Շարժվիր․․․Սկսիր գործել հենց հիմա

Ուզում ես անել ինչ-որ բան, ուրեմն արա

եթե չանես հիմա, չես անի երբեք․․․

 

Հարց է ծագում՝ ինչպե՞ս և ե՞րբ սկսել բիզնես։

1․ Սկսիր ստեղծել բիզնես  հենց այսօր. Շարժվիր, աշխատիր ստեղծել, մտածիր՝ միայն այո՛։

Մի մտածիր, որ չես կարող։ Շատ կարդա, սովորիր արագ, շատ արագ կարդալ բիզնեսի մասին գրքեր, գոյություն ունի արագ ընթերցման տեխնիկա, որի շնորհիվ կարելի է մեկ օրում գրքեր կարդալ օրինակ՝ http://www.spritzlet.com/  , որը ձեզ կօգնի արագ ընթերցել, որոնեք, անընդհատ գրի առեք ձեր նոր մտքերը,, հետագայում կընթերցեք, դրանք ձեզ շատ պետք կգան։ Այնպես որ առա՜ջ, կարևորը առաջին քայլն է, սկսիր ստեղծել։

Նախ պետք է նպատակ դնել և ունենալ շատ պատճառներ այդ նպատակին հասնելու համար։ Բազմաթիվ քայլեր արեք նպատակին հասնելու կամ ձեր բիզնես գաղափարն աշխատացնելու, իրականացնելու համար, ոչ մի դեպքում մի հրաժարվեք դրանցից, եթե անգամ բիզնեսի աշխարհում սայթաքեք, ընկնեք, նորից վեր կացեք, հավաքեք ձեր ուժերն ու կարողություններ, ձեր թիմը և առաջ շարժվեք էլ ավելի մեծ թափով ու հմտությամբ։

Իսկ ի՞նչ քայլեր են պետք հաջողակ ընկերություն կամ բիզնես ստեղծելու համար։

Հաջողակ ընկերության  համար առաջին հերթին շատ կարևոր է գտնել ճիշտ աշխատակիցներ, որոնք մեծ սիրով կաշխատեն այն մտքի՝ գաղափարի իրականացման վրա, որը դուք արդեն ստեղծել եք։  Հիշեք, եթե դուք ստեղծել ու պահում եք մի ընկերություն, այլևս դժվար չի լինի ստեղծել մի քանիսը։ Լավ աշխատանքային թիմը իսկապես կտարվի ձեր ընկերության գաղափարով և կդառնա ավելի մոտիվացված։

Հիշեք հայտնի ասացվածքը՝ «գեներալները պատասխանատու են զինվորների մարտունակության համար»։

եթե դուք՝  որպես ղեկավար, ձեր աշխատասիրությամբ ու լավատեսությամբ նրանց նույնպես կարողանաք համակել նույն դրական լիցքերով, և եթե աշխատողները համոզվեն, որ իրենց աշխատանքի արդյունքում կյանքը կդառնա ավելի լավ, բարեփոխված ու ավելի զարգացած, առավել ոգևորված ու արդյունավետ կաշխատեն։

Ընտրեք լավ աշխատողներ՝ ոչ թե փորձը կամ տարիքը հաշվի առնելով, այլ ընտրություն կատարեք հաշվի առնելով նրանց մարդկային բնույթը, բնավորության գծերը՝ մյուս մարդկանց հետ վարվելու  և շփվելու ձևը, ընտրեք այնպիսի աշխատողներ, որոնք  կլինեն ավելի կրեատիվ, անսովոր, անգամ աչքի կընկնեն իրենց «խենթ» մտածողությամբ։

Այս տեսակ մարդիկ կարող են ձեզ ընկերության կամ բիզնեսի սահմանները առաջ տանել  իրենց անսովոր, շատ հետաքրքիր գործելակերպով։ Նրանց որոշումները պետք է լինեն ֆանտաստիկ, կրեատիվ ու ոգեշնչված։ Մարդը կարող է դառնալ լավ աշխատող, եթե ղեկավարը նրան ճիշտ ուղղություն տա․Հայտնի «Վիրջին» ընկերության ղեկավարը՝ Ռիչարդ Բրենսոնը, որի միայն մի ընկերությունում կա 50000 աշխատող և նրա միայն մեկ ընկերության շրջանառությունը 25 000 000 է, պատմում է մի այսպիսի դեպք․ «մի օր ինձ տեղեկացրին, որ իմ ձայնագրման ստուդիաներից մեկի աշխատողը գաղտնի կերպով իմ հակառակորդ ընկերությանն է վաճառում մեր նոր ձայնասկավառակները իր անձնական նպատակների համար, ես ինձ մոտ կանչեցի նրան և ասացի այդ մասին, նա սպասում էր, որ իրեն աշխատանքից պետք է ազատեմ, սակայն ես, արդեն իսկ համոզվելով այս հնարամիտ վաճառողի հնարավորություններին, նրան ևս մեկ հնարավորություն տվեցի ասելով՝ համոզված եմ դու վաճառողի քո հմտությունները կօգտագործես մեր ընկերության վաճառքի ծավալները ավելի մեծացնելու նպատակով։ Զարմացած և ազդված իմ այս արարքից այս աշխատողը դրանից հետո դարձավ իմ ընկերության ամենալավ , ամենահմուտ ու կատարյալ վաճառողը, որը առավել մեծ նվիրումով սկսեց աշխատել հանուն իմ ընկերության։ Ես կարողացա նրա հմտություններին ճիշտ ուղղություն տալ։

Իսկ բիզնես աշխարհում հայտնի Դոնալդ Թրամփը՝ ներկային ԱՄՆ-ի պրեզիդենտը, պատմում է, որ իր աշխատողներից մեկը, որին հանձնարարել էր մի նախագծի վրա աշխատել, Թրամփին է ներկայացնում ծրագիրն աշխատացնելու տարբերակը, աշխատողը, ամենայն մանրամասնությամբ բացատրում է իր մտքերը այդ ծրագրի դրական և բացասական կողմերի շուրջ։ Թրամփը պատմում է «նրա բացատրությունը ինձ դուր չեկավ, ես նորից հարցեր տվեցի հասկանալու համար՝ այդ ծրագիրը արժե անել, թե՝ ոչ, 10 րոպե ինձ բացատրում էր ծրագրի մեկ դրական, մեկ բացասական կողմերը, իսկ նա իրականում շատ խելացի մասնագետ էր, «Ես գիտեի, որ դա շատ շահավետ նախագիծ է, սակայն աշխատակցիս ծրագիրը և նրա մեկնաբանությունը ինձ չգոհացրեց, ես ասացի՝ հավատում եմ քո ուժերին ու հնարավորություններին և համոզված եմ, որ այս ծրագիրը կմշակես և կներկայացնես լավագույն լուծումներով, ես կսպասեմ ավելի հաջողված ծրագրի և ինչ․․․ Մոտ մեկ շաբաթից նա ներկայացավ շատ լավ պատրաստված ու մշակված իր հրաշալի առաջարկով և կարողացավ ճշգրտորեն պատասխանել իմ հարցերին, նրա մշակած ծրագիրն աշխատեց և հաջողությամբ իրականացավ։

Այստեղից հետևություն․ ցանկացած աշխատակցի պետք է մոտիվացնել;  

Միշտ հիշեք՝ բիզնեսում ամեն ինչ ձեզանից է կախված, մի խուսափեք պատասխանատվությունից, փոխեք ձեր մտածելակերպը, ձեր կանոնները և կտեսնեք, թե ինչպես է կյանքը փոխվում ձեր շուրջ։ Երբեք մի վախեցեք բիզնեսի պատճառով առաջացած խնդիրներից։

եթե հիմա դուք չունեք խնդիրներ, նշանակում է՝ դուք չունեք բիզնես։