Անգամ միլիարդատերն է սխալներ անում ու զղջում դրանց համար
Ջեկ Ման կամ Մա Յունը Չինաստանի ամենահարուստ մարդն է և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է: Նա «Alibaba group» ընկերության հիմադիրն է և նրա կարողությունը անցնում է 30 մլդ $: Իսկ նրա՝ ինտերներային բիզնեսով զբաղվող ընկերությունը ավելի բարձր է գնահատվում, քան «Apple», «Google» ընկերությունները միասին վերձրած:
«Եթե ժողովի ժամանակ ներկաների 90%-ը «կողմ» է քվերակում որևէ առաջարկի, ես այն աղբն եմ նետում: Պատճառը պարզ է. եթե բոլոր մարդիկ այդքան պարզ հասկանում են այդ «առաջարկի» իրականացման հնարավորությունը, ապա ամենայն հավանականությամբ դրա վրա արդեն աշխատում են շատ այլ ընկերություններ և մենք այդ ոլորտում առաջատար չենք լինի»:
Ջեկ Մա: Սխալներ, որոնց համար ես զղջում եմ:
2001թ. ես սխալ գործեցի: Ես բացատրեցի իմ գործընկերներին, ում հետ ես ստեղծել էի ընկերությունը, որ մեր ընկերությունում նրանց կարիերայի սահմանը մինչև մենեջերի աստիճանն է: Ես կարծում էի, որ փոխտնօրենի և ավելի բարձր պաշտոնների համար պետք էր գտնել մասնագետներ ընկերությունից դուրս:
Տարիներ անց այդ փոխտնօրեներից որևէ մեկը չի աշխատում ընկերությունում: Փոխարենը նրանք, ում ես թերհավատորեն էի ընդունում, հոյակապ դրսևորում են իրենց՝ փոխտնօրենի և ավելի բարձր պաշտոններում:
Ես մի սկզբունքով եմ առաջնորդվում. քո վերաբերմուքը դեպի աշխատանքը, քո կայացրած որոշումները ավելի կարևոր են, քան քո ունակությունները:
Դու չես կարող բոլորին ստիպել նույն կերպ մտածել, բայց դու կարող ես ստիպել բոլորին հավատալ 1 ընդհանուր նպատակի:
Նույնիսկ մի փորձեք ստիպել ձեր գործընկերներին նույն ձևով մտածել. դա անհնար է: Ձեր աշխատողների մեկ երրորդը չեն հավատում ձեզ: Մի թույլ տվեք, որ նրանք աշխատեն ձեր «անձի» համար: Դրա փոխարեն հավաքեք նրանց մեկ ընդհանուր գաղափարի շուրջ:
Շատ ավելի հեշտ է մարդկանց համախմբել 1 ընդհանուր գաղափարի, քան 1 առաջնորդի շուրջ, որքան էլ որ նա լավը լինի:
Ինչով է ընկերության առաջնորդը տարբերվում աշխատողներից:
Ընկերության ղեկավարը երբեք չպետք է համեմատի իր տեխնիկական հմտությունները աշխատողների ընդունակությունների հետ: Ձեր աշխատողների տեխնիկական հմտությունները պետք է ավելի լավը լինեն, քան՝ ձերը: Այլապես դուք սխալ աշխատողներ եք ընտրել:
Ընկերության ղեկավարը պետք է պատկերացնի ընկերության զարգացումը մի քանի տարի հետո:
Ընկերության առաջնորդը պետք է ունենա ուժեղ բնավորություն և համառություն, որպեսզի կարողանա հաղթահարել այն, ինչ չի կարող հաղթահարել սովորական աշխատողը:
Նա պետք է ունակ լինի հաղթահարել ճակատագրի հարվածներն ու անխուսափելի ձախողումները:
Հետևաբար, լավ առաջնորդը տարբերվում է իր հեռատեսությամբ, համառությամբ և բնավորությամբ:
Մի զբաղվեք քաղաքականությամբ
Քաղաքականությունն ու գումարը հազվադեպ են լինում մեկտեղ: Եթե մտել եք քաղաքական դաշտ, մոռացեք բիզնեսի մասին: Եվ հակառակը: Երբ գումարն ու քաղաքականությունը հանդիպում են, դա նման է ռումբի և լուցկու հանդիպմանը. պայթյունն անխուսափելի է:
4 հարց ժամանակակից երիտասարդությանը
Ինչ է իրական ձախողումը: Իրական ձախողումն այն է, երբ դադարում եք պայքարել:
Ինչ է ճկունությունը: Դուք կհասկանաք, թե ինչ է ճկունությունը, երբ անցնեք անհաջողությունների, դժվար իրավիճակների և հիասթափությունների միջով:
Որոնք են ձեր պարտավորությունները: Դուք պարտավոր եք լինել ավելի աշխատասեր, ավելի շատ աշխատել, ունենալ ավելի շատ ձգտումնբեր, քան մյուսները:
Միայն հիմարներն են օգտագործում բերանը խոսելու համար. խելացին խոսում է գլխով, իմաստունը՝ սրտով:
Մենք այստեղ ենք, որ լիարժեք ապրենք: Ես միշտ ասում եմ ինքս ինձ, որ մենք ծնվել ենք ոչ թե աշխատելու, այլ կյանքը վայելելու համար: Ծնվել ենք ուրիշների կյանքը ավելի լավը դարձնելու համար, ոչ թե ամբողջ ժամանակը աշխանտանքի վրա ծախսելու համար:
Եթե դուք ամբողջ ժամանակը ծախսում եք աշխատանքի վրա, վաղ թե ուշ դուք կփոշմանեք դրա համար:
Մրցակիցների և մրցակցության մասին
Միայն հիմարներն են մրցակիցներին ագրեսիվ վերաբերվում: Եթե դուք շրջապատողներին թշնամաբար եք վերաբերվում, նրանք դառնում են ձեր թշնամիները:
Եթե դուք մրցակցում եք իրար հետ, խուսափեք ատելությունից, քանի որ այն ձեզ կկործանի:
Մրցակղությունը շախմատ խաղալու նման է: Եթե դուք պարտվել եք, միշտ կարող եք ևս մեկ խաղաշրջան խաղալ: Վիճելը պարտադիր չէ: Իսկական գործարարները թշնամիներ չունեն: Հենց դա հասկանաք, ձեզ այլևս կանգնեցնել չի լինի:
Լացուկոծի ու բողոքների մասին
Եթե դուք երբեմն հուսալքվում եք, դա սարսափելի չէ:
Եթե պարբերաբար ընկնում եք դեպրեսիայի մեջ և հաճախ եք բողոքում կյանքից, դա նմանվում է հարբեցողության. ինչքան շատ եք խմում, այդքան դժվար է դառնում: Ձեր՝ հաջողության ճանապարհին դուք կնկատեք, որ հաջողակ մարդիկ չեն բողոքում:
Աշխարհի համար միևնույն է, թե ինչ կասեք դուք: Կարևոր է, թե ինչ կանեք դուք:
Խորհուրդներ ձեռներեցներին
Իրական հնարավորությունները այնտեղ են, որտեղ դրանք չեն երևում:
Փորձեք այնպես անել, որ ձեր աշխատողները ուրախությամբ գան աշխատանքի:
Առաջին տեղում հաճախորդներն են, երկրորդ տեղում՝ աշխատողները: Եվ միայն երրորդ տեղում բաժնետերերն են:
Սկսեք հարմարվել նոր պայմաններին՝ նախքան ուրիշները կնկատեն դա:
Մոռացեք գումարի և դա վաստակելու ձևերի մասին:
Փոքր հնարքների դիմելու փոխարեն, կենտրոնացեք երկարատև և ստաբիլ պլանների վրա:
Ձեր վերաբերմուքից է կախված, թե որքան հեռու կգնաք:
Բիզնեսի մասին
Հաճախ լավ հնարավորությունը դժվար է բառերով բացատրել: Այն, ինչ հնարավոր է հեշտ և պարզ բացատրել, որպես կանոն, լավ հնարավորություն չէ:
Որպես գործընկեր դուք պետք է գտնեք այնպիսի մարդու, ով լրացնում է ձեզ: Պարտադիր չէ դա լինի հաջողակ մեկը:
Փնտրեք ճիշտ մարդկանց , ոչ թե ամենալավերին:
Ամենաանհուսալի բանն այս աշխարհում մարդկային հարաբերություններն են:
«Անվճար»՝ սա ամենաթանկ բանն է:
Այսօր հեշտ չի լինի, վաղը ավելի դժվար կլինի, սակայն վաղը չէ մյուս օրը ամեն ինչ հոյակապ կլինի:
Ինչ չի կարելի անել
Գործարարի ամենավատ հատկանիշներն են պճնամոլությունը, իրավիճակը ոչ ադեկվատ գնահատելը, բարձր տեմպ վերձնելն ու այն պահելու համար հնարավորություն չունենալը, անհեռատես լինելը:
Եթե դուք չգիտեք ամեն ինչ ձեր մրցակիցների մասին, կամ էլ թերագնահատում եք նրանց, կամ էլ չեք տեսնում վտանգ նրանցից, դուք անպայման կպարտվեք:
Եթե ձեր մրցակիցը փոքր է ձեզանից, չափազանց թույլ է, դուք միևնույն է պետք է վերաբերվեք նրան ինչպես հավասարը հավասարին:
Եթե ձեր մրցակիցը խոշոր է ձեզանից, մի վախեցեք նրանից:
Անձնական բիզնեսի մասին
Երբ դուք սկսում եք սեփական բիզնես, նշանակում է հրաժարվում եք ստաբիլ եկամուտից, բժշկական և տերեկան բոնուսներից:
Մյուս կողմից դա նշանակում է, որ ձեր հնարավորությունները ոչնչով չեն սահմանափակվում, որ ավելի էֆեկտիվ կօգտագործեք ձեր ժամանակը և ստիպված չեք լինի թույլատվություն խնդրել ուրիշներից:
Եթե ձեր որոշումները տարբերվեն ձեր ժամանակակիցների որոշումներից, ապա ձեր կյանքն էլ կտարբերվի նրանց կյանքից:
Աղբյուրը՝ dictat