Ի՞նչ պետք է իմանալ, նախքան բիզնես սկսելը

1.Դու կարիք ունես սովորելու թայմ-մենեջմենթ (ժամանակի կառավարում):

Սրա մասին խոսում են շատերը, բայց ոչ բոլորն են տիրապետում այս հմտությանը: Թայմ-մենեջմենթի իմաստը կայանում է նրանում, որ սովորում ես կարևորել ու տարբերել առաջնային և երկրոդական գործերը: Երբեք մի՛ զբաղվիր մի շարք անհետաձգելի գործերով, որոնք ոչ մի արդյունք չեն բերելու քո մեծ նպատակին հասնելու համար: Եթե դու որոշել ես ստեղծել բիզնես, ապա սովորիր ինքնուրույն տնօրինել քո իսկ ժամանակը:

Հաջողակ բիզնեսմենները կարողանում են և գիտեն, թե ինչպես է պետք ծրագրել աշխատանքային օրը, շաբաթը և ամիսը, ինչպես նաև, գիտեն օրվա համար ճիշտ նպատակներ դնելու գաղտնիքը, որոնց անպայման հասնում են:

Ամենը, ինչ քեզ պետք է իմանալ թայմ-մենեջմենթի մասին սա է, որ այն պարզապես սովորություն է, որը քեզ կտա ժամանակ՝ բիզնեսի զարգացման համար:

2. Մինչ բիզնեսը սկսելը, ազատվիր կասկածամտությունից:

Բիզնեսի համար սա վատագույն բաներից մեկն է: Երբեք հետ մի նահանջիր՝ կասկածելով քո ընդունակությունների կամ գիտելիքների վրա: Հիշի՛ր՝ ցանկացած բան կարելի է սովորել փոձառության միջոցով: Գործիր և սովորիր. սա մեծագույն գաղտնիքն է, որը կօգնի հաջողության հասնել:

3. Նախքան բիզնես սկսելը, սովորիր «անտարբեր» լինել:

Դու չես կարող հասնել հաջողության, եթե անընդհատ մտահոգվում ես, թե ինչ ձեռբերում կունենաս յուրաքանչյուր օր: Հաջողության հասնելու ճանապարհին հաճախ կհանդիպես դժվարությունների, երբեմն էլ՝ ձախողումների. դրանց հաղթելու լավագույն միջոցը անտարբերությունն է: Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ կունենաս մեծ շահույթներ, ժպտա, բայց մի մոռացիր անտարբերության մասին: