Ինչպես ստեղծել տարբերանշան, լոգո առցանց

Ինչպես սկսել 06/09/2016 15:10

Հաճախորդների համար ապրանքի լոգոն դարձել է ապրանքի ամենակարևոր այցեքարտերից մեկը: Մեր օրերում, երբ յուրաքանչյուր բիզնես ունի իր վեբ կայքը, բարձրակարգ լոգոների պահանջարկը մեծանում է: Իսկ ինչպե՞ս ստեղծել օրիգինալ և տարբերվող լոգո՝ արագ և անվճար:

Լավագույն լոգոների հատկանիշները

DesignBuddy ընկերությունը կատարել է հետազոտության՝ աշխարհի ամենահայտնի ապրանքանիշների և դրանց լոգոների ընդհանրությունների վերաբերյալ: Լոգո ստեղծելիս կարող եք հաշվի առնել այդ հետազոտության արդյունքներից առանձնացված հետևյալ կարևոր կետերը՝

  • Աշխարհի առաջատար ապրանքանիշների 95% -ը  օգտագործում են մեկ կամ երկու գույն ունեցող լոգոներ:
  • Ապրանքանիշների 41%-ը օգտագործում են ոճավորված պատկերներ՝ որպես լոգո:  
  • 93% լոգոները այնքան պարզ են, որ դրանք կարելի է ճանաչել նույնիսկ փոքր չափով:
  • 84% լոգոների տառատեսակը պարզ և հեշտ ընթեռնելի է:
  • 74% լոգոներում միայն տառեր են օգտագործված և չկան նշաններ:
  • 66% լոգոները եռանկյուն ձև ունեն:
  • 62% լոգոները պարունակում են միայն մի տառ:
  • 52% լոգոններում 6 կամ ավելի քիչ տառեր կան:
  • 40% լոգոների հիմնական գույնը կապույտն :

Լավագույն լոգոն պետք է լինի՝

  • Պարզ

Պարզ լոգոն ավելի հեշտ է ճանաչել և հիշել: Լոգոների հաջող տարբերակները յուրահատուկ են, սակայն պարզ են և զերծ են ավելորդություններից:

  • Հիշվող

Որքան պարզ է լոգոն, այնքան հեշտ է այն հիշել: Լոգոյի պարզությունն ու հիշվող լինելը փոխկապակցված են:

  • Արդիական բոլոր ժամանակներում

Լավագույն լոգեները պետք է կարողանան հաղթահարել ժամանակի փորձությունները և արդիական լինեն նույնիսկ տարիներ հետո: Ժամանակը հաղթահարած լոգոյի լավագույն օրինակը թերևս Coca-Cola ընկերությանն է: Եթե համեմատեք այն Pepsi-ի լոգոյի հետ, կտեսնեք, թե ինչ է նշանակում ստեղծել բոլոր ժամանակներում արդիական լոգո:

Աղբյուր

  • Ֆունկցիոնալ

Լոգոն պետք է ֆունկցիոնալ լինի, որպեսզի այն հնարավոր լինի օգտագործել տարբեր չափերով և տարբեր պայմաններում: Լոգոն պետք է կիրառելի լինի թե ուղղահայաց, թե հորիզոնական ֆորմատներով: Պարզելու համար, արդյոք ֆունկցիոնալ է Ձեր ընտրած լոգոն, պատասխանեք հետևյալ հարցերին.

Պահպանում է լոգոն իր իմաստը և նշանակությունը`

1. անգույն ժամանակ

2. նամականիշի չափ փոքր իրերի վրա

3. գովազդային վահանակների չափ մեծ իրերի վրա

4. մոնոխրոմ ժամանակ

  • Համապատասխան

Լոգոյի դիզայնը պետք է համապատասխանի ապրանքանիշի նպատակներին: Օրինակ` մանկական խաղալիքների խանութի լոգոյին համապատասխան են մանկական տառաչափով և զվարթ գույներով գծագրերը:

Սակայն դա չի նշանակում, որ լոգոն պետք է ցույց տա` ինչ է առաջարկում կամ վաճառում ապրանքանիշը: Օրինակ` մեքենաներ արտադրող ընկերությունների լոգոները պարտադիր չէ ցույց տան մեքենա, կամ հեռախոսներ արտադրող ընկերությանները՝ հեռախոս: 

Լոգո ստեղծելիս պետք է խուսափել այս սխալներից

 

Logoshi գեներատորի միջոցով կարող եք ստեղծել լոգոներ Ձեր սկսնակ բիզնեսի համար առցանց: 

Logoshi գործիքը անվճար չէ, սակայն բավականին մատչելի է և ստացված լոգոն էլ պրոֆեսիոնալ տեսք ունի:
Գծագրեք լոգոյի մոտավոր տեսքը, մուտքագրեք բիզնեսի անունը և ծրագիրը վայրկյանների ընթացքում կառաջարկի Ձեր բիզնեսի համար պրոֆեսիոնալ լոգոյի տարբերակ:

Աղբյուր՝  CREATIVE BLOQ, Shopify, JUST CRATIVE.