Մտա սուպեմարկետ և հասկացա, որ ինձ փորձում են խաբել

«Մտա սուպերմարկետ և առաջին հերթին աչքս ընկավ Coca-Cola-ի հերթական ակցիային՝  «գնիր 2 շիշը մեկի գնով»: Ակցիա՞: Սպասեք, բայց չէ՞ որ հիմա խաբում են բոլորիս. նրանց, ովքեր ձգտում են փառքի, գումարի, հաջողության, նրանց, ովքեր եկել են խանութ միայն հաց գնելու: Մարդն իր համար քայլում է սուպերմարկետում և  ահա 2 կոլա մեկի գնով և նա սկսում է ուզել: Բայց չէ՞ որ նա կոլա գնելու մտադրություն չուներ մինչ ակցիային «բախվելը»:

Եթե հաշվի առնենք, որ ապակե շշի գինը ներառված չէ կոլայի գնի մեջ, ստացվում է գնողը մեծ հաշվով օգուտ չունի այս ակցիայից, ընդհակառակը՝ նա անիմաստ ծախսում է գումարը իր համար ոչ անհրաժեշտ ապրանքի վրա: Իսկ այդ նույն ժամանակ Կոկա-Կոլայի գործարանում աշխատանքը եռում է, քանի որ նրանք ոչ թե նվիրել են երկրորդ շիշ կոլան, այլ՝ վաճառել են:

Աշխատաշուկայում հիմնական սխեման այսպիսին է. աշխատում ես քիչ՝ վաստակում ես քիչ, աշխատում ես շատ՝ վաստակում ես շատ: Ընկերներիցս մեկը ասյպիսի խնդիր ունի. նրան 3 աշխատանք են առաջակել բավականին բարձր աշխատավարձով: Խնդիրն այն է, որ նա ուզում է գտնել այնպիսի աշխատանք, որ ստպված չլինի ամբողջ օրը աշխատել, թեկուզ ստանա 2  անգամ ավելի ցածր աշխատավարձ: Ինչի՞ համար է պետք ավելորդ գումարը, եթե ժամանակ չի ունենալու այն ծախսելու: Ավելին, երկար աշխատանքային ժամերի հետ մեկտեղ մարդու ծախսերը շատանում են. օրինակ պետք է լրացուցիչ սնունդ գնել: Մտերիմներիս օրինակով գիտեմ, որ բարձր ու ցածր աշխատավարձով մարդիկ գրեթե նույն բաներն են գնում, սակայն բարձր աշխատավարձով մտերիմներս ապրանք գնելիս նախապատվությունը տալիս են ավելի թանկին:

Հիմա կհարցնեք սա ինչ կապ ուներ կոլայի պատմության հետ: Բացատրեմ. 2 դեպքում էլ՝ և կոլայի, և աշխատանքի, մարդկանց ստիպում են «վերցնել» այն, ինչ նրանց պետք չէ:

Յուրաքանչյուր գիտակից մարդ հասկանում է, որ մարքեթոլոգների կողմից ստեղծվել են արհեստական կարիքներ, որ մարդկանց ստիպեն գումար ծախսել ավելորդ ապրանքների վրա: Իսկ, ինչպես արդեն նշեցի, շատ գումարի համար պետք է շատ աշխատել: Ավելի լավ չէ՞ հասկանալ, թե ինչն է անհրաժեշտ, ինչն՝ ավելորդ: Ավելի քիչ աշխատելով կարելի է վաստակել անհրաժեշտ ծախսերի համար ու վայելել մնացած ժամանակը: Օրինակ իմ այն ընկերը, որի մասին խոսում էի, ուզում է քիչ աշխատել, քանի որ նա ակցիայով ապրանքների խայծը վաղուց կուլ չի տալիս և գիտի ինչ է իրեն պետք:

Կարելի է եզրակացնել, որ կան մի շարք արհեստական կարիքներ, հանուն որոնց մարդիկ վաճառում են իրենց ժամանակն ու վատնում ստացված գումարը՝ վերածվելով իսկական «դրամառոբոտի», որն ապահովում է համաշխարհային դրամաշրջանառությունը:

Աշխարհին պետք չեն ռացիոնալիստներ, որ 50/50 չափաբաժնով աշխատում ու հանգստանում են: Աշխարհին պետք են մարդիկ, որ հանուն թանկարժեք հեռախոսների և մեքենաների պատրաստ են օր ու գիշեր աշխատել»:

Այս հետաքրքիր հոդվածը վերագրվում է տարբեր հեղինակների: Իսկ մենք որոշեցինք այն թարգմանել ռուսերենից, վերամշակել և հանձնել ձեր դատին: