Ինչպե՞ս հաջողությամբ իրականացնել համացանցային առաջին վաճառքը

Ժամանակի պահանջներին համընթաց քայլելու և օնլայն խանութ-բուտիկ րոպեների ընթացքում անվճար ստեղծելոււ համար այցելեք այստեղhttps://ubicross.com/hy :

Այժմ ձեզ ենք առաջարկում լավագույն սոցիալական հարթակներում ներկայանալու և օնլայն վաճառքի տեմպերն առավել արդյունավետ դարձնելու նպատակով գրված նոր ու պրակտիկ ուղեցույց, որը կմանրամասնի օնլայն վաճառքում հաջողության հասնելու գաղտնիքները սկզբից մինչև վերջ․ կարող եք լինել այնտեղ, որտեղից ազատ ու անարգելք կհասնեք այս կամ այն սոցիալական հարթակը, ուր ձեր ընկերության կամ կազմակերպության ներկա գտնվելը և օնլայն վաճառքով զբաղվելը առավել հարմարավետ է ու գրավիչ։    

     

         

   ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ

 

  • Գովազդեք ձեր ապրանքատեսականին Facebook-ում (կարդա՝ ԿԱՐՈՒՍԵԼԱՅԻՆ ԿԱՄ ՊՏՏՎՈՂ ԳՈՎԱԶԴ FACEBOOK-ՈՒՄ)։ Բացահայտեք՝ ինչպես սկսել շուկայի ուսումնասիրությունը  Facebook-ում գրավիչ էջեր ստեղծելու միջոցով՝ անընդհատ լրացնելով ու թարմացնելով ձեր խանութի էջերը։
  • Օգտագործեք Google merchant center-ը, որը օնլայն վաճառքի համար հիանալի հարթակ է․ ապրանքների կամ  ծառայությունների մասին հարցում անելիս, ճիշտ ժամանակին, google-ի որոնողական համակարգով կցուցադրվեն ձեր ապրանքների կամ ծառայությունների հայտարարությունները և էջերը։
  • Բացահայտեք https://market.yandex.ru/-ում՝  ինչպես ձեռք բերել իրական հաճախորդներ՝ վճարելով միայն իրանական արդյունքի դեպքում, երբ գնորդը, տեսնելով ձեր հայտարարությունը, մուտք կգործի ձեր կայք - էջ կամ կկապնվի ձեր ընկերության հետ՝ զանգահարելով։ Լրացրեք ձեր պրոֆիլը, որ կարողանաք տեղադրել ձեր տեսականին։ Տեղեկացեք՝ ինչպես սկսել անձնական հաշվի բացման գործառույթները և ինչպիսի մարտավարություն կամ ստրատեգիա վարել ձեր պոտենցիալ հաճախորդների հետ շփվելիս։
  • Ակտիվ եղեք YouTube-ում։ Տեղեկացեք՝ ինչպես վաճառել ձեր ապրանքը լավագույնս ցուցադրող տեսահոլովակի (վիդեոի) միջոցով, իմացեք՝ որ ծրագրային ապահովման տարբերակն ընտրել, ինչ բովանդակությամբ տեսահոլովակ ստեղծել, և թե ինչպես հասկանալ ու պարզաբանել YouTube-ի կողմից արված տվյալների հետազոտությունը (Youtube Analytics):
  • Ոգեշնչվեք Pinterest-ի հետ։ Pinterest-ը կարող է ձեզ օգնել՝ չափազանց մեծ եկամտի աղբյուր դառնալով։ Այստեղ ձեզ կարող են ճանաչել ձեր ապրանքանիշի միջոցով․ դուք կարող եք ներգրավել մեծ քանակությամբ պոտեցիալ գնորդներ դեպի ձեր օնլայն խանութ։
  • Օգտագործեք Instagram-ը: Instagram-ը արագորեն դառնում է էլետրոնային վաճառքի համար հիանալի հարթակ, որտեղ օնլայն խանութների սեփականատերերը կարող են կառուցել իրենց լսարանը. Պարզեք, թե ինչպես պետք է գովազդել ապրանքների լուսանկարները՝ հաճախորդների ներգրավվածությունը առավելագույնս կազմակերպելու նպատակով, կազմակերպեք մրցույթներ և այլն։
  • Օգտվեք և ստացեք շահույթ Tumblr-ից։ Դուք պետք է ընտրեք, թե որն է ձեր քննարկման թեման, ավելացնեք նյութեր ձեր ապրանքների վերաբերյալ և կառուցեք հակադարձ կապեր դեպի ձեր կայք-էջ։

 

ՓՆՏՐՈՂԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՔԵՏԻՆԳ

 

  • Մշտապես հետևեք այլ կայքերում գովազդվող նմանատիպ ապրանքների գներին, համեմատեք դրանք ձեր կայքում վաճառվող ապրանքների գների հետ և վերջիններս դարձրեք առավել ճկուն ու մրցունակ։
  • Գտնվեք Google-ի փնտրողական համակարգերում․ սրա լավագույն վկայություններից  դեղին էջերում՝ հեռախոսային տեղեկատուներում, ձեր ներկայությունն է: Այո՛, նույնիսկ եթե դուք չեք վաստակել մեկ լումա, մենք պետք է կարողանանք ձեզ գտնել  Google-ում։
  • Սովորեք եկամուտ ստանալ՝ օգագործելով որոնողական համակարգերի վճարովի գովազդները ՝ ձեր համացանցային խանութը գովազդելու նպատակով, որպեսզի ձեր օնլայն խանութ այցելուների միջոցով ավելացնեք վաճառքի ցուցանիշները։
  • Կատարեք Ձեր կայքի տվյալների վերլուծություն: Տվյալների վերլուծության (կամ՝ Analytics), ցույց կտա ձեզ, թե  հաճախորդները ձեր կայքի ո՞ր  էջերն են առավել հաճախակի այցելում, իսկ որոշ դեպքերում, անգամ ձեզ կտեղեկացնի, թե երբվանից են նրանք ձեր հաճախորդները:
  • Ստեղծեք կարծիքներ, ստացեք արձագանքներ ապրանքների մասին։ Այս մարքետինգային հնարքը ձեր ապրանքատեսականուն առավել ճանաչում կտա ու հանրության շրջանում կամրապնդի վստահությունը ձեր ընկերության հանդեպ․ սա էլ ինքնաբերաբար կստեղծի սարաֆանային  ռադիո կամ «բերանից բերան» կոչված գովազդի շատ ազդու տեսակը։
  • Հետաքրքրեք գնորդին։ Ստեղծեք վիրուսային ինֆորմացիա, որը համացանցի միջոցով արագորեն կտարածվի․ գրեք ձեր ապրանքների մասին հետաքրքրություն առաջացնող այնպիսի նյութեր ու հաղորդագրություններ, որոնք ընթերցողը պատրաստ կլինի կարդալ մինչև վերջ, ներկայացրեք հակիրճ, սակայն տպավորիչ, գրավիչ ու ապրանքատեսականու հանդեպ հետաքրքրություն առաջացնող տեսանյութեր, որոնք կունենան գրավիչ կոնտենտ՝ բովադակություն և արագորեն կտարածվեն համացանցում։
  • Վաճառեք ապրանքը յուրահատուկ կերպով ու հետաքրքիր։ Այդ փաստը, որը  ձեզ կտարբերի մասսայից, ձեզ թույլ կտա հեշտությամբ վաճառել ապրանքը, հատկապես, երբ դուք աշխատում եք մի բնագավառում, ուր ձեր մրցակիցները վաճառում են այդտեսակ կամ նմանատիպ այլ ապրանքներ։
  • Առաջարկեք պրոմո ակցիաներ․ այն կարող է դառնալ հզոր միջոց՝ ներգրավելով ձեր կայք ոչ միայն նախկին գնորդներին, այլև՝ նորանոր այլ սպառողների։
  • Ձեր նշանակետում ունեցեք նաև տարբեր երկրներ ու լեզուներ։ Օտարալեզու սպառողներին, ովքեր ապրում են տարբեր աշխարհամասերում, ներգրավելը համարվում է շատ արդյունավետ մարքետինգային մարտավարություն, ոչ միայն ձեր առաջին վաճառքի, այլ նաև ձեր բիզնեսի վերելքի համար ։
  • Վաճառեք  https://ubicross.com/en/guest-ի միջոցով։ Հնարավոր ամենահեշտ տարբերակը, ուր կարելի է սկսել ցանկացած բիզնես Ubicross ցանցի միջոցով։ Ubicross.com-ը ապահովում է ապրանքաշուկայում ձեր տեղը համարյա անվճար, որն էլ հնարավորություն է ստեղծում վաճառել ամեն ինչ։
  • Եվ վերջապես, եթե ցանկանում եք հաջողություն ունենալ օնլայն վաճառքում, գնորդի կամ սպառողների համար որոշ իրերի կամ ապրանքների առաքումը անպայման կազմակերպեք անվճար։ Այո՛, այո՛, մի՛ զարմացեք․ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գնորդներին անչափ հաճելի է գնել ու անվճար ստանալ իրենց նախընտրած ապրանքները․ այս դեպքում անգամ օնլայն վաճառքի թվերն են անասելի կերպով աճում։

Դուք արդեն զբաղվու՞մ եք համացանցային վաճառքով, որը հաջողակ է։ Ինչպե՞ս եք ստացել ձեր վաճառքի առաջին պատվերները։ Պատմեք մեզ այդ մասին ձեր մեկնություններում և օգնեք նրանց, ովքեր դեռևս դժվարանում են այդ գործում։