Հոգեբանության շնորհիվ մարքեթոլոգ Ջոն Ուոթսոնը ստեղծեց լավագույն գովազդներից մեկը
Դեռևս 19-րդ դարից առևտրականները գլխի են ընկել, որ վաճառքում պետք է օգտագործել հոգեբանական հմտություններ:
Օրինակ Ջոն Բ. Ուոթսոնը վաճառական էր և մարքեթոլոգ, ով առևտրի մեջ օգտագործում էր մարդկանց հույզերը:
Նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը Pebeco ատամի մածուկի գովազդն է եղել: Այս գովազդում գրավիչ կինն ակնարկում է, որ կանայք կարող են անգամ ծխել, եթե օգտագործեն այս ատամի մածուկը:
Հենց այստեղ էլ խաղի մեջ է մտնում հոգեբանությունը: Այդ ժամանակ (1900-ականների սկզբին) կանանց ծխելն անընդունելի էր համարվում, քանի որ դա ասոցացվում էր ինքնավստահության և անկախ լինելու հետ: Բայց դա չէր նշանակում, որ կանայք չէին ցանկանում ծխել, և Ուաթսոնի գովազդը դիպչում էր հենց այդ ցանկությանը: Գրավիչ կնոջ ներգրավելով և ծխելու վրա կենտրոնանալով՝ Ուաթսոնը այլևս ոչ թե հիգիենա էր վաճառում, այլ՝ գայթակղություն: Նա վաճառում էր ոչ թե ավելի առողջ ատամներ և լնդեր ունենալու գաղափարը, այլ այն գաղափարը, որ կինը կարող է ծխել և շարունակել գրավիչ լինել, եթե օգտագործի Pebeco ատամի մածուկ:
Նույն ընկերության մեկ այլ գովազդում ասվում է. «60 տարեկանը պետք է ունենա այնքան լավ ատամներ, որքան 16-ը»: Եվ, ինքներդ ասացեք, ի՞նչն է վաճառվում այս գովազդում՝ ապրանքը՞, թե՞ գաղափարը:
Այդ ժամանակից ի վեր, իհարկե, շատ բան է փոխվել: Այնուամենայնիվ, Ուոթսոնի և մյուսների կողմից օգտագործված հասկացություններից շատերը մինչ այժմ կիրառելի են. օրինակ՝ գայթակղիչ արտաքին տեսքը կիրառելը և հանդիսատեսի ցանկություններն օգտագործելը:
Սա էլ վաճառքի հոգեբանությունը:
Այս հոգեբանությունը կարող եք օգտագործել ինչպես տեքստերում, այնպես էլ նկարներում, որոնք տեղադրում եք օրինակ Instagram-ում, facebook-ում և այլ սոցիալական ցանցերում ապրանքներ գովազդելիս: