Այս ստրատեգիական քայլերը կդարձնեն Ձեր բիզնեսն առավել հաջողակ

Այն բանից հետո, երբ որոշել եք Ձեր բիզնեսի ուղղվածությունը, ժամանակն է մշակել ճիշտ ստրատեգիա, որ Ձեր ապրանքանիշով հետաքրքրեք ավելի ու ավելի շատ սպառողների կամ հաճախորդների:

Բիզնեսի հաջողակ լինելու ստրատեգիան կազմված է մի քանի կարևոր քայլերից՝

Հասկանալ տվյալ բիզնեսի տեղային ուղղվածությունը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արդյունավետ ստրատեգիական պլանի մեջ շատ կարևոր օղակ են մասսայական հետևյալ ինֆորմացիոն միջոցները՝

  • Ռադիո
  • Հեռուստատեսություն
  • Թերթեր և ամսագրեր
  • Բլոգ և ինտերնետային հրատարակչություններ

Հրատարակում

Ապրանքատեսակի առաջխաղացման և դրա մասին տեղեկատվության առավել տարածման համար կարևոր քայլ է հրատարակումը: Սա այնքանով է դառնում ստրատեգիական կարևոր քայլ, որ ինտերնետում, Ձեր  ապրանքանիշին բնորոշ բանալի բառերով որոնելիս, սպառողը ստանում է հղում դեպի Ձեր կայք-էջ: Ահա այն տակտիկական քայլերը, որոնք պետք է  կատարել՝ օգտագործելով հետևյալ միջոցները՝

  • Բլոգ վարել
  • Հոդվածներ գրել
  • Ինֆորմացիոն տեղեկագրեր պատրաստել

 Խոսել, ելույթ ունենալ

Մեծ լսարանի առջև, որը լի է պոտեցիալ գնորդներով, խոսել, ելույթ ունենալ որպես փորձագետ՝ ներկայացնելով ընկերության ապրանքանիշը. սա նույնպես համարվում է շատ հզոր տակտիկական քայլ: Ներկայացնում ենք լսարանի առջև ելութ ունենալու, խոսելու տակտիկայի տարբեր պլատֆորմները՝

  • Ներկայացնել ապրանքանիշը կոնֆերանսների ժամանակ:
  • Անցկացնել  աշխատանքային զեկույցեր և սեմինարներ:
  • Անցկացնել ինտերնետ-սեմինարներ և վիդեո-մրցույթներ:

Ստեղծել ցանց գործարար հարաբերությունների և շփումների համար

Չնայած ինտերնետային կապի առավելություններին՝ ամեն դեպքում կարևոր նշանակություն ունի նաև անմիջական մարդկային շփումը, մենք գիտենք հայտնի մի ճշմարտություն. «Գործարքները կնքվում են սեղանի շուրջ»: Այսպիսով՝ մարդկային անմիջական շփումը նույնպես տակտիկական հիանալի քայլ է և այն իր մեջ ներառում է՝

  • Ռեֆերալ մարքետինգ կամ ուղղորդված մարքետինգ, երբ մի գնորդի խորհրդով մյուսն էլ է գրանցվում կայքում:
  • Մասնաճյուղային ցանցի զարգացում:
  • Ստրատեգիական դաշինքների կամ միությունների ստեղծում:
  • Գործընկերային կամ ցանցային խմբերի ստեղծում:

Սոցիալական լրատվամիջոցներ

Առանցքայինը սոցիալական լրատվամիջոցներն են, որոնց վրա արժե  կենտրոնանալ առավելագույնը. դրանք ծառայում են հսկայական աուդիտորիայի, որտեղ Ձեր ապարանքատեսականին ներկայացնելը կլինի Ձեզ համար լավագույն տարբերակը հետևողական աշխատելու դեպքում. դրանցից 11 առավել տարածվածներն են՝

         1. Facebook

         2. Twitter

         3. LinkedIn

         4. Pinterest

         5. Google+

         6. Tumblr

         7. Instagram

         8. YouTube

         9. Flickr

         10. Vine

         11. Reddit

Իրականացնել Ձեր ստրատեգիական պլանը՝

1. Վարձելով մեկին լրիվ դրույքով:

2. Վարձելով մեկին կես դրույքով:

3. Վարձելով խորհրդատուի, փորձագետի կամ պրոֆեսիոնալ կազմակերպչի:

4. Ընդունելով աշխատանքի երիտասարդ մասնագետի կամ պրակտիկանտի:

5. Ինքերդ աշխատելով:

6. Լիազորելով ամեն ինչ ընթացիկ աշխատակցի:

7. Օգտագործելով համադրություն՝ անելով ինքնուրույն կամ լրացուցիչ կողմանակի ուժեր ներգրավելով (աութսորսինգ):


Հաջողությունների գնահատում և ստրատեգիայի կտրուկ փոփոխություն  անհրաժեշտության դեպքում

Կան բազմաթիվ եղանակներ Ձեր ապրանքանիշի հաջողությունը չափելու համար՝ համաձայն նախապես մշակված ստրատեգիական քայլերի: Մեկնարկի ժամանակ Դուք պետք է իմանաք, թե ինչ չափորոշիչներ են օգտագործվելու ապրանքատեսակի գնահատման համար, որոնք են Ձեր մարտավարության հիմնական նպատակները: Դրանք կարող են ներառել, բայց չեն կարող սահմանափակել հիշյալները՝

     Ներգրավել նոր հեռանկարներ:

     Ընդլայնել ընդհանուր իրազեկությունը Ձեր բիզնեսի / ապրանքանիշի,բրենդի հետ կապված:

     Բարձրացնել Ձեր բրենդի կամ ապրանքանիշի վստահելիության աստիճանը և  նրա սոցիալական պահաջարկը:

     Քաջալերել մարդկանց ձգտել և գնել ձեր բրենդը:

     Դառնալ առաջնային Ձեր շուկայում :

     Ընդլայնել առցանց Ձեր ներկայությունը:

     Ընդլայնել կայքի որոնման ցանցը:

     Ստեղծել պոտեցիալ գնորդների էլ. փոստային ցուցակ:

     Ձեր կայք- էջով գրավել այցելուների ուշադրությունը :

     Ուղարկել մեծ թվով այցելուներ Ձեր կայքը:

     Լրացնել Ձեր մարկետինգային ինֆորմացիոն աղբյուրները:

     Ներգրավել պոտենցիալ ներդրողներ, գործընկերներ կամ մասնաճյուղեր:

Երբ դուք հստակ գիտեք, թե ինչն եք ուզում չափել, հաջորդ քայլը պետք է լինի՝ «պահել ձեր մատները առաջընթացի զարկերակի վրա»: Սա նշանակում է, որ պարբերաբար պետք է ստուգեք տեսնելու համար, թե Ձեր ապրանքանիշի կամ բրենդի մարտավարությունը կամ ստրատեգիան  ինչ շոշափելի արդյունքներ է տվել այս երեք ընդհանուր կատեգորիաներում՝

1. Հաճախորդներ. այդ կատեգորիան իր մեջ ներառում է նոր պոտեցիալ գնորդների ստեղծում, առաջխաղացում, Ձեր բրենդը նախընտրած հաճախորդների կամ աուդիտորիայի առավել աճող ծավալների գրանցում:

2. Վստահելիություն. սա դառնում է համացանցում Ձեր  անվան տարածման  ապացույց այնպիսի դիրքերում, ինչպիսին են՝ հասարակության կարծիքով լիդեր կամ առաջատար լինելը, Ձեր կայքում գնորդների մշտական ներկայությունն ապահովելը:

3. Կանխիկ գումար. սա արդեն թվերով չափվող ֆինանսական արդյունքն է՝ Ձեր եկամուտը, վերջնական ֆինանսական ռեզյումեն, Ձեր խնայողությունները կամ ծախսերը:

Հիշեք՝ երբ խոսքը վերաբերում է բրենդինգի (ապրանքանիշի առաջխաղացմանը), դա մի երկարատև գործունեություն է, ոչ թե՝ ցատկ: Մի ակնկալեք, որ այսօրվա բրենդինգի ջանքերով անմիջական արդյունքները կտեսնեք: Այն, ինչ անհրաժեշտ է - ուշադիր հետևել ժամանակի հետ կապված նշված փոփոխություններին՝ գնորդների որակի, քանակի, գնումների ծավալների մեծացման հետ կապված, ինչն էլ կլինի Ձեր ապրանքանիշի լավագույն ստրատեգիայի վառ ապացույցը:

       

                                                                                                   Աղբյուր՝ www.entrepreneur.com