Ինչպե՞ս կարգավորել չինական մատակարարների հետ հարաբերությունները

How to 01/05/2019 16:03

Ձեզ կարող է հետաքրքրել չինական մատակարարների ապրանքը և արժեքը, դուք կարող եք պայմանագիր կնքել և նույնիսկ ստանալ  որոշակի քանակով ապրանքներ, սակայն հանկարծ չինական կողմը կսկսի տարօրինակ կերպով արձագանքել ձեր նամակներին կամ էլ համաձայնվել ձեզ հետ, սակայն անել ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է: Ապրանքը լավն է, գները ձեզ հարմար են, բայց դուք սկսում եք մտածել, որ Չինաստանի հետ բիզնես վարելը շատ դժվար է: Այս իրավիճակից խուսափելու համար պետք է հաշվի առնել չինական մտածելակերպի առանձնահատկությունները: Դրանց անտեղյակությունը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ բիզնեսի համար: Պարզաբանում ենք չինական մատակարարների հետ աշխատելու 11 գաղտնիք:

 

1. Լեզվական խոչընդոտի հաղթահարում

Ձեր գովազդային ծանուցաթղթերը, բրոշյուրները, այցեքարտերը պետք է թարգմանվեն չինարեն: Գործնական խորհուրդ. թարգմանել միայն չինացի մասնագետի մոտ, հակառակ դեպքում դուք կարող եք ստանալ բավականին հակասական ու երկիմաստ արդյունքով թարգմանություն:
Թարգմանիչները հաճախ չգիտեն նեղ խոսակցական, նեղ մասնագիտական բառեր, որոնց արդյունքում թարգմանված տեքստը կամ արտահայտությունները վերածվում են անիմաստ բառերի շարանի, կամ ավելի վատ, եթե ստացված տեղեկատվության իմաստը դառնում է ճիշտ հակառակ իմաստով:

 

2. Չկա անգլերեն

Ցավոք, փաստ է, որ չինացի աշխատակիցները չգիտեն անգլերեն: Շփոթվելով այս հանգամանքից՝ նրանք կարող են ձեզ տեղեկացնել, որ ամեն ինչ ճիշտ է, և որ հասկացել են, թե ինչ եք ուզում հաղորդել իրենց, բայց իրականում՝ ոչ:

Չինաստանում անգլերենի իմացությունը ազդում է աշխատավարձի վրա: Տարբերությունը աշխատողների աշխատավարձի, ովքեր խոսում կամ չեն խոսում անգլերեն, բավականին մեծ է: Նույնիսկ եթե նրանք զբաղեցնում են նույն պաշտոնը կամ դիրքը:

Եթե ​​Չինաստանի հետ համագործակցության զարգացման մեծ պլաններ ունեք, ուրեմն իմաստ ունի վարձել չինացի աշխատող: Այս դեպքում կարող եք վստահ լինել, որ բանակցությունների ընթացքում և չինական կողմի հետ մյուս բոլոր փոխհարաբերությունների ընթացքում ճիշտ կհասկանաք գործարքի բոլոր պայմանները:Դա առավել հարմար է, եթե նման աշխատողի աշխատանքային ժամանակացույցը համընկնի չինական ժամանակին, ինչը զգալիորեն տարբերվում է Երևանի ժամանակից:

Լեզվի խոչընդոտը հաղթահարելը չինացի թարգմանչի օգնությամբ կօգնեի առավել արդյունավետ հաղորդակցվել չինական ցածր  աշխատակազմի հետ, որը, որպես կանոն, սովորաբար անգլերեն լեզվին չի տիրապետում: Սա ոչ միայն կօգնի միմյանց հասկանալ  ավելի լավ, այլ նաև ավելի վստահելի և հուսալի փոխհարաբերություններ կստեղծի ձեր միջև:

 

3. Չկա «ոչ» բառը

Չինական մտածելակերպը չի նախատեսում առավել հստակ պատասխան այնպիսի հարցին, ինչպիսին «ոչ»-ն է: Սա վիրավորական ու կտրուկ պատասխան է նրանց համար: Հետևաբար, փորձեք չտալ միանշանակ հարցեր, այնպիսին, որոնց պետք է պատասխանել միայն «ոչ» կամ «այո»: Օրինակ՝ «Դուք կաշխատիք մեզ հետ» հարցը փոխարինվում է «Ե՞րբ եք նախատեսում աշխատել մեզ հետ»:

 

4. Հիշեք ձեր պայմաններ

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՉԺՀ-ում արտադրում են հսկայական քանակությամբ ապրանքներ տարբեր ուղղությունների, գների ու որակի: Ըստ վիճակագրության՝ հատկապես Չինաստանում է արտադրվում ամբողջ աշխարհի ապրանքների 50-ից 80% -ը՝ անկախ իր նպատակային գործածության : Այնուամենայնիվ, առավելագույն օգուտ ստանալու ցանկությունը  չինացիների մոտ հանգեցնում է ամեն ինչում տնտեսման ռեժիմի կիրառմանը։  Բայց սա իրականում անշահավետ է պատվիրատուի համար:
Միշտ փորձեք հնարավորինս հստակեցնել ձեր պահանջները պատվիրված ապրանքների համար, հաստատակամորեն պահանջեք որակ և ցույց տվեք ձեր պահանջի բոլոր կարևոր կողմերը: Որքան մեծ է ձեր իրազեկությունը ապրանքի բնութագրերի մասին, այնքան մեծ է հնարավորությունը ստանալ ցանկալի արդյունք ձեր պատվիրած ապրանքի համար:

 

5. Հետևեք մեկ հարցի կանոնին

Սա նույնպես չինական մտածելակերպի առանձնահատկությունն է: Եթե ​​դուք հաղորդակցության գործընթացում մի քանի հարցեր տաք, ապա չսպասեք նրանց բոլոր պատասխաններին: Ավելին, չինական կողմը ինքը կընտրի, թե որ հարցին պետք է պատասխանել, և որին՝ ոչ: Նման իրավիճակները կանխելու համար աշխատողներին պետք է նախապատրաստել բանակցություններին և չինական կողմի հետ նամակագրություն վարելուն:

 

6. Պաշտոնակարգություն, հիերարխիա բիզնես գործընթացների մեջ

Չինական ընկերություններում գոյություն ունի հիերարխիա, պաշտոնակարգություն, որը անշեղորեն կիրառվում է աշխատողների կողմից: Կրտսեր աշխատողները չեն կարող որոշում կայացնել առանց ավագների, բարձր կարգի աշխատողների հաստատման: Այս առումով, նախքան Չինաստանցի գործընկերոջը որևէ առաջարկ անելը , մտածեք այն մասին, թե ձեր առաջարկին ինչպես կանդրադառնա նրա ղեկավարութունը։

 

7. Վախեցնել, սակայն չհամոզել

Արևմուտքի կամ Ամերիկայի հետ աշխատելիս կարող է լինել հաստատակամ, անհողդողդ և ապացուցել ձեր տեսակետը: Չինացիների դեպքում նման ուղին կլինի ձախողված: Չինացիները պարզապես չեն աշխատի ձեզ հետ:

 

8․ Հյուրընկալություն

Եթե ​​դուք կարողանաք ջերմ, բարեկամական հարաբերություններ հաստատել չինացիների հետ, դուք կկարողանաք կրճատել լեզվական արգելքը և հաղթահարել մտածելակերպերի տարբերությունները: Մի մոռացեք անակնկալների ու նվերների մասին: Չինացիները շատ հյուրընկալ են, և եթե դուք աշխատեք նրանց հետ, նրանց տան դուռը միշտ բաց կլինի ձեզ համար: Նվերը Չինաստանում ցանկացած իրադարձության պարտադիր մասն է:
Եթե ​​այցով գալիս եք պաշտոնական հանդիպումների, մի սահմանափակվեք միայն դրանցով, հրավիրեք ձեր գործընկերներին այլ տեղեր: Սա թույլ կտա ձեր հարաբերությունները հասցնել ավելի բարձր մակարդակի:

 

9․Անպայման նկատի ունեցեք տոները

Միշտ նայեք չինական օրացույցին, քանի որ այս երկրում շատ տոներ կան: Նախատեսեք ձեր գործերի ավարտը, աշխատանքային խնդիրների լուծումը տոներից մի քանի օր առաջ: Բացի այդ, չինացիները սիրում են ոչ միայն իրենց ազգային տոները տոնել ու հանգստանալ, այլև՝ այլ ազգերի տոներ: Ոչ աշխատանքային օրերը լուրջ խոչընդոտ են հանդիսանալու աշխատանքային հարցերը լուծելու համար: Իսկ եթե սպասու՞մ եք վճարման: Այն կարող է հասանելի չլինել մի քանի օրվա, նույնիսկ շաբաթների ընթացքում։

 

10. Սակարկեք

Սակարկելըը Չինաստանում ավանդույթ է, ինչպես և Ասիայում․ չինական առևտրի կարևոր առանձնահատկություն է․ նրանք դա անում են նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց գործընկերը կատարել է իր բոլոր պարտավորությունները:

Աշխատանքի կամ ծառայությունների արժեքի կրճատման պատրվակ կարող է լինել ցանկացած պատճառ՝ հիմնական հաճախորդի դժգոհությունը, ոչ մեծ ծավալները, ֆինանսական կամ այլ դժվարությունները:

Ձեզ երկար ժամանակ ու համառորեն կհամոզեն, որ այս կամ այն պատճառներով անհրաժեշտ է զգալիորեն նվազեցնել ծախսերը, այդ քննարկումները կարող են երկար ձգվել: Բայց եթե դուք զսպվածություն ցուցաբերենք և փաստարկեք ձեր տեսակետը, ապա կփրկեք ձեր գումարը, ստիպելով «սիրելի գործընկերը» ձեզ տալ 100-500$ զեղչ:

Ինչպես չպետք է զիջել չինական գործընկերին: Հեշտությամբ։ Ակնարկեք, որ նա կարող է կորցնել իր հեղինակությունը Չինաստանում:Ձեզ հետ բանակցություններ վարելիս չինացիները հետաձգու՞մ են ապրանքների առաքումը: Գործի անցեք: Օրինակ՝ գտնեք փակ թեմատիկ ֆորում և հարցնեք այնտեղ՝ արդյոք որևէ մեկը նման ընկերության հետ ունեցե՞լ է որևէ խնդիր: Կամ նույն հարցը տվեք ձեր մատակարարի այլ գործընկերներին: Պարզապես չգործեք կտրուկ ու կոպտորեն, բայց, ամեն դեպքում, ցուցադրեք վստահություն, որ շուտով բոլոր խնդիրները կլուծվեն:

Նման գործողությունները արագորեն «կհասնեն» ձեր չինական գործընկերոջը, և նա անմիջապես կշտկի իրավիճակը:

Վեճում ձեր դիրքը ավելի կայուն դարձնելու համար պարբերաբար արձանագրեք ձեզ մոտ չինացի գործընկերոջ աշխատանքային բոլոր բացթողումները:

 

11. Հեղինակությունը ու արժանապատվությունը ամենակարևորն են

Չինական ընկերության համար ամենակարևորը, ամենից շատ, հեղինակությունն է, որը վախենում են կորցնել:

Չինական մատակարարների հետ հաղորդակցվելիս ոչ մի  դեպքում  նրանց հանդեպ անհարգալից վերաբերմունք մի՛ ցուցաբերեք: Մի՛ քննադատեք, մի՛ ստորացրեք նրանց հատկապես օտարների ներկայությամբ:

Փորձեք ձեր գործընկերոջը տեղեկացնել ձեր բոլոր գործողությունների մասին: Օգտվեք թրեքինգի, հետևման անկախ համակարգերից ու հստակ բանալի բառերով հիմնական ցուցանիշներից:

Չինական ընկերությունները բարձր են գնահատում իրենց ծառայությունները ու իրենց արտադրանքը, քանի որ լավ գիտեն, որ չնայած իրենց աշխատանքի թերություններին, դրանք ամեն դեպքում կարող են գրավիչ լինել գործընկերների համար: Փորձեք արդյունավետ համագործակցություն հաստատել չինացիների հետ, կիրառել մեր խորհրդատվությունը գործնականում և դրական արդյունքները ձեզ երկար սպասեցնել չեն տա:

 

ԲԻԶՆԵՍ ՀԱԳՈՒՍՏ ՕՆԼԱՅՆ ՎԱՃԱՌՔ ՉԻՆԱՍՏԱՆ ԴՈՄԵՆ