Կարուսելային կամ Պտտվող գովազդ Facebook-ում

Ինչպես սկսել 25/08/2016 15:35

Facebook-ը  շարունակ  որոնում է նոր ինովացիոն ուղիներ աուդիտորիայի առավել ներգրավվածությունը ապահովելու նպատակով, նաև գործածում է գովազդային նորանոր ֆորմատներ:

Առավել հանրաճանաչ  գովազդային ֆորմատներից է Կարուսելային գովազդը (carousel ads):

Կարուսելային կամ Պտտվող գովազդը ռեկլամային կամ գովազդային բլոկ է, որը թույլ է տալիս տեղադրել գովազդ` ներառելով դրա մեջ ապրանքանիշի հետ կապված բազմաթիվ նկարներ, կայքերի հղումներ և տալիս է հնարավորություն ապրանքատեսականու մասին տեսանյութեր տեղադրել նաև բջջային հավելվածների կամ մոբիլային սարքավորումների հավելվածների վրա:

Facebook-ում արդյունավետ գովազդ տեղադրելու համար անհրաժեշտ է գործածել Power Editor ծրագիրը: Ապրանքանիշի տեսականու համար Power Editor ծրագրի փոխարեն կարող եք բացել նաև Facebook-ի ձեր Ads Manager-ը:

Հավանաբար, Դուք ցանկանում եք իմանալ՝ առավելապես ինչո՞վ են տարբերվում Power Editor ծրագրով ստեղծված գովազդները:

Երբ  Facebook-ի Ads Manager փոխարեն գովազդ եք ստեղծում Power Editor ծրագրով, դուք ի զորու եք ստեղծել գովազդ, որը կարող է  անմիջապես արդյունք տալ ու ներգրավել մարդկային առավել մեծ հատվածի:

Կարուսելային կամ պտտվող գովազդում Դուք կարող եք ցուցադրել Ձեր լավագույն ապրանքատեսականին իրենց որակյալ նկարներով՝ նկարագրելիս կրեատիվ շեշտադրումներ կատարելով դրանց որակային լավագույն հատկանիշների վրա, նաև պատմել հետաքրքիր պատմություններ ապրանքատեսականու ստեղծման հետ կապված, սակայն նման և այլ ցանկացած գովազդի ամենակարևոր ու պարտադիր պայմաններից է՝ ժամանակ առ ժամանակ թարմացնել նյութերն իրենց նկարներով: 

Power Editor ծրագրով  ստեղծված Կարուսելային կամ Պտտվող մեկ գովազդը կարող է ներկայացնել մինչև 5 տեսակի տարբեր ապարանքներ իրենց նկարներով, որոնք պետք է ներկայացնեն մեկ պատմություն և ներգրավեն առավել քանակությամբ հաճախորդներ. իսկ դա նշանակում է՝ ոչ միայն ձեր ապրանքատեսականու նկարների լայն ընտրություն, այլև այն, որ յուրաքանչյուր հայտարարություն կարող է ուղարկվել բազմաթիվ վեբ-կայքեր: Յուրաքանչյուր ապրանքատեսականի պետք է ունենա իր գրավիչ նկարագրությունը և հետաքրքիր վերնագիրը:

Կարուսելային կամ Պտտվող գովազդի համար կարևոր է օգտագործել 600 x 600 պիքսել չափսերի նկարներ, քանի որ գովազդի համար ստանդարտ նկարի չափը՝ (1200 x 628), Facebook-ը կտրում է, և նկարը բավականաչափ լավ չի նայվում:

Facebook-ում Կարուսելային կամ Պտտվող գովազդը մի հիանալի ճանապարհ է՝  ներկայացնելու Ձեր ապրանքատեսականին և մարդկանց մեծ խմբեր ներգրավելու՝  նրանց պատկանող բջջային հեռախոսների և մոբիլային սարքավորումների հավելվածների միջոցով:

Power Editor ծրագիրը կարել է բացել՝ օգտագործելով Google Chrome բրաուզերը և գնալ հետևյալ կայք-էջը՝ 

https://www.facebook.com/ads/manage/powereditor/?url=https%3A%2F%2Fwww.facebook.com

Գործածելով Կարուսելային կամ Պտտվող գովազդի պահեստից (stock)-ից դյուրին կերպով ներբեռնվող տեսականու  նկարները և դրանց մասին պատմող տեքստի բազմաֆունկցիոնալ կոճակը, Դուք, անկասկած, կապահովեք Ձեր գովազդի վերջնական արդյունքը և դեպի Ձեր ապրանքատեսակ կգրավեք բազմաթիվ գնորդներ :

Այս ամենով հանդերձ, սակայն, մտապահեք, որ Facebook-ում պետք է անընդհատ գործածեք նորանոր օգտակար հղումներ կամ խորհուդներ, նաև գործածեք մարկետինգային զանազան հնարքներ մոբիլային սարքավորումների համար նախատեսված՝  մարդկային ռեսուրսների մշտական ներգրավվածությունը առավելագույնս ապահովելու համար: