«OK». կարճ բառի երկար պատմությունը
«OK»-ը մի շարք լեզուներում դարձել է շատ ճանաչված բառ, որը հավանաբար մեզնից յուրաքանչյուրն է օգտագործում՝ հանդիպումներ հաստատելիս, աշխատանքային հանձնարարություններ ստուգելիս կամ պարզապես համաձայնություն արտահայտելիս:
Բայց կար ժամանակ, որ այս բառը գույություն չուներ: Իհարկե, սա դժվար է պատկերացնել, այնպես չէ՞… Այդուհանդերձ, «OK»-ը առաջացել է միան 19-րդ դարի վերջին՝ Ամերիկայում: «OK»-ի պատմությունն այնքան էլ պարզ չէ, որքան թվում է: Դրա ստեղծման պատմությունը մինչև այսօր էլ ամբողջապես հայտնի չէ և դրա շուրջ հյուսվել են բազում ասեկոսեներ, պատմություններ ու լեգենդներ:
Մեծամասնության կարծիքով՝ «OK»-ի ստեղծման միակ ճշմարիտ պատմությունը՝ «Oll Korrect» («all correct» արտահայտության սխալ գրելաձև) արտահայտության հապավումը լինելու տարբերակն է: Գրելաձևի նման ոչ ճիշտ տարբերն այդ ժամանակաշրջանի համար նորմալ էր դիտարկվում, քանի որ այդ ժամանակ երիտասարդների մոտ դա համարվում էր սրամտություն:
Այս կոնտեքստով «OK»-ն առաջին անգամ օգտագործել է բոստոնյան Morning Post թերթի խմբագիր Չարլզ Գորդոն Գրինը`1839 թվականին: Արտահայտությունն անմիջապես գրավում է նրա կոլեգաների ուշադրությունը և շուտով «OK» հապավումը հայտվում է ուրիշ հրատարակություններում, իսկ հետո ներթափանցում է նաև ամերիկական խոսակցական լեզվի մեջ:
«OK»-ի ճանաչելիությանը նպաստում է նաև 1840թ-ի նախագահական նախընտրական ընկերությունը: Պատճառը կայանում էր նրանում, որ ԱՄՆ-ի գործող նախագահ Մարտին Վան Բյուրենը ծննունդով Քինդերհուք (Kinderhook) քաղաքից էր և որպես կեղծանուն ընտրում է Old Kinderhook (Հին Քինդերհուք) անունը, որին հաջորդում է «Old Kinderhook is O.K.» կարգախոսը: Աստիճանաբար Վան Բյուրենի հետևորդները սկսում են ակումբներ բացել՝ դրանք անվանելով «OK»: Այսպես «OK»-ը դառնում է Ամերիկայի ամենաճանաչված ու ամենաօգտագործվող բառը և ժամանակի ընթացքում ներթափանցում է աշխարհի տարբեր լեզուներ:
Իսկ որքա՞ն հաճախ եք դուք օգտագործում այս արտահատությունը...