Starbucks սուրճի բացառիկ իմիջի գաղտնիքը

1987թ. Սիեթլում բացելով 9 բարձրակարգ սրճարաններ՝ շատ շուտով Starbucks Coffee ընկերության գործադիր տնօրեն Հովարդ Շուլցը աշխարհի տարբեր կետերը «ողողեց» այդ ցանցով: Ամեն շաբաթ աշխարհի տարբեր ծայրերից՝ Ատլատներից մինչ Տոկիո, միլիոնավոր մարդիկ մտնում են Starbucks Coffee, որպեսզի վայելեն մեկ-երկու գավաթ բուրումնավետ սուրճ:

Starbucks Coffee-ն շարունակում է աննախադեպ առաջխաղացումը և՛ իր հարազատ երկրում, և՛ ողջ աշխարհում: Ներկայումս Starbucks-ը ունի 21366 սրճարաններ աշխարհի 60 և ավել երկրներում, և Հ. Շուլցը մտադիր է պահպանել սրճարանների աճի տեմպերը: Starbucks-ը անասելի մեծ հաջողութան է հասել հատկապես Ճապոնիայում. այստեղ մեկ սրճարանի միջին եկամուտը երկու անգամ բարձր է ամերիկյան սովորական սրճարանի եկամտից, իսկ այս տարի ընկերությունը այստեղ բացելու է իր 1000-րդ մասնաճյուղը :

1999թ. մինչ այժմ Starbucks-ը բացել է 2,204 (+86) սրճարան՝ հիմնականում Պեկինում և Շանհայում: Կանադայում Starbucks-ը աշխատում է իր գործընկեր Interaction Restaurants-ի միջոցով և ունի 1,418 մասնաճյուղ: Starbucks-ի մաքետիգային քաղաքականությունը շատ ռիսկային է, բայց այն արդարացված է, քանի որ հաջողություն է բերում և բարգավաճում է: Պարզաբանենք այս ընկերության հաջողակության գաղտնիքները:

1. Նրա շատ մենեջերներ շատ փորձառու են. երկար ժամանակ աշխատել են այնպիսի հայտնի ընկերություններում, ինչպիսիք են՝ Burger King, Taco Bell, Wendy’s (արագ սպասարկման ռեստորաններում) և Blockbuster-ում (վիդեոսկավառակների վարձույթում): 

2. Հ. Շուլցի զարմանալի աշխատելաոճի արդյունք է նրա այս համոզմունքը՝ «տնօրենը պետք է որպես աշխատող ընտրի մարդկանց, ովքեր ավելի խելացի են, քան ինքը և չպետք է խանգարի նրանց աշխատել»: Շատ կարևոր է, թե ով է կանգնում վաճառասեղանի մոտ և պատրաստում ըմպելիքները: Ընկերությունն իր աշխատակիցներին ընտրում է հենց անմիջապես քոլեջից: Նրանցից յուրաքանչյուրն անցնում է 24 ժամյա ուսուցման դասընթաց, սովորում է սուրճ պատրաստել և ստանալ անհրաժեշտ գիտելիքներ:

3. Հաճախորդը ոչ միայն գնում է բարձրորակ սուրճ, այլև վճարում է գումար նոր տպավորություններ ստանալու համար, Starbucks-ում տիրող յուրահատուկ մթնոլորտին ծանոթանալու համար. այստեղ ամեն ինչ հարմարավետ է՝ համաչափ գծեր են, հարմարավետ սեղաններ, կա ռոմանտիկա, շքեղություն և ոչ պաշտոնական միջավայր, ուր կարող ես հանգստանալ, շփվել ընկերների հետ: Հ. Շուլցը ընդգծում է՝ ամենագլխավորը իր ընկերության սուրճը նախատեսված է ոչ թե մարդկանց ստամոքսը լցնելու համար, այլ՝ հոգին:

Այստեղ տպավորությունները միշտ շատ հետաքրքիր են. օրինակ՝ Պեկինում Starbucks ցանցի հաճախորդներն ամեն օր հերթ են կանգնում սուրճ «Յավայի» «գաղտնի» պատրաստման ձևին ծանոթանալու համար, որը կատարվում է հատուկ սարքավորման մեջ :

4. Հաճախորդը թագավոր է. ցուցաբերվում է յուրահատուկ վերաբերմունք հաճախորդի հանդեպ. մշտական հաճախորդներին տրվում են արտոնյալ պայմաններ: Հատուկ ուշադրություն են դարձնում հաճախորդի նախասիրություններին և նրա ցանկություններին:

5. Starbucks-ում մարդկանց գրավում է իսկապես բարձրակարգ սպասարկումը, աշխատակիցների հաճելի, բարեկամական վերաբերմունքը և՛ միմյանց, և՛ հաճախորդների հանդեպ:

Ահա թե ինչում է կայանում Starbucks-ի բացառիկության իմիջը և հաջողության գաղտնիքը:

Starbucks-ի աճող իմպերիային միավորում է մեկ ընդհանուր համակարգչային սիստեմ: Վաճառքի գրանցման համակարգը լավագույն կերպով կազմակերպելու և և այն զարգացնելու համար Հ. Շուլցը իր մոտ աշխատանքի է ընդունել բարձրակարգ մասնագետի McDonald's-ից: Ամեն գիշեր համակարգիչները սրճարաններից գործարքների մասին տեղեկատվությունը ուղարկում են Սիեթլ, որտեղ էլ մանրակրկիտ կերպով վերլուծում են ռեգիոնալ տենդենցները:

2014թ. դրությամբ ընկերության եկամուտները կազմել են 16,45 բիլիոն դոլար:

Թվերն ու փաստերը  շատ-շատ տպավորիչ են ու խոսուն, այդպես չէ ՞…

 

Աղբյուրներ՝ Dori Jonses Ynag, «The Starbucks Enterprise Shifts into Warp Speed», Business Week(October24, ) Michael Treacy, « You Need a Value Discipline-But Which One?», The New York Times(october 21, 2001)c3; «Business: Coffee with Your Tea? Starbucks in China»