Ինչպես պաշտպանել Facebook-ն ու Instagram-ը

Ինչպես սկսել 04/10/2020 21:48

Ադրբեջանական հաքերները փորձում են կոտրել հայերի Facebook-ի և Instagam-ի էջերը: Թակարդում չհայտնվելու համար առաջարկում ենք հետևել Սամվել Մարտիրոսյանի խորհուրդներին:

1. Մի կտացրեք ամեն ինչի փայտփորիկի պես՝ ուշադիր նայեք նկարին, հղմանը, մարդու կողմից գրված մեկնաբանությանը։ Օրինակ, կարող է նկարի վրա Youtube տեսանյութ լինել, բայց տակի հղումը լրիվ ուրիշ տեղ է տանում։  Եթե ինչոր բան կասկածելի է, ուրեմն ավելի լավ ա անցնել կողքով։

Անծանոթ ափփլիքեյշններ մի տեղադրեք։ Դրանք առանց ձեզ ասելու ինչ ասես չեն անի։ Այստեղից ստուգվեք, բոլոր անծանոթ ափփերը անջատեք։

2․ Ընդանրապես ուշադիր եղեք՝ վտանգը կարող է հենց ձեր ընկերոջից գալ:

Իսկ հիմա պաշտպանենք կոնկրետ ձեր Fecebook-ի պրոֆիլը․

1․ Նորմալ մեյլի վրա կցեք պրոֆիլը։ Ամենալավը Gmail. Լավ կանեք եւս մեկ մեյլ նշեք որպես այլընտրանքային

2. Մեյլի եւ Ֆեյսբուքի գաղտնաբառերը պարտադիր պետք է տարբերվեն

3. Գնում ենք ՖԲ settings >>mobile եւ ավելացնում ենք ձեր բջջային հեռախոսը։ Սա թույլ կտա հեռախոսը օգտագործել անվտանգության մեջ։

4. Հիմա, գնում ենք ՖԲ անվտանգության բաժին։ Դա արվում է վերևի աջ անկյունից  settings-ում:

Միացնում ենք Login notifications - սա եթե միացնեք, ամեն անգամ, եթե ինչոր մեկը ուրիշ սարքից կմտնի, լոգին կլինի ձեր պրոֆիլը, դուք կստանաք հաղորդագրություն։ Կարող եք որոշել՝ sms, թե  email։ Հաշվի առեք, որ sms֊ները ռոումինգով չեն հասնում։ Կամ կարող եք երկուսն էլ ընտրել։

Հիմա ամենակարևորը․ դուք կարող եք միացնել Two-factor authentication , որը նշանակում է, որ եթե ուրիշի մոտ կա նույնիսկ ձեր գաղտնաբառը, նա չի կարող մտնել ձեր պրոֆիլը առանց հատուկ կոդի։ Միացնում ենք Login Approvals, ինչից հետո ամեն անգամ նոր սարքով մտնելուց գաղտնաբառը մուտքագրելուց հետո դուք պետք է նաև մուտքագրեք հատուկ կոդ։

Եթե դուք սմարթֆոն ունեք, որի վրա տեղադրված է Facebook app, ապա միացնում եք Gode Generator, և  հավելվածը ինքը կես րոպեն մեկ գեներացնում է նոր կոդ։

Կա նաեւ սրա sms-ով տարբերակը:
Բացի դրանից,կարող եք սեխմել Get codes և ստանալ մի քանի կոդ, որոնք մի անգամ կարելի է ամեն մտնելուց օգտագործել՝ ամեն մեկը վառվում է օգտագործելուց հետո։ 

Իսկ եթե արդեն կոտրել են ձեր էջը, բացեք այս հղումը և հետևեք քայլերին։

Անցնենք Instagram-ին

1. Մտեք ձեր Instag8am-ի էջ:

2. Սեղմեք վերևի աջ անկնյունում գտնվող 3 գծիկների վրա:

3. Մտնում եք Settings:

4. Ապա Two-factor authentication: Երբ անծանոթ սարքից փորձեն մուտք գործել ձեր էջ, մուտքի համար պետք կգա կոդ: Ձեզ այդ պահին կգա sms: 

5. Այս քայլից հետո Instagram-ը կտա ձեզ կոդերի ցանկ, որոնք կարող եք օգտագործել էջը հետ բերելու համար: Սքրին արեք և պահեք այդ մեկանգամայա օգտագործման կոդերը:

6. Վերջ: Այսուհետ դուք կստանաք sms, երբ անծանոթ սարքից փորձեն մուտք գործել ձեր էջ: