Մարդ, ով հրաժարվեց աշխատել Microsoft-ում

Մի մարդ ներկայանում է  «Microsoft» ընկերություն, որպեսզի աշխատանքի  ընդունվի որպես հավաքարար: Կադրերի բաժնում նրան հարցեր են տալիս, նա անցնում է համապատասխան թեստը, և վերջապես հայտարարում են. «Շնորհավորո՜ւմ ենք, դուք ընդունվել եք աշխատանքի, թողեք ձեր էլ. հասցեն, և մենք  կտեղեկացնենք աշխատանքային գրաֆիկը»: Այս մարդը խոստովանում է, որ նույնիսկ համակարգիչ չունի, իսկ էլ. հասցեի մասին խոսք լինել  չի կարող: «Ցավոք, մենք չենք կարող Ձեզ ընդունել: Առցանց դուք հասանելի չեք, իսկ օպերատիվ կապը աշխատակիցների հետ մենք պահում ենք էլ. փոստի միջոցով»: Այս մարդը հեռանում է և մտածում, թե ինչպես գումար վաստակի համակարգիչ գնելու համար: Նա գրպանում ուներ ընդամենը $30: Այսպիսով, նա խանութից գնում է 10 կգ լոբի, դուրս է գալիս փողոց և սկսում վաճառել: Մի քանի ժամվա ընթացքում նրա օգուտը կրկնապատկվում է, իսկ 6 ժամ անց կրկնապատկվում է տասն անգամով: Նա հասկանում է, որ եթե այսպես շարունակվի,  կարող է աշխատել առանց ղեկավարի:

Որոշ ժամանակ անց այս մարդը ավտոմեքենա է գնում, բացում է մի խանութ և 5 տարի անց ունենում է իր խանութների ցանցը: Նա որոշում է ապահովագրել իր խանութը և դիմում է ապահովագրական ընկերության: Այնտեղ նրանից պահանջում են էլ. հասցե, և ինչպես 5 տարի առաջ, այս անգամ էլ  մեր գործարարն ասում է, որ չունի էլ. հասցե.

«Դա անհնարին է,- զարմանում է աշխատակիցը, - այսպիսի խոշոր բիզնես, և դուք չունեք համակարգի՞չ...  Ինչերի՜ կհասնեիք, եթե ունենայիք համակարգիչ»:

Նա պատասխանում է. 

«Ես կլինեի հավաքարար «Microsoft» ընկերությունում»:

 

Բարոյախոսություն

 «Եթե դուք ինչ որ բան չունեք, միգուցե դրա անհրաժեշտությո՞ւնը չկա»: