Ինչպե՞ս EBAY-ը դարձավ միջազգային e-commerce լիդեր

Այն ժամանակ, երբ գրեթե բոլոր ինտերնետ-ընկերությունները և բարձր տեխնոլոգիաներին առնչվող ֆիրմաները ազատում էին իրենց աշխատակիցներին, EBay-ի պատերի ներսում բոլորովին այլ մթնոլորտ էր տիրում: Օնլայն աճուրդային ընկերությունը մտադրվել էր ընդլայնել իր աշխատակիցների հաստիքը  ևս 2400 անձով: EBay-ը, սկսելով իր գործունեությունը որպես կոլեկցիոն իրերի առքուվաճառքի կայք, հետապնդում էր հետագայում առավել մեծ չափերի հասնող աճի, զարգացման քաղաքականություն և այսօր առաջարկում է իր կայքի այցելուներին ապրանքի հսկայական տեսականի՝ հագուստից մինչև համակարգիչներ:

Յուրաքանչյուր 60 րոպեում կայքում վաճառվում է 120 անհատական համակարգիչ, 10 ադամանդակուռ մատանի և 1200 կտոր հագուստի տեսականի: Ավտոմեքենաները աճուրդում վաճառվում են մուրճի հարվածով՝ միջին հաշվարկով երեք ժամը մեկ:

1998թ. EBay-ի գործադիր տնօրեն դարձավ Մեգ Ութմենը. այն ժամանակ ընկերությունն ուներ 30 աշխատակից, իսկ եկամուտը կազմում էր 4 միլիոն դոլար, նրա կառավարման տարիներին աշխատակիցների քանակը աճեց մինչև 15000-ի, իսկ EBay-ի եկամուտները հասան մինչև 8 բիլիոն դոլարի: Մեգ Ուիթմենը (կառավարեց մինչև 2007թ.) իր գլխավոր նպատակն էր համարում արագորեն աճող ընկերության միջավայրի միասնականության և ճկուն գործելակերպի պահպանումը: Հաջողությունը նաև որոշակի կերպով կապված էր այն փաստի հետ, որ թոփ-մենեջերները  ոչ մի րոպե չէին մոռանում կամ անտեսում իրենց հաճախորդների, շարքային գնորդների  և վաճառողների մասին:

EBay-ի աճի ստրատեգիական պլանը կազմված էր մի շարք շղթաներից: Նախ և առաջ, որպես լրացում իր աճուրդային ֆորմատին, ընկերությունը ձեռք բերեց Half.com կոմիսիոն ապրանքների կայքը, որտեղ հաստատուն գներով առաջարկվում են նոր և օգտագործված ապրանքներ: Նաև ընկերությունը ավելացրել է կայքում նոր կոճակ՝ «Buy it Now» (Անգ.՝ «Գնիր հիմա»), որն օգտագործելով՝ կայքի այցելուն կարող է անմիջապես, չսպասելով աճուրդի ավարտին, գնել իրեն դուր եկած իրը: Տվյալ գործողությունը տարածվում է ցուցադրված, վաճառքի հանված մոտավորապես 35% ապրանքների վրա, որն էլ նկատելիորեն ավելացրեց վաճառքի ծավալները կայքում:

EBay-ը նախատեսել էր որպես գործընկեր ներգրավել մոտ 200 ընկերություն, բայց իրականում նրա գործընկերների թիվը սպասվածից 10 անգամ առավել էր, քանի որ EBay-ը զարմանալիորեն ցածր վճարի դիմաց թույլատրում է կապ հաստատել միլիոնավոր սպառողների հետ: Գլոբալ զարգացման նպատակով ընկերությունը ձեռք բերեց IBazar եվրոպական առքուվաճառքի կայքը և միջոցներ հատկացրեց Գերմանիայում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում իր մասնաճյուղերի զարգացման համար:         

Մարկ Գոլդշտեյնը՝ BlueLightc.com կայքի օնլայն Kmart բաժանմունքի նախկին կառավարիչը, ասում է.  «Բոլորը ցանկանում են ,որ իրենց ինտերնետ- բիզնեսը լինի այնպիսին, ինչպիսին EBay-ն է» : Այստեղ օնլայն հաճախորդները գալիս են EBay, որտեղ կարելի է գտնել ամեն ինչ:

Ցանկացած ընկերություն՝ սկսած փոքր ավտոմեքենաների դիլլերներից մինչև  հսկայական մեծ ընկերություններ, հայտնաբերել են, որ EBay-ը հրաշալի պլատֆորմ է, ուր իրենց ապրանքների վաճառքն ապահոված է՝ այս կայք մտնող պոտենցիալ հաճախորդների ամենօրյա չափազանց մեծ այցելիության աճի շնորհիվ:

Հետևենք այս ապշեցնող թվերին.

EBay-ն ունի 95 միլիոն օգտատերեր, որոնք ծախսում են մեկ վայրկյանում $ 894 :

EBay-ի վաճառողների մեծ մասը ֆիզիկական անձինք են կամ մանր ձեռնարկատերեր, որոնք վաճառում են ամեն ինչ՝ ճենապակե տիկնիկից մինչև բացովի Mercedes ավտոմեքենաներ:

Ամեն օր 2 միլիոն հաղորդագրություններ են ավելացվում EBay օնլայն շուկայում, ավելի քան 10 միլիոն գնային առաջարկներ են արվում, և 100000 նոր մարդիկ են գրանցվում կայք ՝ գնելու և վաճառելու նպատակով:

Ամեն պահի՝ անգամ ներկա պահին, EBay-ում անցկացնում է 19 միլիոն աճուրդ՝ բաժանված ավելի քան 45000 տարբեր կատեգորիաների:

Անգամ մի ընկերություն, որ բիլիարդի սեղաններ էր վաճառում, երբ իր ընկերության շահույթն EBay-ում դարձավ եկամտաբեր, որ հասավ տարեկան 5 միլիոն դոլարի, հետագայում փակեց իր խանութն ու հիմա իր վաճառքներն իրականացնում է բացառապես օնլայն:

 

Աղբյուր՝ Migel Helf, «What Makes  Ebay Unstoppable?» The industry Standard (August 6-13, 2001)