներին հասնելու համար հստակ քայլեր , ապա սկսում են իրագործել այդ քայլերը:

Հաջողակ գործարարները իրենց առաջ դնում են այնպիսի նպատակներ, որոնց իրագործումը անհնար է թվում: Նրանք ամեն գնով հասնում են իրենց նպատակներին և դնում նոր նպատակներ:

Ստեղծեք ձեր բիզնեսը

Ամերիկացի միլիոնատերերի 2/3 մասը անհատ ձեռներեցներ են: Econimist-ի տվյալներով աշխարհի միլիոնատերերի կեսը սեփական բիզնես ունեն: Հակառակ տարածված կարծրատիպերի՝ միլիոնատերերի միայն 16%-ն է հարստութունը որպես ժառանգություն ստացել:

Եթե Դուք չեք կառուցում Ձեր երազանքը, մեկ ուրիշը  Ձեզ կվարձի, որ օգնեք իրեն կառուցել իր երազանքը: (Թոմ Հոպկինս)

Իսկ  The 10X Rule գրքի հեղինակը նշում է, որ հարուստ մարդիկ չեն կառչում եկամտի մեկ աղբյուրից: Նրանք գտնում կամ ստեղծում են եկամտի մի քանի աղբյուրներ:

Գումարը գործիք է, ոչ թե՝ նպատակ

Միլիոնատերերի համար գումարը նպատակ չէ, այլ պարգևավճար նրա համար, որ իրենք կարողացել են հասնել իրենց նպատակներին: Միլիոնատերերն անում են այն, ինչ սիրում են: Իրենց աշխատանքի հանդեպ սերն ու նվիրվածությունն էլ ստիպում են հաղթահարել բոլոր դժվարություններն ու հասնել աjն ամենին, ինչ ուրիշներին անհնար է թվում:

Եթե ձեր միակ նպատակն է հարստանալ՝ դուք երբեք չեք հասնի դրան: (Ջոն Ռոքֆելլեր)

Իսկ ո՞ր սովորութուններն ընդգրկեցիք ձեր օրակարգ :)