Այս մեծահարուստները ոգեշնչվեցին անհաջողությունից

Հաջողակ մարդկանց նայելիս մեզ միշտ թվում է, թե նրանք պարզապես հաջողակ աստղի տակ են ծնվել, և նրանց ճանապարհը դեպի հաջողություն ու փառք եղել է հարթ և առանց ձախողումների: Այս թյուր կարծիքի պատճառով է, որ դեպի մեր բաղձալի նպատակը տանող ճանապարհին հանդիպած առաջին իսկ փորձությունը մեզ թևաթափ է անում և ստիպում է հրաժարվել մեր նպատակներից:

Սակայն հենց այդ փորձությունների և անհաջողությունների հանդեպ ունեցած իրենց վերաբերմունքով են հաջողակ մարդիկ տարբերվում անհաջողակներից: Հաջողակները հիասթափվելու փոխարեն նոր ուժով ու եռանդով են առաջ գնում և մի շարք անհաջողություններ հաղթահարելուց հետո, դառնում են այնպիսին, ինչպիսին մենք նրանց տեսնում ենք հեռուստաէկրաններին և հայտնի ամսագրերի շապիկներին:

Ներկայացնում ենք 5 հաջողության պատմություններ,որոնց հերոսները, հակառակ կյանքի դժվարություններին, ավելի ոգեշնչվելով`վերածել են անհաջողությունը հաջողության և փառքի և, կարողացել են ապացուցել,որ անհնարին ոչինչ չկա:

1. Բիլլ Գեյթս

Եթե հարցնեն Ձեզ՝ ո՞վ է Բիլլ Գեյթսը, շատերդ կպատասխանեք.

- Բիլլը հաջողակ մեծահարուստ է, ով հիմնադրել է հսկայական Microsoft ընկերությունը:

Իսկ քչերը կպատասխանեն.

 - Բիլլը ուժեղ կամքի տեր մարդ է, որ կարողացավ հավատարիմ մնալ իր գաղափարներին անգամ այն ժամանակ, երբ նրան իր գաղափարների հետ  միասին դուրս շպրտեցին մի համակարգչային ընկերությունից:

Մերժված գաղափարը՝ գրաֆիկական ինտերֆեյսով և մկնիկով համակարգիչ ստեղծելն էր: Պատկերացնու՞մ եք, եթե Բիլլը հիասաթափվեր և հրաժարվեր իր  գաղափարներից:

Բիլլը թույլ չտվեց, որ ուրիշների կարծիքն ազդի իր գաղափարների վրա:

2. Էրին Բեյքեր

Էրին Բեյքեր անունը գուցե Ձեզ ոչինչ չասի, եթե Դուք հետաքրքրված չեք դիետիկ սննդի ոլորտով: Սակայն այն, ինչ նա արեց, կարելի է համարել սննդային ոլորտի հեղաշրջում: Էրինը որոշեց պատրաստել և վաճառել բլիթներ, առողջ նախաճաշի համար նախատեսված, ավելորդ քաշից խուսափող մարդկանց համար:

Մեկ տարում Էրինի բիզնեսը ծաղկեց: Սակայն անհաջողությունը նույնպես չշրջանցեց նրա բիզնեսը, և 2 ամսում ընկերությունը կորցրեց եկամտի 60%-ը: Այս անհաջողությունը ստիպեց Էրինին նոր մոտեցումներ մշակել և զարգացնել արտադրանքը՝ տեղում դոփելու և ունեցածով բավարարվելու փոխարեն:

Էրինը փոխեց իր գործելաձևը, սակայն՝ ոչ նպատակը:

3. Թոմաս Էդիսոն

Եթե Էդիսոնը տեղի տար հիասթափությանը, աշխարհն այսօր չէր ունենա էլեկտրական լամպի գյուտը: Էդիսոնը միայն հարյուրավոր անհաջող փորձերից հետո կարողացավ ստեղծել էլեկտրական լամպը: Երբ Էդիսոնին հարցրեցին, թե ինչպես նա կարողացավ հաղթահարել անհաջողությունները և ամեն անհաջող փորձից հետո չկորցնել հույսը, նա պատասխանեց.

- Ես չեմ ձախողվել. ես պարզապես գտել եմ 10.000 տարբերակ, որոնք չեն աշխատել:

Էդիսոնը դասեր էր քաղում իր անհաջողություններից և ամենակարևորը՝ չէր հուսահատվում:

4. Ջորջ Վլագոս

Հայտնի Oak Street կոշկագործական ընկերության հիմնադիր Ջորջ Վլագոսը հասարակ կոշկակարի որդի էր: Ջորջի հայրը փորձում էր համոզել որդուն, որ կոշկակարությունը եկամտաբեր աշխատանք չէր: Նա որդուն տանում էր արհեստանոց, որ ցույց տար նրան, թե որքան բարդ, կեղտոտ և անշնորհակալ է կոշկակարի աշխատանքը: Ջորջի հոր ջանքերը հակառակ ազդեցությունն ունեցան:

Ջորջը զարգացրեց հոր արհեստն ու հիմնադրեց իր սեփական կոշկագործական ընկերությունը: Այսօր աշխարհի տարբեր երկրներում մարդիկ քայլում են փողոցներում Ջորջի ստեղծած կոշիկներով:

Ջորջն ապացուցեց, որ կարելի է մարող բիզնեսը «նորոգել»՝ որպես հիմք օգտագործելով հին փորձն ու գիտելիքները:

5. Սոիտիրո Հոնդա

Այժմ Honda-ն հայտնի ավտոմեքենաներ արտադրող ընկերություն է, որի հիմնադիրը Սոիտիրո Հոնդան է: Երբ Հոնդան գնաց Toyota ընկերություն աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցին, նրան մերժեցին՝ պատճառաբանելով, որ նա չի համապատասխանում աշխատանքին:

 Շատերի պես Հոնդան չհիասթափվեց: Ավելին՝ այս մերժումը ստիպեց նրան հիմնել Honda ընկերությունը, որն այսօր Toyota ընկերության արժանի հակառակորդն է:

Այս մարդիկ կարողացան ոգեշնչվել անհաջողությունից: Իսկ դուք՞...

 

Աղբյուրը՝ Successful Business Stories