Ինչպե՞ս կարգավորել չինական մատակարարների հետ հարաբերությունները
Ձեզ կարող է հետաքրքրել չինական մատակարարների ապրանքը և արժեքը, դուք կարող եք պայմանագիր կնքել և նույնիսկ ստանալ որոշակի քանակով ապրանքներ, սակայն հանկարծ չինական կողմը կսկսի տարօրինակ կերպով արձագանքել ձեր նամակներին կամ էլ համաձայնվել ձեզ հետ, սակայն անել ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է: Ապրանքը լավն է, գները ձեզ հարմար են, բայց դուք սկսում եք մտածել, որ Չինաստանի հետ բիզնես վարելը շատ դժվար է: Այս իրավիճակից խուսափելու համար պետք է հաշվի առնել չինական մտածելակերպի առանձնահատկությունները: Դրանց անտեղյակությունը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ բիզնեսի համար: Պարզաբանում ենք չինական մատակարարների հետ աշխատելու 11 գաղտնիք:
1. Լեզվական խոչընդոտի հաղթահարում
Ձեր գովազդային ծանուցաթղթերը, բրոշյուրները, այցեքարտերը պետք է թարգմանվեն չինարեն: Գործնական խորհուրդ. թարգմանել միայն չինացի մասնագետի մոտ, հակառակ դեպքում դուք կարող եք ստանալ բավականին հակասական ու երկիմաստ արդյունքով թարգմանություն:
Թարգմանիչները հաճախ չգիտեն նեղ խոսակցական, նեղ մասնագիտական բառեր, որոնց արդյունքում թարգմանված տեքստը կամ արտահայտությունները վերածվում են անիմաստ բառերի շարանի, կամ ավելի վատ, եթե ստացված տեղեկատվության իմաստը դառնում է ճիշտ հակառակ իմաստով:
2. Չկա անգլերեն
Ցավոք, փաստ է, որ չինացի աշխատակիցները չգիտեն անգլերեն: Շփոթվելով այս հանգամանքից՝ նրանք կարող են ձեզ տեղեկացնել, որ ամեն ինչ ճիշտ է, և որ հասկացել են, թե ինչ եք ուզում հաղորդել իրենց, բայց իրականում՝ ոչ:
Չինաստանում անգլերենի իմացությունը ազդում է աշխատավարձի վրա: Տարբերությունը աշխատողների աշխատավարձի, ովքեր խոսում կամ չեն խոսում անգլերեն, բավականին մեծ է: Նույնիսկ եթե նրանք զբաղեցնում են նույն պաշտոնը կամ դիրքը:
Եթե Չինաստանի հետ համագործակցության զարգացման մեծ պլաններ ունեք, ուրեմն իմաստ ունի վարձել չինացի աշխատող: Այս դեպքում կարող եք վստահ լինել, որ բանակցությունների ընթացքում և չինական կողմի հետ մյուս բոլոր փոխհարաբերությունների ընթացքում ճիշտ կհասկանաք գործարքի բոլոր պայմանները:Դա առավել հարմար է, եթե նման աշխատողի աշխատանքային ժամանակացույցը համընկնի չինական ժամանակին, ինչը զգալիորեն տարբերվում է Երևանի ժամանակից:
Լեզվի խոչընդոտը հաղթահարելը չինացի թարգմանչի օգնությամբ կօգնեի առավել արդյունավետ հաղորդակցվել չինական ցածր աշխատակազմի հետ, որը, որպես կանոն, սովորաբար անգլերեն լեզվին չի տիրապետում: Սա ոչ միայն կօգնի միմյանց հասկանալ ավելի լավ, այլ նաև ավելի վստահելի և հուսալի փոխհարաբերություններ կստեղծի ձեր միջև:
3. Չկա «ոչ» բառը
Չինական մտածելակերպը չի նախատեսում առավել հստակ պատասխան այնպիսի հարցին, ինչպիսին «ոչ»-ն է: Սա վիրավորական ու կտրուկ պատասխան է նրանց համար: Հետևաբար, փորձեք չտալ միանշանակ հարցեր, այնպիսին, որոնց պետք է պատասխանել միայն «ոչ» կամ «այո»: Օրինակ՝ «Դուք կաշխատիք մեզ հետ» հարցը փոխարինվում է «Ե՞րբ եք նախատեսում աշխատել մեզ հետ»:
4. Հիշեք ձեր պայմաններ
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՉԺՀ-ում արտադրում են հսկայական քանակությամբ ապրանքներ տարբեր ուղղությունների, գների ու որակի: Ըստ վիճակագրության՝ հատկապես Չինաստանում է արտադրվում ամբողջ աշխարհի ապրանքների 50-ից 80% -ը՝ անկախ իր նպատակային գործածության : Այնուամենայնիվ, առավելագույն օգուտ ստանալու ցանկությունը չինացիների մոտ հանգեցնում է ամեն ինչում տնտեսման ռեժիմի կիրառմանը։ Բայց սա իրականում անշահավետ է պատվիրատուի համար:
Միշտ փորձեք հնարավորինս հստակեցնել ձեր պահանջները պատվիրված ապրանքների համար, հաստատակամորեն պահանջեք որակ և ցույց տվեք ձեր պահանջի բոլոր կարևոր կողմերը: Որքան մեծ է ձեր իրազեկությունը ապրանքի բնութագրերի մասին, այնքան մեծ է հնարավորությունը ստանալ ցանկալի արդյունք ձեր պատվիրած ապրանքի համար:
5. Հետևեք մեկ հարցի կանոնին
Սա նույնպես չինական մտածելակերպի առանձնահատկությունն է: Եթե դուք հաղորդակցության գործընթացում մի քանի հարցեր տաք, ապա չսպասեք նրանց բոլոր պատասխաններին: Ավելին, չինական կողմը ինքը կընտրի, թե որ հարցին պետք է պատասխանել, և որին՝ ոչ: Նման իրավիճակները կանխելու համար աշխատողներին պետք է նախապատրաստել բանակցություններին և չինական կողմի հետ նամակագրություն վարելուն:
6. Պաշտոնակարգություն, հիերարխիա բիզնես գործընթացների մեջ
Չինական ընկերություններում գոյություն ունի հիերարխիա, պաշտոնակարգություն, որը անշեղորեն կիրառվում է աշխատողների կողմից: Կրտսեր աշխատողները չեն կարող որոշում կայացնել առանց ավագների, բարձր կարգի աշխատողների հաստատման: Այս առումով, նախքան Չինաստանցի գործընկերոջը որևէ առաջարկ անելը , մտածեք այն մասին, թե ձեր առաջարկին ինչպես կանդրադառնա նրա ղեկավարութունը։
7. Վախեցնել, սակայն չհամոզել
Արևմուտքի կամ Ամերիկայի հետ աշխատելիս կարող է լինել հաստատակամ, անհողդողդ և ապացուցել ձեր տեսակետը: Չինացիների դեպքում նման ուղին կլինի ձախողված: Չինացիները պարզապես չեն աշխատի ձեզ հետ:
8․ Հյուրընկալություն
Եթե դուք կարողանաք ջերմ, բարեկամական հարաբերություններ հաստատել չինացիների հետ, դուք կկարողանաք կրճատել լեզվական արգելքը և հաղթահարել մտածելակերպերի տարբերությունները: Մի մոռացեք անակնկալների ու նվերների մասին: Չինացիները շատ հյուրընկալ են, և եթե դուք աշխատեք նրանց հետ, նրանց տան դուռը միշտ բաց կլինի ձեզ համար: Նվերը Չինաստանում ցանկացած իրադարձության պարտադիր մասն է:
Եթե այցով գալիս եք պաշտոնական հանդիպումների, մի սահմանափակվեք միայն դրանցով, հրավիրեք ձեր գործընկերներին այլ տեղեր: Սա թույլ կտա ձեր հարաբերությունները հասցնել ավելի բարձր մակարդակի:
9․Անպայման նկատի ունեցեք տոները
Միշտ նայեք չինական օրացույցին, քանի որ այս երկրում շատ տոներ կան: Նախատեսեք ձեր գործերի ավարտը, աշխատանքային խնդիրների լուծումը տոներից մի քանի օր առաջ: Բացի այդ, չինացիները սիրում են ոչ միայն իրենց ազգային տոները տոնել ու հանգստանալ, այլև՝ այլ ազգերի տոներ: Ոչ աշխատանքային օրերը լուրջ խոչընդոտ են հանդիսանալու աշխատանքային հարցերը լուծելու համար: Իսկ եթե սպասու՞մ եք վճարման: Այն կարող է հասանելի չլինել մի քանի օրվա, նույնիսկ շաբաթների ընթացքում։
10. Սակարկեք
Սակարկելըը Չինաստանում ավանդույթ է, ինչպես և Ասիայում․ չինական առևտրի կարևոր առանձնահատկություն է․ նրանք դա անում են նույնիսկ այն ժամանակ, երբ իրենց գործընկերը կատարել է իր բոլոր պարտավորությունները:
Աշխատանքի կամ ծառայությունների արժեքի կրճատման պատրվակ կարող է լինել ցանկացած պատճառ՝ հիմնական հաճախորդի դժգոհությունը, ոչ մեծ ծավալները, ֆինանսական կամ այլ դժվարությունները:
Ձեզ երկար ժամանակ ու համառորեն կհամոզեն, որ այս կամ այն պատճառներով անհրաժեշտ է զգալիորեն նվազեցնել ծախսերը, այդ քննարկումները կարող են երկար ձգվել: Բայց եթե դուք զսպվածություն ցուցաբերենք և փաստարկեք ձեր տեսակետը, ապա կփրկեք ձեր գումարը, ստիպելով «սիրելի գործընկերը» ձեզ տալ 100-500$ զեղչ:
Ինչպես չպետք է զիջել չինական գործընկերին: Հեշտությամբ։ Ակնարկեք, որ նա կարող է կորցնել իր հեղինակությունը Չինաստանում:Ձեզ հետ բանակցություններ վարելիս չինացիները հետաձգու՞մ են ապրանքների առաքումը: Գործի անցեք: Օրինակ՝ գտնեք փակ թեմատիկ ֆորում և հարցնեք այնտեղ՝ արդյոք որևէ մեկը նման ընկերության հետ ունեցե՞լ է որևէ խնդիր: Կամ նույն հարցը տվեք ձեր մատակարարի այլ գործընկերներին: Պարզապես չգործեք կտրուկ ու կոպտորեն, բայց, ամեն դեպքում, ցուցադրեք վստահություն, որ շուտով բոլոր խնդիրները կլուծվեն:
Նման գործողությունները արագորեն «կհասնեն» ձեր չինական գործընկերոջը, և նա անմիջապես կշտկի իրավիճակը:
Վեճում ձեր դիրքը ավելի կայուն դարձնելու համար պարբերաբար արձանագրեք ձեզ մոտ չինացի գործընկերոջ աշխատանքային բոլոր բացթողումները:
11. Հեղինակությունը ու արժանապատվությունը ամենակարևորն են
Չինական ընկերության համար ամենակարևորը, ամենից շատ, հեղինակությունն է, որը վախենում են կորցնել:
Չինական մատակարարների հետ հաղորդակցվելիս ոչ մի դեպքում նրանց հանդեպ անհարգալից վերաբերմունք մի՛ ցուցաբերեք: Մի՛ քննադատեք, մի՛ ստորացրեք նրանց հատկապես օտարների ներկայությամբ:
Փորձեք ձեր գործընկերոջը տեղեկացնել ձեր բոլոր գործողությունների մասին: Օգտվեք թրեքինգի, հետևման անկախ համակարգերից ու հստակ բանալի բառերով հիմնական ցուցանիշներից:
Չինական ընկերությունները բարձր են գնահատում իրենց ծառայությունները ու իրենց արտադրանքը, քանի որ լավ գիտեն, որ չնայած իրենց աշխատանքի թերություններին, դրանք ամեն դեպքում կարող են գրավիչ լինել գործընկերների համար: Փորձեք արդյունավետ համագործակցություն հաստատել չինացիների հետ, կիրառել մեր խորհրդատվությունը գործնականում և դրական արդյունքները ձեզ երկար սպասեցնել չեն տա: