Գիտե ՞ք, որ Հայաստանում ընտանեկան բիզնեսը չի հարկվում…

Պարզվում է՝ Հայաստանում կան հարկային ռեժիմներ, որոնք խրախուսում են Փոքր և Միջին ձեռնարկատիրությանը, նպաստում դրանց զարգացմանը և առաջխաղացմանը:

  1. Ընտանեկան Ձեռնարկատիրության ռեժիմ

  Այն ձեռնարկատիրական գործունեությունը, որն իրականացվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ ընտանիքի անդամների ներգրավվածությամբ, որի տարեկան շրջանառությունը չի գերազանցում է տարեկան 18,0 մլն դրամը, համարվում է ընտանեկան ձեռնարկատիրություն:

 Ընտանեկան ձեռնարկատիրությունը ազատված է բիզնեսի հարկերից, և բիզնես արդյունքից հաշվարկվող հարկը հավասար է զրոյի: Ընտանեկան  ձեռնարկատիրության օբյեկտ կարող են համարվել արտադրության և ծառայության ոլորտի ձեռնարկատիրությունները: Ընտանեկան ձեռնարկատիրության ռեժիմից օգտվելն ընտրանքային է: (Մանրամասները տես՝ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի Գլուխ II.2)[1]։

 

[1] Սույն հարկման ռեժիմի ներդրումը նախաձեռնվել և մշակվել է «ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ-ի, «ՎԶԵԲ Գործարարության Աջակցման գրասենյակի» հետ համատեղ, ֆինանսների նախարարի համաձայնությամբ: Օրենքն ընդունվել է 21.06.14թ-ին, ուժի մեջ է մտնում 01.10.2014թ-ին, տարածվում է արտադրության, ծառայության ոլորտների վրա, բացառությամբ արտոնագրային վճարներով հարկման ենթակա ոլորտների:


 

 

               

Աղբյուր՝ http://www.mineconomy.am/