Համացանցային վաճառքի առավելությունները

E-Commerce news 05/07/2017 10:47

Այսօր թեպետ շատ ընկերությունների սեփականատերեր խուսափում են համացանցային առևտրից՝ էլեկտրոնային առևտրի տեսակից՝ նախընտրելով ավանդական առևտուրը (խանութների վարձակալություն, սրահներում լեցուն ապրանքներ), որոնց մեծ մասը գնորդն այդպես էլ չի կարողանում տեսնել, սակայն  ամբողջ աշխարհում հետզհետե ավելի ու ավելի մեծ կարևորություն ու տարածում է ստանում օնլայն առևտուրը, որը կատարվում է համացանցում (ինտերնետում)՝ իրենց խանութների կայքէջերում ապրանքների ցուցադրության և նկարագրության միջոցով։

Պարզաբանենք ավելի ու ավելի լայն ճանաչում ու թափ ստացող օնլայն առևտրի առավելությունները։

Այսօր ցանկացած ճանաչված ու սիրված բրենդ կամ կազմակերպություն ունի իր օնլայն բուտիկ-խանութը, ինչն ավելի է ամրապնդում սպառողների վստահությունը տվյալ ընկերության ապրանքների ու ծառայությունների հանդեպ՝ դառնալով դրանց հավաստիության լավագույն ապացույցը, և որտեղ տվյալ ընկերություններն իրենց կայք-էջերում ներգրավում են բազմաթիվ մարդկանց, սպառողների, որոնք, գտնվելով տարբեր աշխարհամասերում, ամեն օր ձեռքի մի քանի հպումով շատ արագ մտնում են այս ընկերությունների համացանցային խանութներ, սիրով կատարում են գնումներ՝ դառնալով դրանց համար նոր պոտենցիալ գնորդներ։  

1․ Ստացվում է շահավետ գործարք՝ մի կողմից ընկերությունն ունենում է բազմաթիվ գնորդներ դեպի իր կայք-էջ, որը նրա համար, բացի իր ապրանքների վաճառքի շահույթից, դառնում է լավագույն գովազդի և նոր շահույթի հարթակ՝ կախված այցելուների քանակից, և  կարողանում է վաստակել լրացուցիչ գումարներ շատ այցելուների շնորհիվ, մյուս կողմից էլ հաճախորդն ընտրում է իր ցանկալի ապրանքատեսականին՝ ազատվելով խանութներում ամռան շոգին կամ ձմռան ցրտին ապրանք որոնելու քաշքշուքներից։

2․ Օնլայն հարթակում կամ կայքում վաճառողը կամ նրա ընկերությունը իր վաճառքը կազմակերպելու համար կարիք չունի հսկայական գումարներով տարածք վարձակալել  մոլերում կամ կենտրոնական տեղերում: Կարիք չկա պահել հատուկ այդ նպատակով նախատեսված պահեստ, աշխատողների մի ամբողջ խումբ և վատնել լրացուցիչ գումարներ։

Այս ամենի վրա չարդարացված գումարներ վատնելու փոխարեն կարող եք սեփական օնլայն խանութում տեղադրել ձեր ապրանքների լուսանկարները, ամբողջական նկարագրությունները, այսպիսով, ներգրավելով ձեր կայք նոր գնորդների՝ վաճառել ապրանքներ կամ ծառայություններ։

Այդ գումարների մի փոքրիկ մաս հատկացնելով  ձեր կայքի կամ էջի ստեղծմանը և դրա գովազդին՝ կարող եք անմիջապես զբաղվել օնլայն վաճառքով։

Կայքը շատ կարևոր ու անհրաժեշտ է օնլայն բիզնես սկսելու համար, և այն կարևոր հարթակ է` ցանկացած բիզնեսի սեփականատիրոջ և հաճախորդի միջև փոխգործակցություն ստեղծելու համար, ինչն էլ ապահովում է  վաճառքի արագ աճը։

3․ Ձեր կայքի տեսականին անընդհատ թարմացնելով՝ առանց սահմանափակման, կարող եք էջերով ներկայացնել ամբողջ ապրանքատեսականին՝ իր բազմազանությամբ։  

4․ Եվ, ի վերջո, համացանցային խանութն ունի ևս մեկ առավելություն՝ այն աշխատում է շուրջօրյա՝ 24 ժամ, նույնիսկ գիշերով, երբ դուք քնած եք, գնորդները կարող են գնումներ անել՝ օգտագործելով իրենց ազատ ժամանակը: Այսպիսով՝ տարբեր ժամային գոտիները, տարբեր երկրների սահմանները այլևս չեն խոչընդոտի ձեր բիզնեսի հաջողակ զարգացմանը։

Արդյո՞ք դուք վաճառում եք շրթներկ, մանկական զգեստներ, կենցաղային տեխնիկա կամ այգու խնամքի պարագաներ..․ այս ամենը կայքի միջոցով դառնում է ընդհանուր գաղափարի իրականացման կարևորագույն մաս։

Առաջարկե՛ք ավելի լայն տեսականի, առավել ճկուն ու ցածր գներ, արագ ու հուսալի առաքում, քանի որ գնորդները կամ սպառողները ատում են ապրանքի առաքման հետ կապված ձգձգումները, ուշացումները, ապրանքի թերությունները կամ պահեստում դրա բացակայության պատճառաբանությունները: Հաջողակ լինելու համար կարևորվում է վաճառողի վարկանիշը, նրա մասին գնորդների թողած կարծիքները։

Ջանացե՛ք գնորդներին ձեր կայք-էջ ներգրավել գրագետ կերպով, այստեղ կարևորը նրանց համար հարմարավետությունն է։ Գնորդը պետք է համոզվի, որ այն, ինչ իրեն պետք է՝ համացանցն է, ձեր կայք-էջը և վճարային քարտի առկայությունը։

Դուք ցանկանո՞ւմ եք իրագործել ձեր մտահղացումը՝ սլանալ ժամանակին համընթաց, ունենալ արագ գործող, հեշտությամբ ընկալվող, ժամանակակից ու ինքնատիպ դիզայնով ձեր վեբ-կայքը... ուրեմն, ժամանա՛կն է ստեղծել ձերը։ Ubicross-ը լավագույն  համացանցային առևտրային հարթակն է ձեզ համար, որը րոպեների ընթացքում կօգնի ձեզ ունենալ սեփական օնլայն բուտիկը կամ խանութը (կարդա՝ ԻՆՉՊԵՍ ԳՏՆԵԼ ԻԴԵԱԼԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ ԲԻԶՆԵՍԻ ՀԱՄԱՐ) և շատ շուտով ականատես կլինեք ձեր ապրանքների վաճառքի շրջանառության անասելի աճին։