Ե՞րբ գնորդն իրավունք ունի ապրանքները փոխարինել կամ վերադարձնել

Հաճախ անբարեխիղճ վաճառողները օգտվում են հաճախորդների անտեղյակությունից և կանգնեցնում են հաճախորդներին փաստի առաջ: Հաճախորդներն էլ իրենց հերթին խուսափում են ավելորդ գլխացավանքներից և քաշքշուկից: Ապրանքները փոխարինելու կամ վերադարձնելու մասին օրենքներից տեղյակ լինելով՝ Դուք կկարողանաք խուսափել թյուրիմացություններից և կկարողանաք կողմորոշվել նման իրավիճակներում:

Այլեքս փաստաբանական գրասենյակը ներկայացրել է էլեկտրոնային առևտրի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքում 2016 թվականի հունիսի 17-ին կատարված լրացումներով և փոփոխություններով սահմանված նոր իրավական կարգավորումները:  

Ապրանքները  փոխարինելու կամ վերադարձնելու հնարավորությունը  

Գնորդն իրավունք ունի պատշաճ որակի ոչ պարենային ապրանքն իրեն հանձնելու պահից 14 օրվա ընթացքում, եթե վաճառողն ավելի երկար ժամկետ չի հայտարարել, գնված ապրանքն այն գնելու կամ վաճառողի հայտարարած այլ վայրերում վերադարձնելու կամ փոխարինելու այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով վաճառողի հետ:

  • Ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու մասին գնորդի պահանջը բավարարվում է, եթե ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա սպառողական հատկանիշները, եւ առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:
  • Այն ապրանքների ցանկը, որոնք սույն հոդվածով սահմանված հիմքերով չեն կարող վերադարձվել կամ փոխարինվել, որոշվում է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
  • Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը վերադարձնելու կամ փոխարինելու նպատակով վաճառողի գտնվելու վայր հասցնելու հետ կապված ծախսերը կատարվում են գնորդի հաշվին, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:":

Այստեղ պետք է ուշադրություն դարձնել հետևյալ երկու տարբերակներին

  • Վերադարձվող ապրանքներն ունեն թերություններ. անպատշաճ են
  • Վերադարձվող ապրանքներն չունեն թերություններ. պատշաճ են

Առաջին տարբերակում դրա փոխարինման կամ վերադարձման ծախսերը կրում է վաճառողը, իսկ երկրորդ տարբերակում՝ գնորդն իր հաշվին է պարտավոր իրականացնել ապրանքների փոխարինումը կամ վերադարձը:

Օրինակ եթե ապրանքնը առաքվել է տուն, ապա առաջին դեպքում վաճառողն իր հաշվին պարտավոր է կրկին առաքել պատշաճ ապրանքը կամ իր հաշվին վերացնել այն, և վերադարձնել վճարված գումարը:
Երկրորդ տարբերակի դեպքում ապրանքի վերադարձ կամ փոխանակում հնարավոր է հետևյալ բոլոր պայմանների միաժամանակյա առկայության, դեպքում, որևէ մեկի բացակայությունը հնարավորություն է տալիս վաճառողին ապրանքը հետ չընդունելու

  • Ապրանքը չի օգտագործվել
  • Պահպանված է սպառողական հատկանիշները
  • Առկա է այդ վաճառողից ձեռք բերելու վերաբերյալ ապացույց

Առաջին տարբերակի դեպում, սակայն, էական է միայն վերոնշյալներից 3 կետի առկայությունը, քանզի հաճախ միայն օգտագործմամբ է հնարավոր բացահայտել ապրանքի անպատշաճ լինելու  փաստը: Օրինակ, երբ գնված իրն առաջին իսկ օգտագործմամբ   փչանում է:

Աղբյուրը՝  Այլեքս փաստաբանական գրասենյակ